Բերդատեր պարոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովաբերդ, Կիլիկյան Հայաստանի Կոռիկոս քաղաքում

Բերդատեր պարոն. Կիլիկիայի հայկական պետության խոշոր ֆեոդալ իշխան; Բերդատեր պարոնները կազմել են պետության իշխող դասակարգի՝ ազնվականության վերնախավը։ Մոտ 80 բերդատեր պարոններից յուրաքանչյուրն ունեցել է իր կալվածքը, բերդը և զորքը, հաճախ եղել նաև համապատասխան գավառի տերն ու կառավարիչը։ Կալվածքի և բերդի ժառանգական տերը կոչվել է հայրենատեր բերդատեր պարոն, իսկ դրանք թագավորից պայմանական տիրակալության կարգով ստացածը՝ ոչ հայրենատեր բերդատեր պարոն։ Նրանք պարտավոր էին թագավորի կանչով ներկայանալ իրենց զինվորական ջոկատներով, հավաքել հարկերը և մուծել գանձարան, մասնակցել արքունիքի դիվանի նիստերին։ Թագավորը կարող էր ոչ հայրենատեր բերդատեր պարոններից վերցնել կալվածքն ու բերդը, իսկ հայրենատեր բերդատեր պարոնների տիրույթն ենթակա էր բռնագրավման լոկ դիվանի համաձայնությամբ և վճռով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 420