Բրենդոն Ջենինգս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրենդոն Ջենինգս
Brandon Jennings

Դիրքը Խաղարկող
Համար № 7
Ի ծնե տրված անունը Բրենդոն Բայրոն Ջենինգս
Brandon Byron Jennings
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 23, 1989 (34 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քոմթոն, Կալիֆորնիա, ԱՄՆ
Հասակ 185 սմ
Քաշ 77 կգ
Դպրոց Դոմինգեզ
(Քոմթոն, Կալիֆորնիա)
Օուք Հիլի ակադեմիա
(Վիլսոն, Վիրջինիա)
Դրաֆթի տարի 2009 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 10-րդ
Դրաֆթ ակումբ Միլոուքի Բաքս
Կարիերայի պատմություն
ԻտալիաՎիրտուս Ռոմա (2008–2009)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄիլոուքի Բաքս (2009–2013)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴետրոյթ Փիստոնս (2013-2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳրանդ Ռապիդս Դրայվ (2015)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕռլանդո Մեջիք (2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Նիքս (2016-2017)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՎաշինգտոն Վիզարդս (2017)
Չինաստանի Ժողովրդական ՀանրապետությունՇանսի Լունգս (2017)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՎիսկոնսին Հերդ (2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄիլոուքի Բաքս (2018)
ՌուսաստանԶենիթ Սանկտ-Պետերբուրգ (2018)
Մրցանակներ

  • NBA All-Rookie առաջին թիմ (2010)
  • Նեյսմիթի անվան տարվա լավագույն դպրոցական խաղացող (2008)

Բրենդոն Բայրոն Ջենինգս (անգլBrandon Byron Jennings, սեպտեմբերի 23, 1989(1989-09-23), Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, խաղարկող։

Ավագ դպրոցի կարիերան անցկացրել է հայրենի Դոմինգեզի ավագ դպրոցում, իսկ ավելի ուշ՝ Օուք Հիլի ակադեմիայում։ Դպրոցի ավարտական տարում Ջենինգսի միջին ցուցանիշներն էին 32, 7 միավոր և 7, 4 արդյունավետ փոխանցում։ Ակադեմիան ավարտելուց հետո Ջենինգսը չի ընդունում Արիզոնայի համալսարանի առաջարկած կրթաթոշակային ծրագիրը և դրա փոխարեն միանգամից պրոֆեսիոնալ կարիերա է սկսում Իտալիայի «Վիրտուս Ռոմա» ակումբում, որի կազմում ընդամենը մեկ տարի անցկացնելուց հետո մասնակցության հայտ ներկայացնում 2009 թվականի NBA դրաֆթում, որտեղ էլ ընտրվում է «Միլոուքի Բաքսի» կողմից՝ 10-րդ ընտրության իրավունքով։

2013 թվականի հուլիսի 31-ին «Բաքսը» փոխանակում է Ջենինգսին «Դետրոյթ Փիստոնսի» հետ, ով իր հերթին զիջում է պաշտպան Բրենդոն Նայթին, հարձակվող Քրիս Միդլթոնին և կենտրոնական Վյաչեսլավ Կրավցովին[1]։

Մրցանակներ և այլ նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարվա նորեկ խաղացող «Պրես Տելեգրամի» վարկածով (2005)
  • Լես Շվամ մրցույթի ամենաարդյունավետ խաղացող (2006)
  • «Elite 24 Hoops Classic» հանդիպման ամենաարդյունավետ խաղացող (Թայրիկ Էվանսի հետ, 2007)
  • «Las Vegas Easter Classic» ամենաարդյունավետ խաղացող (2007)
  • Թոփ 100 ավագ դպրոցների փլեյմեյքեր NBAPS վարկածով (2007)
  • Goazcats.com ցուցադրության ամենաարժեքավոր խաղացող (2007)
  • Նեյսմիթի անվան տարվա տղամարդ բասկետբոլիստ (2008)
  • Գեյթորեյդի վարակածով Վիրջինիայի տարվա խաղացող (2007–08)
  • Տարվա բասկետբոլիստ «Փերեյդ» ամսագրի վարկածով (2008)
  • «EA SPORTS» Տարվա ազգային խաղացող (2008)
  • McDonald's All-American (2008)
  • Տարվա ազգային խաղացող «Մաքսփրեփս» վարկածով (2007–08)
  • «Jordan Brand Classic» Արևելքի ամենաարժեքավոր խաղացող (2008)
  • № 1 ավարտական դպրոցական ըստ «ESPN»-ի (2008)
  • № 1 ավարտական դպրոցական ըստ «Van Coleman Hoopmaster»-ի (2008)
  • № 1 ավարտական դպրոցական ըստ «Clark Franics Hoopscoop»-ի (2007, 2008)
  • № 1 ավարտական դպրոցական ըստ «Dave Telep Scout.com»-ի (2008)
  • NBA Արևելյան կոնֆերենցիայի ամսվա նորեկ (հոկտեմբեր-նոյեմբեր, 2009)
  • NBA Արևելյան կոնֆերենցիայի ամսվա նորեկ (դեկտեմբեր, 2009)
  • NBA Արևելյան կոնֆերենցիայի ամսվա նորեկ (հունվար, 2010)
  • NBA «All-Rookie առաջին թիմ» խորհրդանշական հավաքականի անդամ (2009–10)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Փիստոնսի և Բաքսի բանակցություններն ավարտվեցին». NBA.com. «Թըրներ սպորտս ինտերակտիվ». 2013 թ․ հուլիսի 31. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]