Գաբեղյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաբեղյաններ, նախարարական տոհմ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Գաբեղյանք գավառում։ Ավանդական պատմությունը Գաբեղեյանների տոհմանունը կապում է նրանց նահապետ Գաբեղ իշխանի անվան հետ, որին իբրև Վաղարշակ թագավորը կալվածներ է պարգևել և կարգել արքունիքի փոխադրամիջոցների ու ձիերի երամակների տեսուչ։ Վերջին Արշակունիների օրոք Գաբեղյանները արքունիքում զբաղեցրել են 25-րդ գահը։ Զորանամակի համաձայն, Գաբեղյանների զորաթիվը եղել է 300 ձիավոր։ V դ Գաբեղյաններից հիշատակվում են Արտեն և Խոսրով իշխանները։ V դ վերջում Գաբեղ սեպուհը հիշատակվում է որպես Վահան Մամիկոնյանի զինակից։ Գաբեղյանների շառավիղներից IX դ կեսին հիշատակվում են Վարդան և Խոսրով պայազետները՝ որպես Արծրունիների նիզակակից (Խոսրովը նահատակվել է 853-ին՝ Բուղայի զորքերի դեմ մարտնչելիս)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 632