Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա
Национална художествена академия
Տեսակգեղարվեստի ակադեմիա և դպրոց
Միջազգային անվանումNational Academy of Arts
Նախկին անվանումներ«Գեղարվեստաարդյունաբերական ուսումնարան»
«Գեղարվեստական ակադեմիա»
«Նիկոլայ Պավլովիչի անվան գեղարվեստի բարձրագույն ինստիտուտ»
Հիմնադրված է1896
Ուսանողներ1165
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ԿայքՊաշտոնական կայքը
Բուլղարիա Բուլղարիա դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Բուլղարիա Բուլղարիա|տեղորոշման քարտեզներ]].
 National Academy of Arts, Sofia Վիքիպահեստում

Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա (բուլղար․՝ Национална художествена академия, կարճ՝ НХА), բարձրագույն ուսումնական հաստատություն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Համարվում է երկրի ամենահին և հայտնի արվեստի դպրոցը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստի ազգային ակադեմիան հիմնադրվել է 1896 թվականին հայտնի նկարիչներ և հասարական գործիչներ Իվան Միրկվիչկայի, Անտոն Միտովի, Իվան Շիշմանովի կողմից։ Դպրոցի առաջին ուսուցիչներից են եղել չեխ Իվան Միրկվիչկան և Յարոսլավ Վեշինը, հրեա քանդակագործ Բորիս Շացը[1][2]։

Շիպկա 1 հասցեում տեղակայված ակադեմիայի շենքը կառուցվել է 1907 թվականին ռուս ճարտարապետ Ալեքսանդր Սմիրնովի կողմից։

1909 թվականին հաստատությունը կոչվել է «Գեղարվեստաարդյունաբերական ուսումնարան», 1921 թվականին՝ «Գեղարվեստական ակադեմիա», 1951 թվականին՝ «Նիկոլայ Պավլովիչի անվան գեղարվեստի բարձրագույն ինստիտուտ», 1995 թվականից՝ «Գեղարվեստի ազգային ակադեմիա»։

Ակադեմիան ունի 1,000 ուսանող, որոնցից 130 օտարերկրյա ուսանողներ են։

Կառուցվածք, մասնագիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստի ազգային ակադեմիայի կազմում գործում է 2 ֆակուլտետ՝

  • Կերպարվեստի ֆակուլտետ
  • Կիրառական արվեստի ֆակուլտետ

Կերպարվեստի ֆակուլտետ

Կիրառական արվեստի ֆակուլտետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Diana Muir Appelbaum, "First, Build an Art School", Aug. 1, 2012, Jewish Ideas Daily, First, Build an Art School
  2. «Սոֆիայի մշակությաին հերոսը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա» հոդվածին։