Բոխի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոխի (այլ կիրառումներ)


Բոխի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Կեչազգիներ (Betulaceae)
Ենթաընտանիք Coryloideae
Ցեղ Բոխի (Carpinus)
L., 1753

Բոխի (լատին․՝ Carpinus), ղաժի, կեչազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 50, Հայաստանում՝ 2 տեսակ։

Տարածումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում տարածված են բոխի սովորական կամ կովկասյան (C. caucasica) և Բ. արևելյան կամ ղաժի (C. orientalis)։ Առաջինը տարածված է գրեթե բոլոր մարգերում (բացառությամբ՝ Սևանի ավազանի և Վայոց ձորի մարզի), երկրորդը հիմնականում՝ ստորին անտառային գոտում։ Բունը հարթ է՝ մոխրագույն կեղևով, կովկասյան բոխու բարձրությունը 30-35 մ է, արևելյանինը՝ 5-18 մ։ Տերևներն էլիպսաձև են, կրկնակի ատամևաեզր, հերթադիր։ Ծաղիկները բաժանասեռ են՝ խմբված կատվիկներում։ Ծաղկում է մայիսին։ Պտուղը միաբուն, միակորիզ ընկուզիկ է։ Արևելյան բոխին ավելի չորադիմացկուն է, ջերմասեր, հողի նկատմամբ՝ քիչ պահանջկոտ։ Բ. ապրում է մինչև 200 տարի։

Բոխի Շուշիին (C. schuschaensis) սահմանափակ տարածությամբ Հանդիպում է միայն Սյունիքի մարզի ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում և նոսրանտառներում։ Շատ արժեքավոր է. ունի հոծ, ծանր բնափայտ։ Կեղևի ներսի կողմից ստանում են դեղին ներկ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ботаника. Учебник для вузов: в 4 т, հ. 3 (խմբ. Под ред. А. К. Тимонина, И. И. Сидоровой), М., «Изд. центр «Академия»» — 472, էջեր 472 — 472 էջ, ISBN 978-5-7695-2746-3։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոխի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոխի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 513