Բյութանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյութանիա
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Հին Հռոմ, Թուրքիա
Կարգավիճակնահանգ, պատմական պետություն, շրջան և պատմական շրջան
Հիմնադրված էմ. թ. ա. 322 և մ. թ. ա. 297 թ.
Բյութանիա հռոմեական պրովինցիան շուրջ 120 թվականին

Բյութանիա (հուն․՝ Βιθυνία, լատին․՝ Bithynia), մ.թ.ա. 5-րդ դարից մինչ մ.թ.ա. 64 թ. Փոքր Ասիայի հյուսիսում գոյություն ունեցած թագավորություն։ Աչքի էր ընկնում բարձր մշակույթով և զարգացած քաղաքներով (Նիկոմեդիա, Քաղկեդոն և այլն)։ Մ.թ.ա. 64 թ. միացվում է Պոնտոսին և ընդգրկվում Հռոմեական պետության կազմի մեջ՝ որպես մեկ վարչական միավոր՝ պրովինցիա։ Գրավել է Փոքր Ասիա թերակղզու հյուսիսարևմտյան՝ Սև և Մարմարյա ծովերին հարող մասը։ Վարչական տեսակետից Բյութանիայի մեջ մտել են հայաբնակ մի քանի գավառներ՝ Նիկոմիդիա (Իզմիթ), Ատաբազար, Գասթեմունի, Բուրսա և այլն։ Պատմական Բյութանիայից Երևան են ներգաղթել գլխավորապես Ատաբազարի և Նիկոմեդիայի հայերի բեկորները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 587