Բողոքի ցույցեր ԱՄՆ օդանավակայաններում (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցուցարարները Նյու Յորքի օդանավակայանում

Բողոքի ցույցեր ԱՄՆ օդանավակայաններում (անգլ.՝ United States Donald Trump airport protests), բողոքի ցույցերի շղթա, որը տեղի է ունեցել ԱՄՆ խոշոր քաղաքների օդանավակայաններում։ 2017 թվականի հունվարի 28-ին հազարավոր մարդիկ հավաքվել են Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում[1]։ Հրամանի համաձայն իսլամադավան 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ ժամանակավորապես արգելվում է[2]։ Տարբեր աղբյուրների տվյալներով, օդանավակայանում հավաքվել է 2000 մարդ[3]։

Բողոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի ձայնի պատրաստած ռեպորտաժը նվիրված ցույցերին

Բողոքի ցույցերը սկսվել են հունվարի 28-ին, երբ մի խումբ անձինք[4], առավոտյան ժամը 11-ին հավաքվեցին Նյու Յորքի օդանավակայանում[5]։ Ցույցի մասնակիցները հավաքվել են N4 տերմինալի մոտ, որտեղ վայրէջք են կատարում միջազգային չվերթները։ Բազմությունը մեծացավ այն ժամանակ, երբ սոցիալական հարթակներում Նյու Յորքի էմիգրացիոն կոալիցիան (անգլ.՝ New York Immigration Coalition) կոչ արեց հավաքվել օդանավակայանում[6]։ Մարդիկ հավաքվել էին՝ քննադատելու Թրամփի որոշումը և իրենց աջակցությունը հայտնելու փախստականներին և ներգաղթյալներին[7]։ Մինչ երեկո ցուցարարների թիվը այնքան է մեծացել, որ բողոքի ակցիան շարունակվել է նաև տերմինալի ավտոկայանատեղիում։ Նրանք իրենց հետ բերել էին ցուցապաստառներ, վանկարկել են կարգախոսներ և իրականացվող գործողությունները անվանել են «մուսուլմանների արգելք» (անգլ.՝ Muslim Ban): Նրանք շարժվել են տերմինալից տերմինալ։ Այդպիսի մի ցույց էլ տեղի է ունեցել Սթաթեն Այլենդ շրջանի Պորտ Ռիչմոնդ թաղամասում[8]։

Մասնակից խմբերի շարքում եղել են այնպիսի խմբեր, ինչպիսիք են Make the Road New York, Jews for Racial and Economic Justice (JFREJ) և Black Latino Asian Caucus members[9]: 18:00-19:00 New York Taxi Workers Alliance-ի (NYTWA) վարորդները դադարել են պատվերներ ընդունել Նյու Յորքի օդանավակայանից[10][11]։ Երեկոյան ոստիկանությունը մարդկանց չի թողել մտել AirTrain, առանց տոմսերի։ Ժամը 20:00-ից հետո նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ մարդկանց նորից թողել են մտնել գնացքներ։

Հունվարի 28-ին Էնն Դոնելին, Բրուքլինի դաշնային դատավորը, արգելք է դրել հրամանի մի մասի վրա՝ «թույլ տալով օդանավակայանում մնացած միգրանտներին մտնելու երկիր»[12]։ Սիեթլի և Վիրջինիայի շրջանային դատարանները համանման որոշումներ են կայացրել։ Որոշումը հնարավորություն է տալիս մնալ երկրում այն անձանց, ովքեր ունեն գործող վիզաներ[13]։ Սակայն, Քաղաքացիական իրավունքների պաշտպանության ամերիկյան միության իրավաբանները և Yale’s Worker and Immigrant Rights Advocacy Clinic-ից Զախարի Մենֆրեդին նշում են, որ օդանավակայաններում մնացած անձանց կարող են տեղափոխել այլ վայրեր։ Հունվարի 28-ին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Legal Aid-ի իրավաբանները դեռ թույլտվություն չեն ստացել իրենց պաշտպանյալներին, ովքեր գտնվում են Քենեդու անվան օդանավակայանում[14]։ Բրուքլինում ցուցարարները դատարանի շենքի մոտ սպասել են որոշման ընդունմանը։

Հունվարի 28-ին ձերբակալված երկու իրաքցիները դատի են տվել Դոնալդ Թրամփին և ամերիկյան ողջ կառավարությանը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր հրամանը «հիասքանչ գործում է։ Դուք կարող եք այն տեսնել օդանավակայաններում, Դուք կարող եք այն տեսնել ամենուրեք»[15]։ Ամերիկացի իրավաբան և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին ասել է, որ նախագահ Թրամփը դիմել է իրեն, մինչ համապատասխան հրամանի արձակումը[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Республіканці США просять бути обережними з «антимігрантським» указом». ukrinform.ua. 2017 թ․ հունվարի 29. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  2. Demick, Barbara (2017 թ․ հունվարի 28). «Thousands at JFK airport in New York protest new visa and refugee suspensions». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  3. «Protests erupt at airports nationwide over immigration action». CBS News. 2017 թ․ հունվարի 28. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  4. Rosenberg, Eli (2017 թ․ հունվարի 28). «Protest Grows 'Out of Nowhere' at Kennedy Airport After Iraqis Are Detained». The New York Times. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  5. Lam, Katherine (2017 թ․ հունվարի 28). «Large Kennedy Airport protest against Trump refugee detentions ends in jubilation as judge halts deportations». PIX 11. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  6. Regan, Michael D. (2017 թ․ հունվարի 28). «Protests erupt at U.S. airports after refugees detained». PBS Newshour. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  7. Neelakantani, Hailaja (2017 թ․ հունվարի 29). «Showdown begins: Hundreds gather spontaneously outside New York's JFK airport to protest Donald Trump's Muslim ban». Times of India. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  8. «Trump's Muslim Ban Sparks Protest on Staten Island». NY1 News. 2017 թ․ հունվարի 28. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  9. «Protest at JFK airport over Trump's refugee ban». Al Jazeera. 2017 թ․ հունվարի 28. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  10. Westbrook, Justin T. (2017 թ․ հունվարի 28). «New York Taxi Workers Alliance Halting JFK Airport Pickups To Protest Immigration Ban». Jalopnik. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  11. Seipel, Brooke (2017 թ․ հունվարի 28). «NY taxis refuse to pick up from JFK over refugee detention». Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  12. Loffredo, Nicholas (2017 թ․ հունվարի 28). «Feds Blocked From Sending Airport Detainees Home». Newsweek. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  13. de Vogue, Arlane; Watkins, Ell; Orjoux, Alanne (2017 թ․ հունվարի 28). «Judge halts implementation of Trump's immigration order». CNN. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  14. Knefel, John (2017 թ․ հունվարի 29). «Inside the Huge JFK Airport Protest Over Trump's Muslim Ban». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  15. «Donald Trump hails immigration ban as passengers turned back from US-bound flights». ABC. 2017 թ․ հունվարի 29. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  16. Hensley, Nicole (2017 թ․ հունվարի 29). «Rudy Giuliani says Trump tasked him to craft 'Muslim ban'». New York Daily News. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.