Բուդդայական փիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուդդայական փիլիսոփայություն, բուդդայականության տարբեր ուղղությունների և դպրոցների շրջանակներում ճանաչողության և աշխարհի, մարդու վերաբերյալ ռացիոնալ հիմնավորումներով հայացքների համակարգ[1]։ Բուդդայական փիլիսոփայությունը կենտրոնացած է բրահմանիստական մտահայեցողության նույն հարթության խնդիրների շուրջ, ընդ որում, փորձելով այն վերաիմաստավորել սեփական տերմիններով։ Բուդդայական տեսաբանների ստեղծած փիլիսոփայական իրականությունը, իր հերթին, զգալիորեն ազդել է բրահմանիստական մտքի զարգացման վրա և մեծապես բնութագրում է բրահմանիստական փիլիսոփայական համակարգերի (դարշանների) գաղափարախոսությունը[2]։ Բուդդայական փիլիսոփայության զագացման մեջ մեծ դերակատարում են ունեցել հինայանական սարվաստիվադա և սաուտրանտիկա դպրոցները և մահայանական մադհյամակա և յոգաչարա դպրոցները[1]։

Բուդդական փիլիսոփայության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդդայականությունում փիլիսոփայության կայացման գործընթացը բրահմանիստական մտքի կայացման համեմատ, ինչպես նշում է բուդդայականության հետազոտող Վիկտորիա Լիսենկոն[2], տարբերվում է նրանով, որ բուդդայական փիլիսոփայությունը հետևում բազմադարյա հեղինակավոր կրոնական ու առասպելապոետական ավանդույթի չկա, որը հատուկ մտածողության և ապրելակերպի համակարգ մշակեր, ինչպիսին եղել է վեդայական ավանդույթը, որն ընկած է եղել բրահմանիստական մտահայեցողության համակարգի հիմքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]