Բերտա Բենիշու-Աբուլկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերտա Բենիշու-Աբուլկեր
ֆր.՝ Berthe Bénichou-Aboulker
Ծնվել էմայիսի 16, 1886(1886-05-16)
ԾննդավայրՕրան, Ալժիր
Վախճանվել էօգոստոսի 19, 1942(1942-08-19) (56 տարեկան)
Վախճանի վայրԱլժիր, Ֆրանսիա
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, դրամատուրգ և երգչուհի
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԶավակներԺոզե Աբուլկեր և Կոլետ Աբուլկեր-Մուսկատ
ԱզգականներՍելեստին Աբուլկեր
 Berthe Bénichou-Aboulker Վիքիպահեստում

Բերտա Բենիշու-Աբուլկեր (ֆր.՝ Berthe Bénichou-Aboulker, մայիսի 16, 1886(1886-05-16), Օրան, Ալժիր - օգոստոսի 19, 1942(1942-08-19), Ալժիր, Ֆրանսիա[1]), հրեական ծագումով ֆրանսիացի և ալժիրցի գրող, բանաստեղծուհի, դրամատուրգ։ Նրա «Ալ-Կահինա, Բերբերների թագուհին» պիեսը (ֆր.՝ La Kahena, reine berbière) հրեա գրողի առաջին ստեղծագործությունն է, որը հրատարակվել է Ալժիրում[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտայի ծնողները պատկանել են Ալժիրի ազնվական հրեաների ընտանիքներին, մայրը՝ Ադելաիդա Ազուբիբը գրող և բանաստեղծուհի է եղել, հայրը՝ Մուրդոհեյ Բենիշուն, եղել է Օրանի հրեական համայնքի նախագահը[1]։ Բերտան ունեցել է մեկ հարազատ եղբայր՝ Ռայմոնդը (ծնված 1890 թվականին), ով հայտնի փիլիսոփա և իրավաբան է եղել[3]։

1908 թվականին, քսաներկու տարեկան հասակում, Բերտան ամուսնացել է բժշկության պրոֆեսոր, վիրաբույժ, Ալժիրի փոխքաղաքապետ, Հենրի Սամուել Աբուլկերի հետ, ով իրենից 10 տարով մեծ է եղել[4]։ Ամուսինները չորս երեխա են ունեցել՝ որդին Խոսեն, ով դարձել է նյարդավիրաբույժ և քաղաքական գործիչ[5][6], դուստրերը՝ Մարսելը և Կոլետը, ևս մեկ դուստր մահացել է մանկության տարիներին[7]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտա Բենիշու-Աբուլկերը եղել է Ալժիրում ստեղծված ինտելեկտուալ տարբեր խմբակների ակտիվ անդամ և հայտնի է դարձել իր հրապարակումներով։ Առաջինը որ հասել է մեր օրերը 1933 թվականով թվագրված «Ալ-Կահինան՝ բերբերների թագուհին» (ֆր.՝ La Kahena, reine berbière), երեք գործողությամբ պիեսն է, որը պատմում է 7-րդ դարի բերբեր-հրեա հերոսուհու մասին, ով գլխավորել է բանակը Արաբ մուսուլմանների կողմից Իշխանության նվաճումների դեմ պայքարում[8]։

1935 թվականին լույս են տեսել նրա բանաստեղծությունների և պիեսների ևս մի քանի ժողովածուներ, ինչպիսիք են «Բոցավառ երկիրը» (ֆր.՝ Pays de flamme) կամ «Լուիզա դե Լավալյեր» (ֆր.՝ Louise de Lavallière): Ըստ Բերտայի դստեր՝ գրողի ևս մի քանի ստեղծագործություններ պատրաստ են եղել տպագրության մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, սակայն ձեռագրերը կորել են Ալժիրի ռմբակոծության ժամանակ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Berthe, Sultana BÉNICHOU». Geneanet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  2. Valérie Assan, 2012, էջ 264
  3. Eva Martin Sartori, Madeleine Cottenet-Hage, 2006, էջ 156
  4. 4,0 4,1 Michele Bitton. «Berthe Bénichou-Aboulker». Jewish Women's Archive (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  5. «Berthe Bénichou-Aboulker». Jewish Women's Archive (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  6. «Musée de la résistance en ligne». archive.wikiwix.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  7. Aliza Yehezkiel, 2003, էջեր 26, 127, 141
  8. «Berthe Bénichou-Aboulker». Morial (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտա Բենիշու-Աբուլկեր» հոդվածին։