Բենոցո Գոցոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենոցո Գոցոլի
իտալ.՝ Benozzo Gozzoli
Ծնվել է1420[1]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Վախճանվել էհոկտեմբերի 4, 1497(1497-10-04)[2][3][4][…]
Մահվան վայրՊիստոյա, Տոսկանա, Իտալիա
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
ՈճԻտալական Վերածնունդ[5]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներTriumph of St. Thomas Aquinas?, Deposition of Christ? և Magi Chapel?
ՄեկենասներՄեդիչիներ
ՈւսուցիչԱնջելիկո[6]
ԱշակերտներLorenzo Costa? և Zanobi Machiavelli?
ԶավակներAlesso di Benozzo?
 Benozzo Gozzoli Վիքիպահեստում

Բենոցո Գոցոլի (իտալ.՝ Benozzo Gozzoli, իրական անունը՝ Բենոզցո դի Լեզե դի Սանդրո (իտալ.՝ Benozzo di Lese di Sandro); 1420[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - հոկտեմբերի 4, 1497(1497-10-04)[2][3][4][…], Պիստոյա, Տոսկանա, Իտալիա), իտալացի նկարիչ, մեծաքանակ որմնանկարների շարքերի հեղինակ, Ֆլորենցիայի նկարչության դպրոցի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենոցո Գոցոլին ծնվել է 1420 թվականին Ֆլորենցիայում դերձակի ընտանիքում։ Նկարչի իրական անունը Բենոցցո դի Լեզե դի Սանդրո է (Գոզցոլի ազգանունը առաջին անգամ հայտնվում է միայն Վազարիի «Կենսագրության» երկրորդ հրատարակությունում)[7]

Որպես նկարիչ՝ Գոցոլիի ձևավորման ժամանակաշջրանը տևեց տարիներ, որի ընթացքում Ֆլորենցիայի արվեստը իրական ծաղկում էր ապրում։ 1430-1440 թվականներին Ֆլորենցիայում աշխատում էին Ֆրա Բեատո Անջելիկոն, Ֆիլիպինո Լիպպին, Պաոլո Ուչելլոն, Դոմենիկո Վենեցիանոն, Պիեռո դելլա Ֆրանչեսկան[8]։ Ըստ Ջորջո Վազարիի՝ Գոցոլիի ուսուցիչը եղել է Ֆրա Անջելիկոն, սակայն արվեստի շատ աղբյուրներ հերքում են այդ փաստը[9]։ Սակայն, կասկած չկա, որ 1439-1440 և 1443-1444 թվականներին Գոցոլին Ֆրա Անջելիկոյի հետ աշխատել է Սան-Մարկո վանքի որմնանկարների վրա[9]։

1444-1447 թվականներին նա Լորենցոյի և Վիտորիո Գիբերտի հետ մասնակցել է Ֆլորենցիայի բապտիստերիայի բարձրաքանդակ բրոնզե դռների ստեղծմանը (այսպես կոչված «Դրախտի դարպասներ»)։ Այնուհետև 1447 թվականին շարունակում է համագործակցությունը Ֆրա Անջելիկոյի հետ․ Եվգենի IV-ի Պապը երկու նկարիչներին էլ հրավիրում է Վատիկանի Առաքելական պալատի մատուռներից մեկի որմնանկար ստեղծելու համար (որմնանկարները չեն պահպանվել)[9]։ 1448 թվականին Գոցոլին և Ֆրա Անջելիկոն աշխատում են Նիկոլիննա մատուռի որմնանկարի ստեղծման վրա։ Նրանց վերջին համատեղ աշխատանքը լինում է Օրվյետո մայր տաճարի Սան-Բրիցիո մատուռի որմնանկարը։

1450 թվականին Գոցոլին տեղափոխվում է Ումբրիա և սկսում է աշխատել ինքնուրույն։ Նիկողայոս V Պապը նրան է վստահում Սան Ֆորտունատո (Մոնտեֆալկո)[9] վանքի որմնանկարը։ Մոնտեֆալկոյում Գոցոլին անցկացնում է երեք տարի։ Խոշոր պատվերները նրան թույլատրում են լիովին ցուցադրել իր՝ նկարչի տաղանդը և ստեղծել իր անունը։

1453-1459 թվականներին Գոցոլին աշխատում է Իտալիայի տարբեր քաղաքներում․ նկարում է որմնանկար Վիտերբոյի վանքի համար, Պերուջայում զարդարում է բեմը և այլն։ 1459 թվականին Մեդիչիները նկարչին հրավիրում են Ֆլորենցիա՝ նկարելու իրենց պալատի պատերին][8]։ Նկարների համար թեմա ընտրվեց Մոգերի երկրպագությունը, որում նկարիչը պատկերել է Մեդիչիների ընտանիքի անդամներին։ Հետո այդ եկեղեցին հայտնի է դառնում Մոգերի մատուռ անվանմամբ։

1463 թվականին, հնարավոր է Ֆլորենցիայում բռնկված ժանտախտի պատճառով, Գոցոլին տեղափոխվում է Սան-Ջիմինյանո[9]։ Այնտեղ նա քաղաքային եկեղեցիների համար նկարում է որմնանկարների շարք՝ պատկերելով Սուրբ Օգոստինոսի կայնքի դրվագներ, ինչպես նաև Սան Ջիմինյանո մայր տաճարի համար Սուրբ Սեբաստյանի նահատակության թեման։

1467 թվականին Գոցոլին թողնում է Սան-Ջիմինյանոն և ուղևորվում է Պիզա։ Հենց այստեղ նա ստեղծեց իր ամենահաղթական ստեղծագործությունը՝ Կամպոսանտո դամբարանի որմնանկարների շարքը։ 1944 թվականին այդ որմնանկարների մեծ մասը ոչնչանում է ռմբակոծությունից և հրդեհից։ Այս գլխավոր գործին զուգընթաց Գոցոլին կատարում է նաև այլ պատվերներ․ Սուրբ Լազարյա եկեղեցու խորանի նկարը, «Սուրբ Թովմաս Աքվինացու հաղթանակը» վահանակը, այժմ պահվում են Լուվրում և այլն.[9]։

1495 թվականին, Կառլոս VIII-ի՝ Իտալիա ներխուժելուց հետո, Գոցոլին ստիպված էր հեռանալ Պիզայից և վերադառնալ Ֆլորենցիա։ Այնուհետև՝ 1495 թվականին նա ուղևորվում է Պիստոյա՝ ստանալով իր հերթական վարկանիշային պատվերը․ որմնանկարներով զարդարել քաղաքապետարանի ինտերիերը[9]։ Այս աշխատանքը մնում է անավարտ․ 1497 թվականին Գոցոլին մահանում է, հավանաբար, ժանտախտից։ Նա թաղվել է Պիսոյայում, Սան-Ջիմինյանո վանքում։

Գուշակների շքերթ: Հատված: 1459-62 թվականներ
Գուշակների շքերթ: Հատված: 1459-62 թվականներ

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենոցո Գոցոլիի ինքնուրույն ստեղծագործական գործունեությունը սկսվել է 1450-ական թվականներից։ Հիմնականում նա հայտնի է որպես մեծաքանակ որմնանկարների հեղինակ, որոնցից ամենահայտնին Ֆլորենցիայի Պալացցո Մեդիչի-Ռիկկարդիում Մոգերի մատուռը որմնանկարչությունն է։ Այդ որմնանկարը պատկերում է մոգերի երկրպագությունը և իրենից ներկայացնում է եզակի կոմպոզիցիա, որը զբաղեցնում է ոչ մեծ մատուռի երեք պատերը։ Որմնանկարը լի է մանրամասնորեն նկարված դետալներով․ մոգերը մեծաքանակ շքախմբով, ձիավորները շքեղ հագուստներով, ծառերը, կենդանիները, թռչունները, պալատները, վանքերը, պուրակները, ժայռերը և այլն։ Չնայած որոշակի պատկերների իդեալականացմանը՝ երկրպագության մասնակիցների մեջ ընդունված է տեսնել իրական պատմական դեմքերի պատկերներ, այդ թվում՝ Մեդիչիների ընտանիքի անդամները[10]։ Նկարում նկարիչը պատկերել է ինքն իրեն․ այդ կարմիր գլխարկով մարդը Opus Benotii մակագրությամբ՝ սևեռուն հայացքը հառած դիտորդին։

Այս աշխատանքը իր նրբաճաշակ գեղարվեստականությամբ և տոնական գույների հարստությամբ առանձնանում է նկարչի ստեղծագործություններից։ Իր մնացած ստեղծագործություններում նա հակված էր հետգոթական ավանդույթներին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Benozzo GozzoliOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. https://www.britannica.com/biography/Benozzo-Gozzoli
  6. http://web.archive.org/web/20150924063518/http://www.palazzo-medici.it/mediateca/en/Scheda_Le_Pitture_Murali_di_Benozzo_Gozzoli%26id_cronologia_contenuto%3D2
  7. 7,0 7,1 Всё о живописи. Мастера итальянского Возрождения. Сост. И. Мосин — Вильнюс: UAB «Bestiary», 2013. — 112c. ISBN 978-609-456-113-9
  8. 8,0 8,1 «Benozzo Gozzoli». www.benozzogozzoli.it. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Сайт музея Беноццо Гоццоли Արխիվացված 2014-12-02 Wayback Machine(անգլ.)
  10. С. Дзуффи. Ренессанс: история, эстетика, мастера, шедевры. М.: Омега, 2008. ISBN 978-5-465-02080-0 — С. 90.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • С. Дзуффи. Возрождение. XV век. Кватроченто. — М.: Омега-пресс, 2008. — С. 24, 292—293. — 384 с. — 3000 экз. — ISBN 978-5-465-01772-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]