Բերքշիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բերկշիրից)
Բերքշիր
flag of Berkshire?




ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կարգավիճակարարողական կոմսություն
Մտնում էՀարավարևելյան Անգլիա
ՎարչկենտրոնՌեդինգ
Բնակչություն917 762 մարդ (2020)[1]
Տարածք1261,9606 կմ² (2016)[2]
Սահմանակցում էԲաքինհեմշիր, Սըրրի, Օքսֆորդշիր, Հեմփշիր, Ուիլտշիր[3] և Մեծ Լոնդոն
Անվանված էBerkshire?

Բերքշիր (անգլ.՝ Berkshire, /ˈbɑrkʃə/ կամ /ˈbɑrkʃɪər/, կրճատ Բերկս, Բերկ / անգլ.՝ Berks), պատմական և հանդիսությունների կոմսություն Անգլիայի հարավում, Թեմզա գետի հովտում, այսպես կոչված կանաչ տարածքում (տնային կոմսություն)։ Մտնում է Հարավարևելյան Անգլիայի կազմի մեջ։ Մայրաքաղաքն Ռեդինգին է, որը նաև խոշոր կենտրոնն է։ Ունի 812 200 բնակչություն (կոմսությունների ցանկում 26 տեղն է, ըստ 2005 թվականների տվյալներով)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքի ընդհանուր մակերեսը 1262 կմ² (40-րդ տեղը) է։ Համաձայն ԲԵՀԲ տարածքը կազմում է 1826 կմ² (1881 թվական)[4]։ Արևելքից սահմանակցում է Մեծ Լոնդոնին[5], հարավ-արևելքում Սուրիեմին, հարավում՝ Համփշիրին, իսկ արևմուտքում՝ Ուիլթշիրին, հյուսիսում՝ Օքսֆորդշիրին, հյուսիս արևելքում՝ Բակինգեշիրին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

870-ական թվականների սկզբին Բերքշիրի տարածքում տեղի է ունեցել ճակատամարտ Ալֆրեդ Մեծի և դանիացիների միջև։ Բերքշիրի ավանդական կոմսության մայրաքաղաքը եղել է Աբինգդոնը, որը տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումներից հետո 1972 թվականին հրաժարվեց Օքսֆորշիր կոմսությունից։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Սովետական մեծ հանրագիտարանի, 1968 թվական բնակչությունը կազմել է 612,2 հազար մարդ[6], համաձայն ԲԵՀԲ 1881 թվականի դրությամբ բնակչությունը կազմում էր 218,382 հազար մարդ[4]։

Խոշոր քաղաքները

Քաղաք Բնակչություն, մարդ
Ռեդինգ 155 300
Սլաու 119 067
Մեյդենհեդ 78 000
Բրակնելլ 50 131
ՈՒոկինգեմ 30 403
Նյուբերի 28 339
Վինձոր 26 885
Տետչեմ 22 824
Սանդհերստ 20 803

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի ամենամեծ օդանավակայան Հիթրոուն գտնվում է Բերքշիրի տարածքում։ Բերքշիրում են գտնվում խոշորագույն ընկերությունների՝ «Հյուլետ Պաքարդ»[7], «Վոդաֆոն»[8], «Բայեր»[9] գլխամասային գրասենյակները, առանձին «ICI Paints Division» քիմիական ընկերության «Իմպերիալ քիմիական արդյունաբերություն»[10]։

Քաղաքականություն և իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերքշիրը ոչ մետրոպոլ պետություն է, ընդգրկելով մի քանի վարչական շրջաններ իրենց խորհուրդներով, բայց չունենեն ընդհանուր կոմսության խորհուրդ։ Համայնքների պալատի ընտրություններում վարչական շրջանի բնակչությունը բաժանված է ութ ընտրատարածքների։ 1997 թվականից շրջաններից մեկը ներկայացնում էր Թերեզա Մեյը՝ ներքին գործերի նախարար և կականց հարցերով նախարար և իրավահավասարը Դեվիդ Կեմերոնի իշխանությունում։

Կոմսության կարգ ու կանոնով պահպանմամբ զբաղվում է ոստիկանության տարածքային «Թեմզայի հովտի ոստիկանություն» ստորաբաժանումը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իթըն քոլեջը հիմնադրվել է 1440 թվականին Հենրիխ VI թագավորի կողմից արքայական Վինդզորյան պալատի հարևանությամբ։ Ներկայումս այն մասնավոր գիշերօթիկ դպրոց է 13-18 տարեկան տղաների համար, որտեղ սովորում են մոտավոր 1300 ուսանող։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեդինգ ֆուտբոլային կաումբը 2012/2013 թվականներին հանդես է եկել Պրեմիեր լիգայում։ Իր հակառակորդներին հյուրընկունել է «Մադեյսկի» խաղադաշտում, որն ունի 24 հազար հանդիասատես ընդունելու հնարավորություն։

  • Պենբորսկի քոլեջ, նախկին Ծովային քոլեջ
  • en:The Fat Duck, անգլիական Հեստան Բուլմենտալիյա շեֆ խոհարարի ժամանակակից խոշորագույն ռեստորան (en:Heston Blumenthal), Բրայ քաղաքում (en:Bray, Berkshire):

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կում Ջիբեթ հովիտ
  • Վինձոր ամրոց, բրիտանական միապետների նստավայրը, մոտավոր 1070 թվականի կառույց է։

Հետաքրքի փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի վերջին այս կոմսությունում ստեղծվել է Բերքշիրյան խոզի տեսակը[6]։

1974 թվականի վերջին Բերքշիրում մի քանի օրվա ընթացքում անձրև է եկել եփած ձվերից[11]։

Բերքշիրի հետ կապված մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.citypopulation.de/en/uk/admin/
  2. 2,0 2,1 http://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
  3. https://www.ordnancesurvey.co.uk/business-and-government/counties/
  4. 4,0 4,1 «Беркшир». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Закон об изменении границ графств Беркшир, Бакингемшир и Суррей (1994)
  6. 6,0 6,1 Из БСЭ, статья Беркшир
  7. Представительства «Hewlett-Packard» в Великобритании
  8. «Штаб-квартира компании «Vodafone»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  9. «Штаб-квартира «Bayer» Великобритания и Ирландия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  10. «Офис отделения «ICI Paints Division»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  11. «Необычные дожди Источник: http://i-fakt.ru». {{cite web}}: External link in |title= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]