Բլոգոլորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բլոգոլորտ (անգլ.՝ blogosphere), եզրույթ, որը կառուցված է «նոոսֆերա» եզրույթի նմանությամբ և նշանակում է բոլոր բլոգների ամբողջություն որպես համայնք կամ սոցիալական ցանց։ Աշխարհում գոյություն ունեցող տասնյակ միլիոն (2006 թվականի տվյալներով) բլոգները[1] սովորաբար սերտորեն կապված են միմյանց միջև, բլոգերները կարդում են և մեկնաբանում միմյանց, հղում են մեկը մյուս հոդվածները և այկերպ ստեղծում սեփական մշակույթը։ «Բլոգոլորտ» հասկացությունը առանձնացնում է բլոգների հիմնական տարբերությունը սովորական վեբ-էջերից և ինտերնետ-ֆորումներից․ միմյանց կապված բլոգները կարող են կազմել դինամիկ համաշխարհային տեղեկատվական ցանց։

Բլոգոլորտը կարևոր միջավայր է հասարակական կարծիքի և մշակութային մեմերի ուսուցման համար․ այն հաճախ դիտարկվում է ակադեմիական և ոչ ակադեմիական աշխատանքներում, որոնք հետազոտում են ժամանակակից համաշխարհային սոցիալական միտումները։

Եզրույթի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ անգլերեն blogosphere բառը օգտագործել է Բրեդ Գրեհեմը որպես կատակ 1999 թվականի սեպտեմբերի 10-ին[2], նրա արտահայտությունը հնչում էր այսպես․ «Goodbye, cyberspace! Hello, blogiverse! Blogosphere? Blogmos?»։

Ապա 2002 թվականի սկզբին եզրույթը կրկին հիշվեց և շրջանառության մեջ ներդրվեց Ուիլյան Քուիքի կողմից[3], և հենց այդ ժամանակ տարածվեց սկզբում զինվորական բլոգների համայնքում, որոնք լուսաբանում էին ամերիկյան գործողությունները Աֆղանստանում, ապա և դրանից դուրս։

Ավելի ուշ բլոգոսֆերան պայմանականորեն սկսեցին բաժանել թոփ և ոչ թոփ տարատեսակների՝ կախված բլոգների և գրառումների վարկանիշներից։

Բլոգոլորտի ֆենոմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլոգոլորտի ֆենոմենն այն է, որ մի քանի տարվա ընթացքում ծնվեց տեղեկատվական իրականություն՝ արագորեն արձագանքող, առավել անկախ և ավելի բարդ կերպով վերահսկվող։

Բլոգոլորտի ստեղծման հիմքը կազմեցին․

А. Բլոգերների և բլոգների անհավանական աճ։ Բլոգների լայն տարածումը սկսվեց անցած դարի 90-ական թվականների երկրորդ կեսին։ Առաջին բլոգն առաջացել է 1994 թվականին, սակայն այն մասին, թե ով է ստեղծել առաջին բլոգը, հետազոտողները մինչ օրս վիճում են։ 2004 թվականի տվյալներով արձանագրված է 4 միլիոն բլոգ։ Իսկ արդեն 2008 թվականի տվյալենրը խոսում են գրանցված 133 միլիոն բլոգների մասին։ Այսինքն՝ 4 տարվա ընթացքում բլոգների թիվ աճել է 33 անգամ։ Բլոգների մեծ ասը ստեղծվում է գովազդային նպատակներով։ Բլոգների և բլոգերների աճը բացատրվում է հետևյալ կերպ․

  1. Համացանցային օգտատերերի թվի աճ։
  2. Բլոգի ստեղծման և վարման պարզություն։ (1999 թվականին Pyra Labs- ստեղծեց Blogger՝ առաջին անվճար, հասանելի և օգտագործան գործիքերով պարզ պորտալը)
  3. Աշխատավայրում ցանցի ազատ հասանելիության առկայություն։
  4. Բլոգներում արտահայտման ամբողջական ազատություն։

B. Մարդկանց ձգտումը տեղեկատվության աղբյուրների տարբերակմանը և տեղեկատվության արագ ստացմանը։ Մինչ բլոգոլորտի առաջացումը՝ ԶԼՄ-ներն ամբողջովին վերահսկում էին օրվա տեղեկատվական հոսքը։ Բլոգոլորտը թույլ տվեց բավարարել տվյալ մարդկային ձգտումները մի շարք պատճառներով։ Դրանք են․

  1. «Բլոգների ազատության», գրաքննության բացակայության և այլնի նկատմամբ հավատը։
  2. Բլոգոլորտում տեղեկատվության տարածման հսկայական արագությունը։
  3. Տեղեկատվության անձնական երանգավորումը։
  4. Տեղեկատվության աղբյուրների հսկայական թիվը (յուրաքանչյուր բլոգեր համարվում է տեղեկատվության աղբյուր)։
  5. Անանունությունը։

C. Մարդկանց սոցիալական պահանջմունքների բավարարում։ Ինչպես հայտնի է, մարդը սոցիալական էակ է, սակայն 21-րդ դարում ավելի քիչ ժամանակ է մնում կենդանի շփմանը, ինչպես նաև սոցիալական ինքնահաստատմանտ։ Դրա պատճառով հանրահայտ են դառնում տարատեսակ շփման ձևեր։

Բլոգոլորտի ազդեցությունը սոցիալական գործընթացների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլոգը կարող է հանդիսանալ հասարակական քննարկումների վայր։ Այն բանի հաշվին, որ տեղեկատվությունը արագորեն և անվերահսկելիորեն է տարածվում, արագանում է նաև մարդկանց կարծիքների տարածումը տարբեր հարցերի վերաբերյալ։

Զանգվածային քաղաքացիական լրագրության առաջացումը։ Քանի որ յուրաքնաչյուր բլոգեր տեղեկատվության աղբյուր է, դա բերեց նրան, որ տեղեկատվությունն էլ ավելի շատացավ, այն դարձավ սուբյեկտիվ, ավելի հետաքրքիր։ Սակայն, դա բերեց տեղեկատվության որակի անկմանը, քանի որ բլոգերին պատասխանատվության ենթարկել ոչ հավաստի տեղեկատվության տարածման համար գործնականում գրեթե անհնար է։

Աշխատանքի արտադրողականության անկում։ Աշխատանքի արտադրողականությունը բլոգերների մոտ միջինը 10 %-ով ավելի քիչ է, քան այն մարդկանց մոտ, որոնք բլոգ չունեն, քանի որ իրենց աշխատանքային ժամանակի մեջ մածը նրանք ծախսում են բլոգի վրա։

Բլոգոլորտի օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնեսը կարող է օգտագործել բլոգոլորտը 4 մակարդակներում․

  1. Բլոգոլորտի մշտադիտարկում առաջադրված առանցքային բառերով (բառակապակցություններով)։
  2. Blogger relations։ Բլոգերների և սոցիալական ցանցերի օգտատերերի միջև հարաբերությունների հաստատում, որոնք այսպես թե այնպես կապված են ընտրված թեմաների հետ։
  3. Սեփական բլոգների ստեղծում և զարգացում՝ բացի հիմնական կայքից։
  4. Բլոգի մարքեթինգ բլոգոլորտում։

Մշտադիտարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ որոնողական համակարգեր, որ նախատեսված են բլոգների որոնման համար, օգտագործում են հղումներ՝ փոխադարձ կապերի ստեղծման համար։ Օգտագործելով հիպերտեքստային հղումները՝ կայքերը կարող են հետևել թեմայի քննարկման տեղափոխումը մի բլոգից մյուսը։ Նրանք նաև կարող են հետազոտել թեմաների տարածումը բլոգոլորտում և գտնել այն կայքերը, որոնք կարևոր դեր են խաղում, դրանում։

Էթիկայի հարցերը բլոգոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համցանցային իրականության մեջ բլոգների տարածումը բերում է համակարգչային էթիկայի ձևավորմանը։ Բլոգերային էթիկան շոշափում է հրապարակային տեղեկատվության հավաստիության, պլագիատի, բարոյական նորմերի պահպանման հարցերը։

Blogger relations[խմբագրել | խմբագրել կոդը]

Blogger relations-ի նպատակը հեղինակ-բլոգերների և համայնքների մոդերատորների հետ հարաբերությունների հաստատումն է՝ որոշակի նախագծեր զարգացնելու նպատակով․

  • նպատակային խմբերի և առանձին բլոգերների որոնում,
  • բլոգների մեկնաբանում,
  • կարծիքների մեջ լավագույնների հետ քննարկում,
  • ապրանքների տրամադրում թեստավորման համար,
  • շփում օֆֆլայն միջոցառումներին,
  • նախագծին դրական կամ բացասական կերպով վերաբերող մարդկանց բազայի ստեղծում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Блогосфера выросла до 35,3 млн блогов | Вебпланета». Արխիվացված օրիգինալից 2006 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 23-ին.
  2. «The BradLands: Weblog: Must See HTTP://». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  3. «DailyPundit.com». Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2002 թ․ ապրիլի 21-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]