Բռնապետ (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինը Թեհրանի համաժողովի ժամանակ (նոյեմբերի 28, 1943)

Բռնապետ, դիկտատոր, (լատին․՝ dictator, dicto — թելադրել, կարգադրել),

  1. Հին Իտալիայի լատինական մի շարք քաղաքներում անսահմանափակ լիազորություններով ամեն տարի ընտրված կառավարիչ և Լատինական միության ղեկավար։
  2. Հին Հռոմի հանրապետության շրջանում երկիրն արտաքին վտանգից կամ ներքին երկպառակությունից դուրս բերելու նպատակով նշանակված՝ արտակարգ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ (մագիստրոսու)։ Դիկտատոր նշանակվում էին սկզբում միայն պատրիկներ, իսկ մեր թվարկությունից առաջ 356 թվականից՝ նաև պլեբեյներ։ Մեր թվարկությունից առաջ 44 թվականին դիկտատորի պաշտոնը վերացվել Է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 387