Բեռնարդ Մեյդոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռնարդ Մեյդոֆ
անգլ.՝ Bernard Lawrence Madoff
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29, 1938(1938-04-29)[1]
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 14, 2021(2021-04-14)[2][3] (82 տարեկան)
Մահվան վայրFederal Medical Center, Butner, Durham County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀոֆստրա համալսարան, Բրուքլինի իրավաբանական դպրոց, Ալաբամայի համալսարան և Far Rockaway High School?
Մասնագիտությունբորսային միջնորդ, ֆինանսիստ, տնտեսագետ և բանկիր
ԱմուսինRuth Madoff?
Ծնողներհայր՝ Ralph Madoff?
ԵրեխաներMark Madoff? և Andrew Madoff?
 Bernard Madoff Վիքիպահեստում

Բեռնարդ Մեյդոֆ (անգլ.՝ Bernard Lawrence Madoff, ապրիլի 29, 1938(1938-04-29)[1], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 14, 2021(2021-04-14)[2][3], Federal Medical Center, Butner, Durham County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[3]), ամերիկացի գործարար, «NASDAQ» ֆոնդային բորսայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ։

1960 թվականին Ուոլ Սթրիթում հիմնել է «Bernard L. Madoff Investment Securities» ՍՊԸ-ն և ղեկավարել այն մինչև 2008 թվականի դեկտեմբերի 11-ը, երբ մեղադրվել է ամենամեծ բուրգի սխեման ստեղծելու մեջ։ 2009 թվականի հունիսի 29-ին Նյու Յորքի դատարանը Բեռնարդ Մեյդոֆֆին դատապարտել է 150 տարվա ազատազրկման` իր խարդախության համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնարդ Մեյդոֆը ծնվել է 1938 թվականին հրեաների ընտանիքում և 1956 թվականին ավարտել է Նյու Յորքի «Far Rockaway» հեղինակավոր դպրոցը, որտեղ չէր համարվում գերազանց սովորող ուսանող։ Նա Լողի սիրահար էր։ 1960 թվականին ավարտել է Նյու Յորքի Հոֆսթրա քոլեջը՝ ստանալով քաղաքագիտության Բակալավրի աստիճան։ Ուսման ընթացքում աշխատել է լողափում` որպես փրկարար և պարտեզի ոռոգման համակարգերի տեղադրող, դրանով կուտակելով 5 հազար դոլար։ Այս գումարով, 1960 թվականին, նա հիմնադրել է իր ընկերությունը` «Madoff Investment Securities»-ը:

Տասը տարի անց Բեռնարդն իր բիզնեսում ընդգրկել իր եղբորը՝ Փիթերին, իսկ ավելի ուշ՝ եղբորորդիներին՝ Ռոջերին և Շանուին, և իր երկու որդիներին՝ Մարկին և Էնդրյուին։

Մեյդոֆը մասնակցել է «NASDAQ» ամերիկյան ֆոնդային բորսայի ստեղծմանը, որը ներդրողների շահերից ելնելով զբաղվել է արժեթղթերի առք ու վաճառքով։

«Madoff Investment Securities»-ն այս բորսայի առևտրի 25 խոշոր մասնակիցներից մեկն էր, որի ստեղծողը կոչվում էր Ուոլ-Սթրիթի աչքի ընկնող գործիչ[4] և բորսայում էլեկտրոնային առևտրի ռահվիրա[5]։ Նա առաջիններից մեկն էր Նյու Յորքում, որն իր ընկերության փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ համակարգչով իրականացրեց[6][7]։

Մեյդոֆը ծառայում էր «NASDAQ» տնօրենների խորհրդում և նախագահում էր այն 1990-ականների սկզբին։ Բացի այդ, Մեյդոֆն աշխատել է որպես «Madoff Securities International» հեջ-ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ, որը հիմնադրվել է 1983 թվականին, որի կենտրոնական կայանը գտնվում է Լոնդոնում։ Նաև 1985 թվականին նա Միջազգային արժեթղթերի մաքրման կոորպորացիայի հիմնադիրներից մեկն էր և տնօրենների խորհրդի անդամ, որը զբաղվում էր ֆինանսական քլիրինգով, ընկերությունների և պետությունների միջև անկանխիկ վճարումներով։

Մեյդոֆը հայտնի էր իր բարեգործական աշխատանքներով։ Երբ 2006 թվականին եղբորորդի Ռոջերը լեյկեմիայից մահացավ, դրանից հետո նա պարբերաբար նվիրատվություններ էր կատարում քաղցկեղի և շաքարախտի բուժման ուղիները հետազոտելու համար։ Կնոջ հետ հիմնադրել է «Madoff Family Foundation»-ը, որը միլիոնավոր դոլարներ է նվիրել թատրոններին, թանգարաններին, ուսումնական հաստատություններին և հրեական բարեգործական կազմակերպություններին։ Բացի այդ, Մեյդոֆը Հրեական Յեշիվա համալսարանի բիզնես դպրոցի փաստաբանների խորհրդի գանձապահն էր և Հոֆստրայի համալսարանի փաստաբանների խորհրդի անդամ։ Մեյդոֆը նաև նախընտրական նվիրատվություններ է կատարել ամերիկացի քաղաքական գործիչների համար, որոնք հիմնականում դեմոկրատական կուսակցության անդամներ են։ Մեյդոֆը դահուկավազքի և գոլֆի մի քանի էլիտար ակումբների անդամ էր, ուներ բնակարաններ Մանհեթենում, տներ Պալմ Բիչում և Ֆրանսիայում։ Բահամյան կղզիներում նա ուներ իր սեփական զբոսանավը։

2008-ին նա մեղադրվեց ամենամեծ բուրգի սխեման ստեղծելու մեջ։ 2009-ի հունիսի 29-ին Նյու Յորքի դատարանը Մեյդոֆին դատապարտեց 150 տարվա ազատազրկման իր խարդախության համար։

Բեռնարդ Մեյդոֆի որդիներից մեկին` Մարկ Մեդոֆին, գտել էին կախված վիճակում` 2010 թվականի դեկտեմբերի 11-ին, Նյու Յորքի իր տանը։ Նախնական տվյալներով՝ նա ինքնասպան է եղել։ Մարկը վկա էր իր հոր գործին, բայց նրան մեղադրանք չէր առաջադրվել որպես հանցակից։ 2009-ին նա մեղադրվեց Նյու Յորքում և Կոնեկտիկուտում ընդհանուր առմամբ 66 միլիոն դոլարի չափով շքեղ բնակարանների ապօրինի ձեռքբերման մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Muere en prisión el financiero Bernie Madoff (իսպ.)Barcelona: La Vanguardia Ediciones, SL, 2021. — ISSN 1133-4835
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Sacks E. Bernie Madoff, mastermind behind largest Ponzi scheme in history, dies at 82NBC News, 2021.
  4. Tom Leonard (2008 թ․ դեկտեմբերի 15). «Bernard Madoff: Wall Street's Wizard of Oz» (անգլերեն). The Telegraph. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  5. Factfile: Bernard Lawrence Madoff. — Businessworld Magazine, 12.12.2008
  6. Alan Feuer, Christine Haughney (2008 թ․ դեկտեմբերի 12). «Standing Accused: A Pillar of Finance and Charity» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  7. Jonathan Spicer (2008 թ․ դեկտեմբերի 12). «NEWSMAKER-Madoff's confounding success finally dissected» (անգլերեն). Reuters. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարրի Մարկոպոլոս Բեռնար Մեդոֆի բուրգի սխեման. Հետաքննել պատմության մեջ ամենամեծ խաբեությունը = No One Would Listen: A True Financial Thriller. — М.: «Диалектика», 2012. — 368 с. — ISBN 978-5-8459-1686-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնարդ Մեյդոֆ» հոդվածին։