Բենջամեն Հոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենջամեն Հոֆ
անգլ.՝ Benjamin Hoff
Ծնվել է1946[1][2][3]
ԾննդավայրՕրեգոն, ԱՄՆ
Մասնագիտությունլուսանկարիչ, կոմպոզիտոր, ֆոտոլրագրող, լրագրող և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունEvergreen State College?
Պարգևներ
Կայքbenjaminhoffauthor.com

Բենջամեն Հոֆ (անգլ.՝ Benjamin Hoff, 1946[1][2][3], Օրեգոն, ԱՄՆ), ամերիկացի գրող, լուսանկարիչ, երաժիշտ, կոմպոզիտոր։ Նրա բազմաթիվ գրքեր նվիրված են փիլիսոփայական թեմային։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամեն Հոֆը ծնվել և միջնակարգ կրթությունն ստացել է ԱՄՆ Օրեգոն նահանգում, ինչից հետո մեկնել է Պորտլենդ և ընդունվել ճարտարագիտական ինստիտուտ։ Դրանից հետո նա ընունվել է Գեղարվեստի թանգարանի դպրոց (ներկայում՝ Արվեստի խաղաղօվկիանոսյան Հյուսիս-Արևմուտք քոլեջ) Պորտլենդում։ Դրանից բացի Հոֆը սովորել է նաև ճարտարապետություն, երաժշտություն, գրաֆիկակակն դիզայն և ուսումնասիրել ասիական մշակույթներ[4]։

Նախքան գրական գործունեությունն սկսելը Բենջամեն Հոֆն աշխատել է որպես ռեստավրատոր, սանիտար, երգիչ, ֆոտոթղթակից և երգերի հեղինակ։ 2006 թվականին Հոֆն իր կայքում տպագրել է հոդված «Farewell to Authorship» («Մնաս բարով, Հեղինակություն») խորագրով[5]։ Այդ հոդվածում նա քննադատել է արդյունաբերական մակարդակով գիրք տպագրելու դեմ և հայտարարել գրական գործունեության դադարեցման մասին։ Դրանից հետո սկսել է զբաղվել լրագրողությամբ։ 2010 թվականին Բենջամեն Հոֆն սկսել է իր կայքում վարել նամակագրություն Օրեգոն նահանգի պատմական միության աշխատակիցների հետ։

Բենջամեն Հոֆն ընդգրկվել է Ամերիկայի ամենահայտնի մարդկանց ցուցակում և 215 երկրների այն 55000 մարդկանց շարքում, որոնք ներառվել են «Ով ով է աշխարհում» ցուցակում[4]։

Հոբբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամեն Հոֆը նվագում է դասական կիթառ և հորինում երաժշտություն[4]։ Նա զգալի ժամանակ է հատկացնում նաև դաոսական յոգային, տայցզիցյուանին, դաոսական թենիսին և այլն[6]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամեն Հոֆը գրել է հինգ գիրք՝ «The Way to Life» (1981), «The House on the Point» (2002), «The Singing Creek Where the Willows Grow: The Rediscovered Diary of Opal Whiteley» (1986), «Վինի Թուխի դաոն» (2004) և նրա սիքվելը՝ «Դնչիկի դեն» (1992)։ Վերջինս Հոֆի ամենահայտնի գիրքն է։ Այն պատմում է Դնչիկի հավատալիքների մասին։ «Վինի Թուխի դաոն» և «Դնչիկի դեն» գրքերում Հոֆը Միլնի հերոսների միջոցով գիտահանրամատչելի կերպով բացատրում է դաոսականության փիլիսոփայությունը։ Ընդ որում՝ Միլնի տեքստը ձևափոխված է[7]։

Տարի Անվանում Հրատարակիչ
1981 The Way to Life Weatherhill
1982 The Tao of Pooh («Վինի Թուխի դաոն») Dutton
1986 The Singing Creek Where the Willows Grow։ The Rediscovered Diary of Opal Whiteley[8] Houghton Mifflin
1993 The Te of Piglet («Դնչիկի դեն») Dutton
2002 The House on the Point։ A Tribute to Franklin W. Dixon and the Hardy Boys[9] Minotaur Books

Մրցանակներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Հոֆն արժանացել է Ամերիկյան գրքային մրցանակի «The Singing Creek Where the Willows Grow» գրքի համար[10]։

«Թուխի դաոն» և «Դնչիկի դեն» գրքերը դարձել են լավագույն բեսթսելլերներ «The New York Times» պարբերականի վարկածով։ Ընդհանուր առմամբ վաճառվել է «Թուխի դաոն» գրքի մեկ միլիոն օրինակ[11]։

«The Singing Creek Where the Willows Grow: The Rediscovered Diary of Opal Whiteley» կենսագրական գիրք է ամերիկացի գրող Opal Whiteley-ի մասին (ծագումով Օրեգոնից)։ «Թուխի դաոն», «Դնչիկի դեն» և «The Singing Creek Where the Willows Grow» ընտրվել են «Quality Paperback Book Club»[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Photographers’ Identities Catalog
  2. 2,0 2,1 Korean Authority File (կոր.)
  3. 3,0 3,1 MAK (польск.)
  4. 4,0 4,1 4,2 «The Official Website of Benjamin Hoff, Author» (անգլերեն). benjaminhoffauthor.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  5. Farewell to Authorship
  6. «Բենջամեն Հոֆ –Կենսագրություն». bukvaved.by. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  7. Милн А. Винни Пух и философия обыденного языка / пер. Михайловой Т., Руднева В. ; Аналитич. ст. и коммент. В. П. Руднева.. — 3-е. — Аграф, 200. — С. 7. — 320 с.
  8. The Singing Creek Where the Willows Grow: The Rediscovered Diary of Opal Whiteley presented by Benjamin Hoff // Los Angeles Times, September 28, 1986
  9. The House on the Point: A Tribute to Franklin W. Dixon and the Hardy Boys(չաշխատող հղում) // Kirkus Reviews, August 15, 2002
  10. «ABA: The American Book Awards / Before Columbus Foundation» (անգլերեն). bookweb.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  11. Leigh Brown, Patricia Peace Is a Bookshelf Away (und). — New York Times, 1992.
  12. The Tao of Pooh(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]