Բումերանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բումերանգ (այլ կիրառումներ)
Փայտե բումերանգ

Բումերանգ, փայտե լախտ, որոշ տեսակներ ունեն աերոդինամիկ ձև, որը թույլ է տալիս մեծացնել նետելու հեռավորությունը և/կամ նպաստել վերադառնալ մեկնարկի վայր։ Բումերանգը լայնորեն հայտնի է իր վերադառնալու հատկությամբ ( վերադառնում է այն տեղը, որտեղից նետվել է)։ Ի դեպ, այդ հատկություններն ունեն ոչ բոլոր բումերանգները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զունի ցեղի նետափայտ
Ավստրալիայի աբորիգենների բումերանգներ
Բումերանգի կիրառելիության տարածաշրջանը Ավստրալի քարտեզի վրա
Ավստրալիայի աբորիգենը ցուցադրում է բումերանգով հարձակման ձևը

Ամենահին բումերանգները օգտագործվում էին վերին պալեոլիթի ժամանակաշրջանից, ինչպես վկայում են ժայռապատկերները Ֆրանսիայում։ Նմանատիպ ժայռապատկերները համապատասխան բովանդակությամբ գոյություն են ունեցել և Ավստրալիայում, և Կիմբեռլիում։ Նրանց տարիքը՝ 50000 տարի[1]։ Ամենահին բնական բումերանգի հայտնաբերումը տեղի է ունեցել լեհական Կարպատներում։ Այս 30,000 տարեկան բումերանգ է պատրաստված մամոնտի ժանիքից[2]։ Ավստրալիայի հնագույն բումերանգի գտածոները 10.000 տարեկան են։ Եվրոպայում կան նաև այլ գործիքներ այնդ նույն տարիքի։ Նրանք գալիս են մեզոլիթի դարաշրջանից։ Այս բումերանգները, մոտ 10,000 տարեկան, եղել են տարբեր չափերի, ծանր ու հաստ և ունեցել են նետելու մինչև 180 մ հեռավորությունը։ Ավանդական բումերանգները, ամենուր հայտնվում էին անկախ, սակայն, ենթադրվում է, որ հենց Ավստրալիայում է հորինվել վերադարձող բումերանգը[3]։ Սակայն վերակառուցումները ցույց են տալիս, որ որոշ հին եգիպտական և եվրոպական բումերանգները նույնպես կարող են վերադառնալ։ Ավելի ուշ, 3000-ամյա տարբեր բումերանգների հավաքածուները, որոնք հայտնաբերվել են Թութանհամոն փարավոնի շիրմաքարին, պարունակում են ինչպես ուղիղ թռչող, այնպես էլ վերադարձող բումերանգներ։ Առավել վաղ բացահայտումները կատարվել են Նիդեռլանդներում, որոնք պատկանել են մ.թ.ա առաջին դարին։

Ընդհանուր առմամբ, ըստ պեղումների, գրավոր և ազգագրական տվյալների, բումերանգը կամ նետվող ձողերը հայտնի են եղել բազմաթիվ ազգերի։

Ավստրալիայում բումերանգները տարածված են մասամբ այն պատճառով, որ այնտեղ գործածության մեջ չեն մտել նետն ու աղեղը, որպես շատ ավելի արդյունավետ զենք որսորդության և պատերազմի ժամանակ։ Սակայն, Ավստրալիայում այն օգտագործվում էր ոչ ամենուր, քանի որ նրանք դրանով չեն կարող որսորդությամբ զբաղվել անտառային տարածքներում։ Այնուամենայնիվ բումերանգը առկա է եղել որպես ունիվերսալ իր, որով որս են արել, կռվել և մասնակցել են փոքր մարտերի, պատժել են կանանց, փորել են հողը, ստացել են կրակ։

Բումերանգի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Չվերադարձող բումերանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադարձող բումերանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kimberley rock art could be among oldest in the world». ABC News (անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  2. Valde-Nowak et al. (1987). Upper Palaeolithic boomerang made of a mammoth tusk in south Poland. Nature 329, 436 - 438 (01 October 1987); doi:10.1038/329436a0.
  3. «Бумеранг». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բումերանգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 607