Բջջակենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բջջակենտրոն
Տեսակբջջի բաղադրիչ
Ենթատեսակintracellular non-membrane-bounded organelle?[1] և nonmembranous cytoplasmic organelle?[2]
Մասն էmicrotubule organizing center?[1]
միկրոխողովակներ

Բջջակենտրոն, կորիզավոր բջիջների ներբջջային օրգանոիդ։ Բջջակենտրոնի չափերը հնարավորություն է տալիս այն ուսումնասիրել լուսային մանրադիտակով։ Այս օրգանոիդը կազմված է երկու շատ փոքր մարմիններից՝ ցենտրիոլներից, որոնք տեղակայվում են նրա բևեռներում և մասնակցում բաժանման իլիկի ձևավորմանը։ Չբաժանվող բջիջներում (օրինակ՝ էպիթելի) ցենտրիոլները հաճախ որոշում են բջիջների բևեռայնացումը և գտնվում են Գոլջիի ապարատի մոտ[3]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինն առաջարկել է Թեոդոր Բավերը 1895 թվականին։ Բջջակենտրոնների նուրբ կառուցվածքը հաջողվել է ուսումնասիրել էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։ Որոշ բջիջներում հնարավոր է տեսնել ցենտրիոլներ, որանք սովորաբար զույգերով են (դիպլոիդ) և շրջապատված են թափանցիկ ցիտոպլազմայով։ Նրանցից դուրս են գալիս ճառագայթաձև մանրաթելեր։ Ցենտրիոլները և նրանցից ճառագայթաձև դուրս եկող մանրաթելերի ամբողջությունը կոչվում է բջջակենտրոն։

Ավելի հաճախ զույգ ցենտրիոլները գտնվում են կորիզի մոտ։ Յուրաքանչյուր ցենտրիոլ կազմված է 27 գլանաձև տարրերից (խողովակաձև միկրոթելերից),որոնք խմբավորված են 9 եռյակով։ Այս եռյակները դասավորված են շրջանաձև, առաջացնելով խոռոչավոր գլաններ։ Նրանց երկարոթյունը 0,3-0,5 մկմ է (յուրաքանչյուր եռյակի երկարությանը հավասար), իսկ տրամագիծը մոտ 0,15 մկմ է։ Յուրաքանչյուր եռյակի առաջին միկրոխողովակը (Ա-միկրոխողովակ) ունի մոտավորապես 25 նմ տրամագիծ, պատի հաստությունը 5 նմ է և բաղկացած է 13 պրոտոֆիլամենտներից։ Երկրորդ և երրորդ միկրոխողովակները (Բ և Ց) տարբերվում են Ա միկրոխողովակից, նրանք թերի են, կազմված 11 պրոտոֆիլամենտներից և սերտ հարում են իրենց հարևաններին։ Յուրաքանչյուր եռյակ տեղակայված է ճառագայթաձև, 40° անկյան տակ։ Ցենտրիոլները շատ կարևոր են բջջի բաժանման գործընթացում։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջջակենտրոնները միշտ տեղակայված են այնպիսի նյութի մեջ, որը չունի կայուն կառուցվածք, ինչը պահանջում է միկրոխողովակների զարգացումը։ Բջջի այդ տեղամասը կոչվում է ցենտրոսոմա։ Հատկապես նա է մասնակցում բաժանման իլիկի ձևավորմանը, և ոչ թե ցենտրիոլները։ Դա հաստատում է այն փաստը, որ բույսերն ու սնկերը չունեն ցենտրիոլներ և կարողանում են ձևավորել բաժանման իլիկ։ Ցենտրիոլների գործառույթը մնում է անհայտ։ Հնարավոր է, որ նրանք մասնակցում են բևեռների միջև իլիկի ձևավորմանը, որը մասնակցում է բջջի բաժանմանը (ցիտոգենեզին)։ Ձևավորված ցենտրիոլներն ունեն մանրաթելեր և պարզ թարթիչներ, որոնք հենակետ են ցենտրիոլների ձևավորման համար։

Զարգացման ցիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար բջջի կենսացիկլի ընթացքում ցենտրիոլը կրկնապատկվում է մեկ անգամ։ «Մայրական» ցենտրիոլի յուրաքանչյուր կեսի մոտ առաջանում է «դուստր» գլան։ Որպես կանոն դա տեղի է ունենում ինտերֆազի G2 փուլի ընթացքում։ Միտոզի պրոֆազում երկու ցենտրիոլները տարամիտվում են դեպի բջջի բևեռները, նրանց միջև ձգվում են միկրոֆիբրիլային թելիկները և ձևավորվում է բաժանման իլիկը։ Բջջի բաժանման ավարտից հետո ցենտրիոլները ողղվում են դեպի բջջի բևեռներ, առաջացնում են ցենտրոսոմ, որը միոֆիբրիլային խողովակների հետ մասնակցում է բջջի բաժանման գործընթացն՝ գամետոգենեզին։ Այնուամենայնիվ այդ ընդհանուր սխեմայից կան շեղումներ։ Շատ բջիջներում ցենտրիոլները բջջի բաժանման մեկ ցիկլի ընթացքում բազմաթիվ անգամ կրկնապատվում են։ Երբ ձվաբջիջները հասունանում են, կենդանիների ճնշող մեծամասնության մոտ ցենտրիոլները քայքայվում են (դրա հետևանքով շատ սպիտակուցներ անցնում են ցենտրոսոմի կազմի մեջ)։ Հակառակ դրան, սպերմատոզոիտների մոտ ցենտրիոլները բաժանվում են։ Ցենտրիոլներից մեկը բազային հենքի է վերածվում միկրոխողովակների համար, իսկ մյուսը մնում է իներտ։ Այնուամենայնիվ մկների, այլ կրծողների, խխունջների (ի տարբերություն ուսումնասիրված մյուս կաթնասունների), սպերմատոզոիդների զույգ ցենտրիոլները բաժանվում են։ Բեղմնավորումից հետո զիգոտում նոր ցենտրիոլներ են հայտնվում՝ սպերմատոզոիտի կողմից ներմուծված ցենտրիոլի կրկնապատկման կամ նոր ձևավորվածի հաշվին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Gene Ontology release 2019-10-07 — 2019-10-07 — 2019.
  2. անատոմիայի հիմնարար մոդել
  3. Ченцов Ю. С. Цитология // Гистология / Под ред. Ю. И. Афанасьева, Н. А. Юриной. — 4 изд. — М.: Медицина, 1989. — С. 61—63.
  4. Manandhar, G., Schatten, H., Sutovsky, P. (2005). Centrosome reduction during gametogenesis and its significance. Biology of reproduction 72: 2–13. doi:10.1095/biolreprod.104.031245(անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ю. С. Ченцов, Общая цитология. М., Изд-во Моск. 1978

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բջջակենտրոն» հոդվածին։