Բրեյթեն Բրեյթենբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեյթեն Բրեյթենբախ
ֆր.՝ Breyten Breytenbach
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1939(1939-09-16)[1][2][3][…] (84 տարեկան)
ԾննդավայրBonnievale, Langeberg Local Municipality, Cape Winelands District Municipality, Արևմտյան Կապ, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ և  Ֆրանսիա
Մայրենի լեզուաֆրիկաանս
ԿրթությունՔեյփթաունի համալսարան և Մայքելիս գեղարվեստի դպրոց
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, նկարիչ, ակնարկագիր և վիմագրող
ԱշխատավայրՔեյփթաունի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
 Breyten Breytenbach Վիքիպահեստում

Բրեյթեն Բրեյթենբախ, (աֆրիկաանս՝ Breyten Breytenbach, սեպտեմբերի 16, 1939(1939-09-16)[1][2][3][…], Bonnievale, Langeberg Local Municipality, Cape Winelands District Municipality, Արևմտյան Կապ, ՀԱՀ), հարավաֆրիկացի գրող, դրամատուրգ և նկարիչ, աֆրիկյան մշակույթի ամենահայտնի դեմքերից մեկը։ Գրում է աֆրիկաանս և անգլերեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Քեյփթաունի համալսարանում, եղել է ապարտհեյդ քաղաքականության ընդդիմադիր։ 1960-ական թվականների սկզբին Բրեյթենը տեղափոխվել է Ֆրանսիա, ամուսնացել վիետնամական ծագմամբ ֆրանսիացի կնոջ հետ, ինչը նրա հայրենիքի այն ժամանակվա ռասայական օրենքների համաձայն, նշանակում էր հանցագործություն պետության դեմ՝ «Խառը ամուսնությունների արգելք» օրենք։

1975 թվականին՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն անօրինական այցելության ժամանակ, ձերբակալվել է, մեղադրվել ահաբեկչության մեջ և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Միջազգային միջամտության արդյունքում 1982 թվականին ազատ է արձակվել, ստացել է ֆրանսիական քաղաքացիություն։

Ներկայումս ապրում է Եվրոպայում, ԱՄՆ-ում և Աֆրիկայում։ Դասավանդում է Քեյփթաունի համալսարանում, Դակարի Գորիի ինստիտուտում և Նյու Յորքի համալսարանում։ Բրեյթենբախի ստեղծագործությունները գեղանկարները ցուցադրվել են Յոհաննեսբուրգում, Քեյփթաունում, Հոնկոնգում, Ամստերդամում, Ստոկհոլմում, Փարիզում, Բրյուսելում, Էդինբուրգում, Նյու Յորքում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրը՝ Յան Բրեյթենբախը, Հարավաֆրիկյան Հանրապետության հատուկ նշանակության զորքերի ջոկատի հիմնադիր է, իսկ մյուս եղբայրը՝ Կլուտ Բրեյթենբախը, ռազմական թղթակից է։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեյթենբախը արժանացել է հարավաֆրիկյան և նիդերլանդական մի շարք գրական մրցանակների։ Նա Մաքս Ժակոբի մրցանակի դափնեկիր է (Ֆրանսիա, 2010)։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Galloway F. Breyten Breytenbach as openbare figuur. Pretoria: Haum-Literêr, 1990
  • Sienaert M. The I of the Beholder: Identity Formation in the Art and Writing of Breyten Breytenbach. Cape Town: Kwela Books, 2001
  • A.k.a. Breyten Breytenbach: critical approaches to his writings and paintings/ Ed. by Judith Lütge Coullie & J.U. Jacobs. Amsterdam; New York: Rodopi, 2004
  • Breyten Breytenbach ('70')/ Ed. by Ampie Coetzee. Pretoria: Tydskrif vir Letterkunde Assosiasie, Universiteit van Pretoria, 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեյթեն Բրեյթենբախ» հոդվածին։