Գագիկ Ղազանչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազանչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Ղազանչյան
Ի ծնեԳագիկ Մարտիկի Ղազանչյան
Ծնվել էմայիսի 22, 1960 (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԱմուսինԼիլիթ Սողոմոնյան
ԶավակներԳայ Ղազանչյան
 Gagik Ghazanchyan Վիքիպահեստում

Գագիկ Մարտիկի Ղազանչյան (մայիսի 22, 1960(1960-05-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975-1979 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1984-1990 թվականներին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1992 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Գագիկ Ղազանչյանի աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Էջմիածնի Խրիմյան թանգարանում, Երևանի Գևորգյան ցուցասրահում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Ղազանչյանի «Այլ պատկերներ քաղաքից» անհատական ցուցահանդեսը Գեղագիտության ազգային կենտրոնում, 2014
Գագիկ Ղազանչյանի «Այլ պատկերներ քաղաքից» անհատական ցուցահանդեսը Գեղագիտության ազգային կենտրոնում, 2014

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվական- «Բեյրութ գեղարվեստի տոնավաճառ», Լիբանան
  • 2013 թվական- "Der weg ins licht", Kreishaus Hofheim, Գերմանիա
  • 2013 թվական- Հայկական ժամանակակից արվեստ, ՀԲԸՄ, Փասադենա, ԱՄՆ
  • 2012 թվական- «Երկիր և տեխնոլոգիա», Շուշի արվեստի նախագիծ, Արցախ
  • 2012 թվական- «Երկու հեռանկար», Համազգային Լյուսի Թութունջյան պատկերասրահ, Բեյրութ, Լիբանան[2]
  • 2012 թվական- «Հայ նկարիչները Scafati-ում», Սքաֆատի, Իտալիա
  • 2012 թվական- Մոնակոյի արվեստ, Գեղարվեստի պատկերասրահ
  • 2011 թվական- Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան
  • 2011 թվական- Հայաստանի ժամանակակից արվեստ, San Nicola da Tolentino, Հռոմ, Իտալիա
  • 2011 թվական- Աբրահամյան պատկերասրահ, Երևան, Հայաստան
  • 2011 թվական- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, Երևան
  • 2011 թվական- UNESCO պալատ, Արամե պատկերասրահ, Բեյրութ
  • 2010 թվական- «Հայաստան», Castel dell'Ovo, Նեապոլի, Իտալիա
  • 2008 թվական- «Սերունդների ազատություն», Inter Art Gallery, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2007 թվական- «Հայաստանի գույներ», Castel Sant՝Angelo, Հռոմ, Իտալիա
  • 2007 թվական- «Հայկական լանդշաֆտները ժամանակակից արվեստում», Ցյուրիխ, Շվեյցարիա
  • 2007 թվական- Հայաստանյան ժամանակակից արվեստ, Orangeries Du Luxembourg, Փարիզ, Ֆրանսիա
  • 2007 թվական- «9 ժամանակակից նկարիչներ Հայաստանից» ՀԲԸՄ, Փասադենա, ԱՄՆ
  • 2007 թվական- «Հայաստանի գույներ», ՀԲԸՄ, Դամասկոս, Հալեպ, Սիրիա
  • 2006 թվական- «Հանդիպում, ՀԱՊ, Երևան, Հայաստան
  • 2006 թվական- «Հայաստանի գույներ», Արտաքին կապերի ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգ
  • 2006 թվական- Քուվեյթի ազգային մշակույթի կենտրոն, Abdalla Al-Salem սրահ
  • 2005, 2004 թվականներ- Միջազգային Art Expo "ART CAUCASUS", Թբիլիսի, Վրաստան
  • 2002 թվական- Creative Partners Gallery, Վաշինգտոն, ԱՄՆ
  • 2002 թվական- Pasino Casino d՝Aix, Gallery, Ax-en Provence, Ֆրանսիա
  • 2001 թվական- «Խոսքից այն կողմ», ՀԱՊ, Երևան, Հայաստան
  • 2001 թվական- ChapelleSaint Sulpicean Istres, Ֆրանսիա
  • 2001 թվական- Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարան, Իրան
  • 2000 թվական- Claudine Hohl, Ցյուրիխ, Շվեյցարիա
  • 1999 թվական- Մարտին պատկերասրահ, Սիսաք, Շվեյցարիա
  • 1998 թվական- Scepark Thun պատկերասրահ, Սիսաք, Շվեյցարիա
  • 1998 թվական- Kulturhaus Synagogue, Schluchtern, Գերմանիա
  • 1997 թվական- Շարլի Խաճատուրյան, Երևան, Հայաստան
  • 1997, 1992 թվականներ- Մշակութային հիմնադրամ, Աբու-Դաբի, ԱՄԷ
  • 1997 թվական- HS Art պատկերասրահ, Տենիկեն, Շվեյցարիա
  • 1996 թվական- Kristian Zais սրահ, Վիենսբադեն, Գերմանիա
  • 1995 թվական- Kreishaus պատկերասրահ, Բերհեմ, Գերմանիա
  • 1994 թվական- Ex-Voto պատկերասրահ, Survery-94, Երևան, Հայաստան
  • 1993 թվական- Հայ նկարիչները Իտալիայում, Սպոլետո, Ջեսի, Անկորա, Իտալիա
  • 1993 թվական- «Խոսքից այն կողմ», Ժամանակակից անցում, Հայաստանի ամերիկյան համալսարան
  • 1993 թվական- Stade Museum, Ստադ, Գերմանիա
  • 1993 թվական- Bilderveit, Բեռլին, Գերմանիա
  • 1993 թվական- Goethe Institute, Ֆրանկֆուրտ, Գերմանիա
  • 1993 թվական- UNESCO, Փարիզ, Ֆրանսիա
  • 1991 թվական- "Arts et Lettres De France" պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա
  • 1991 թվական- Grande Exposition D՝Art, Նիցե, Ֆրանսիա
  • 1991 թվական- Kreishaus պատկերասրահ, Հոֆհեմ, Գերմանիա
  • 1989 թվական- Հայկական մշակույթի կենտրոն, Մոսկվա, Ռուսաստան

Մեջբերումներ Գագիկ Ղազանչյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելակետը՝ պահն է, ներկայի գոյացումն անցյալի ու ապագայի միջև, անէականության ընկալումը թվացյալ իրականության եզրին։
Հասկանալ Շարման հարաբերական մշտակայությունը, գիտակցության ու ենթագիտակցության հանդիպման ժամանակ ստեղծվող ծայրահեղ լարվածությունը։
Ընկալել Անգոյի շոշափելիությունը և միաժամանակ զգալ նրա գոյության ռեալությունը։
Նպատակը՝ Ապրումների զգայական մի ամբողջություն՝ վավերականության մեջ հավաստիանալով՝ ճանաչել հակասականը և արձանագրել հետևանքը որպես փաստ։

Մեջբերումներ Գագիկ Ղազանչյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպորտում կա «հուսալի խաղացող» հասկացություն։ Մեր արվեստում Գագիկն այդ «հուսալի խաղացողն» է։ Դա է պատճառը, որ նրա աշխատանքները իրենց արժանի տեղն են գտնում ցանկացած՝ նույնիսկ ամենասահմանափակ ցուցադրություններում։ Նրա ստեղծագործությունը յուրօրինակ է, մոտ է նրանց, ով արվեստում գնահատում է բուն արվեստը։ Նա ինքնաբավ է, և ոչ մեկին չի ուզում զարմացնել դրսից փոխառած նորարարությամբ։ Հանդարտ՝ առանց աճպարարության, նա շարունակում է իր ուղին։ Ինձ համար հոգեհարազատ են այն նկարիչները, որոնք չեն լքել հայրենիքը, անգամ ունենալով այդ հնարավորությունը։ Նրանք բավարար պայմաններ են ստեղծել հայրենիքում ստեղծագործելու համար։ Դրանցից է Գագիկ Ղազանչյանը, ում համար Հայաստանից լավ տեղ չկա երկրագնդում։ Կարելի է մեկնել արտասահման, հաջող իրացնել սեփական աշխատանքները, բայց ստեղծագործելու համար նորից վերադառնալ տուն»։
Հենրիկ Իգիթյան
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր

«Գագիկ Ղազանչյանի ստեղծագործություններում դիտողը շարունակ բախվում է նկարի տարածության ստերեոտիպ մի կառուցվածքի հետ. դրա տարրերն են հակադրության մեջ դրված ֆոնն ու ֆիգուրը։ Ֆոնն իրենից ներկայացնում է լուսանկարչական ծագում ունեցող մի կոլլաժ։ Դրանում ասես վերարտադրված են միջնադարյան քաղաքների` միջնաբերդերին փոխարինելու եկած երկնաքերների այն թաղամասերը, որոնք հաճախ կարելի է տեսնել ժամանակակից, հատկապես՝ ամերիկյան մեգապոլիսներում։ Ֆոնին հակադիր և առաջին պլանում ծավալվող երկրորդ տարրը ոչ այլ ինչ է, քան գունաբծային շարժուն մի հորիվածք՝ երբեմն կիսաֆիգուրատիվ, երբեմն էլ կատարելապես վերացական խաղ հիշեղցնող գեղանկարչական մի արարում»։
Նազարեթ Կարոյան
Արվեստի քննադատ

«Նրա կտավների գունային որակը բացահայտում է նկարչի թե գեղարվեստական խառնվածքը, և թե մարդկային կամքը։ Ժամանակակից աշխարհի նրա լայնածավալ ընկալումը վեր է ազգային ինքնադրսևորման սահմաններից։ Նա հեռու է այն հարմարվողական մոտեցումից, որ ցուցաբերում են շատ գեղնակարիչներ։ Այսօրվա կաղության խնդիրները նա կարողանում է ձևակերպել հստակ` քսանմեկերորդ դարի մարդուն վայել։ Բայց միևնույն ժամանակ նա չի կարող շրջանցել իր հարազատ Երևանին հուզող հարցերը։ Նա միսն ու արյունն է այս քաղաքի և այստեղ տիրող դրամատիզմի և սիրո ողջ սպեկտրը նա կարողանում է վերածել գեղանկարչական պոեզիայի, որն անհատական է և հատուկ է քչերին՝ այսօրվա մտավոր ճգնաժամ ապրող Երևանում։ Գեղանկարիչ Գագիկ Ղազանչյանը վաղվա մշակույթին միտված սրընթաց վեկտոր է»։
Ռուբեն Անգալադյան
Գրող, մշակութաբան

Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թվական- Կատալոգ «Հայաստանի գույները», Castel Saint Angelo, Հռոմ
  • 2007 թվական- Կատալոգ «9 ժամանակակից հայ նկարիչներ», AGBU, LA
  • 2007 թվական- Կատալոգ «Հայաստանի ժամանակակցի արվեստ», Փարիզ, Ֆրանսիա
  • 2007 թվական- Ամսագիր «Շրջապատ Express», Ն. Կորոյան, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2006 թվական- Կատալոգ «Հայաստանի գույները», Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
  • 2005 թվական- Ամսագիր "Nouvelle d'Armenie", Սեդա Մավյան, Փարիզ, Ֆրանսիա
  • 2005 թվական- Ալբոմ «Հայկական ներկապնակ», Հենրիկ Իգիթյան, Երևան, Հայաստան
  • 2005 թվական- Միջազգային ցուցահանդես "Art Caucasus", Թբիլիսի, Վրաստան
  • 2005 թվական- Կատալոգ «Գևորգյան ցուցասրահ», Երևան, Հայաստան
  • 2001 թվական- Կատալոգ «Հայաստանի ժամանակակից արվեստ», Թեհրանի ժամանակակցի արվեստի թանգարան, Իրան
  • 1998 թվական-Ամսագիր "Moscow" Ա. Ալեքսանդրով, Մոսկվա, Ռուսաստան
  • 1996 թվական- Կատալոգ «Գագիկ Ղազանչյան», Գերմանիա
  • 1994 թվական- Կատալոգ «Հայաստանի ժամանակակից արվեստ», Միջազգային հայկական ասամբլեա, Մոսկվա, Ռուսաստան
  • 1991 թվական- "Regards sur Martigues" միջազգային ցուցահանդես, Մարտիկ, Ֆրանսիա
  • 1991 թվական- Ամսագիր "Armenien", Ե. Հարոյան, Մարսել, Ֆրանսիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Չէի համակերպվում առանց Իգիթյանի ցուցահանդես անելուն», Կայացավ գեղանկարչի երևանյան ցուցահանդեսը
  2. «Հայաստանի Ժամանակակից Արուեստի Երկու Ծանօթ Դէմքերից Գագիկ Ղազանչեանն Ու Լիլիթ Սողոմոնեանը` Լիբանանում». Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]