Բերնար Ժիրոդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերնար Ժիրոդո
ֆր.՝ Bernard Giraudeau
Ծնվել էհունիսի 18, 1947(1947-06-18)[1][2][3][…]
ԾննդավայրԼա Ռոշել, Ծովափնյա Շարանտ, Ֆրանսիա[4]
Մահացել էհուլիսի 17, 2010(2010-07-17)[5][1][2][…] (63 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[4]
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունգրող, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, մանկագիր, կինոդերասան, դերասան և ռեժիսոր
Ամուսին(ներ)Աննի Դյուպրե
Երեխա(ներ)Սառա Ժիրոդո և Gaël Giraudeau?
Պարգևներ և մրցանակներ

Բեռնար Ռենե Ժիրոդո (ֆր.՝ Bernard René Giraudeau, հունիսի 18, 1947(1947-06-18)[1][2][3][…], Լա Ռոշել, Ծովափնյա Շարանտ, Ֆրանսիա[4] - հուլիսի 17, 2010(2010-07-17)[5][1][2][…], Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[4][6], Փարիզ), ֆրանսիացի դերասան, գրող, ռեժիսոր, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ռազմածովային նավատորմի մեխանիկների դպրոցը (1965)։ 1965—1966 թվականներին ծառայել է «Duquesne» ֆրեգատում և «Clemenceau» ավիակրում։

Ավարտել է Դրամատիկ արվեստի պետական բարձրագույն համալսարանը (1970): 1971—2005՝ Փարիզի թատրոնների բեմում։

Առաջնախաղը կատարել է Ժոզե Ջովանիի ռեժիսորական «Երկուսը քաղաքում» (1973) կրիմինալ ֆիլմաշարում։ Նկարահանվել է Ֆրանսուա Օզունի, Պատրիս Լեկոնտի, Կլոդ Պինոտոյի ֆիլմերում։

1990 թվականին Ժիրոդոն դեբյուտացվել է իր առաջին ռեժիսորական «Ուրիշը» ֆիլմում, որի համար ստացել է «Կեսար» մրցանակ «լավագույն ռեժիսորական դեբյուտ» անվանակարգում։ «Գետի անկանխատեսելի բնույթը» (Les Caprices d’un fleuve, 1996 թվականին), որում նկարահանվել են Ռիշար Բորենժեն, Պիեռ Արդիտին, Ժան-Կլոդ Բրիալին, Մարի Դյուբուան, Լամբեր Վիլսոնը։

«Ծովագնացը գցեց խարիսխը» սիրավեպի հեղինակն է։

2000 թվականին Ժիրոդոյի մոտ հայտնաբերվել է ձախ երիկամի ուռուցք, մեստաստազներ, որոնցից հետո տարածվել են թոքերում։ Սակայն նա հանգիստ ընդունեց իր հիվանդությունը, կարծելով, որ «երբ հիվանդներին հայտարարում են այդ ախտորոշման մասին, նրանք վախեցած են և կորած։ Իսկ պետք է թուլանալ և հասցնել անել շատ բան»[7]։

Մահացել է Փարիզի հիվանդանոցում 2010 թվականի հուլիսի 17-ին։

Դերերը ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնար Ժիրոդո» հոդվածին։