Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիր (անգլ.՝ Declaration on the Rights of Indigenous Peoples), փաստաթուղթ, որն ընդունվել է 2007 թվականի սեպտեմբերի 13-ին ՄԱԿԳլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում։

Փաստաթղթի բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս փաստաթուղթը հանդիսավոր կերպով հռչակել է բնիկ ժողովուրդների՝ արժանապատիվ կյանքի, սեփական մշակույթի և սեփական հաստատությունների պահպանման և զարգացման իրավունքը, ինչպես նաև ժողովրդին զարգացնելու իրավունքն այն ուղղությամբ, որն առավել համապատասխան է ազգի՝ իր կարիքներն ու նպատակները բավարարելու համար։

Փաստաթուղթը հաստատում է բնիկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և, որպես տվյալ իրավունքի հետևանք, փաստաթղթում խոսվում է բնիկ ժողովուրդների քաղաքական կարգավիճակի հաստատման և իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման իրագործման ազատությունների մասին։

Փաստաթղթի ընդունման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս փաստաթղթի նախագիծը գործում է արդեն 20 տարի։ Առավել ինտենսիվ քննարկումները վերաբերել են երկրի, ռեսուրսների, խմբակային և անհատական իրավունքներին։

Բնիկ ժողովուրդների վերաբերյալ աշխատանքային խումբն ստեղծվել է 1982 թվականին ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի որոշմամբ, և այն նպատակադրվել է մարդու իրավունքների բնագավառում մշակել չափանիշներ բնիկ ժողովուրդների համար։ 1985 թվականին աշխատանքային խումբն սկսել է պատրաստել բնիկ ժողովուրդների իրավունքների վերաբերյալ հռչակագրի նախագիծ։ 8 տարի անց՝ 1993 թվականին, աշխատանքային խումբն ավարտել է հռչակագրի նախագծի տեքստի աշխատանքները։ ՄԱԿ-ի՝ խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության հարցերով զբաղվող ենթահանձնաժողովը 1994 թվականին հաստատել է նախագծի տեքստը և այն ներկայացրել քննարկման ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում։ Հանձնաժողովին կից հիմնված աշխատանքային խումբն զբաղվել է հռչակագրի նախագծի լրացուցիչ մշակմամբ։ 2006 թվականի հունիսին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է հռչակագիրը, իսկ 2007 թվականի սեպտեմբերին հռչակագիրը հաստատել է Գլխավոր ասամբլեան։ Հռչակագրի ընդունման համար քվեարկել են 143 պետություններ։ 4 երկիր՝ Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան, դեմ է քվեարկել։ 11 երկիր՝ Ադրբեջանը, Բանգլադեշը, Բութանը, Բուրունդին, Վրաստանը, Քենիան, Կոլումբիան, Նիգերիան, Ռուսաստանը, Սամոան, Ուկրաինան, ձեռնպահ է մնացել[1]։

Փաստաթղթի իրավական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը բնիկ ժողովուրդների իրավունքների վերաբերյալ համապարփակ հայտարարություն է։ Այս հռչակագիրը, ինչպես ՄԱԿ-ի այլ հռչակագիրների մեծ մասը, իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ չէ։ Այս փաստաթուղթը պետք է դիտարկել որպես տարբեր պետությունների կարծիքների կոնսենուս(չաշխատող հղում) ի արտացոլում որոշակի ուղղությամբ շարժվելու և որոշակի սկզբունքների հետևելու համար` բնիկ ժողովուրդների և այդ ժողովուրդների առանձին ներկայացուցիչների նկատմամբ իրավական նորմերի զարգացման առմամբ։

Բնիկ ժողովուրդների իրավունքը ՄԱԿ-ի այլ փաստաթղթերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնիկ ժողովուրդների իրավունքները հանդիպում են նաև ՄԱԿ-ի այլ փաստաթղթերում, այդ թվում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 169 կոնվենցիայում և կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայում (հոդված 8j):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]