Բենթե Սքարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենթե Սքարի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 10, 1972(1972-09-10)[2][1][3] (51 տարեկան)
Ծննդավայր՝Նիթեդալ, Ակերսհուս, Նորվեգիա

Բենթե Սքարի (նորվ.՝ Bente Skari, սկզբնապես Մարտինսեն (նորվ.՝ Martinsen, սեպտեմբերի 10, 1972(1972-09-10)[2][1][3], Նիթեդալ, Ակերսհուս, Նորվեգիա), տիտղոսավոր նորվեգացի դահուկորդուհի, ով 1992 թվականից 2003 թվականներին հանդես է եկել Նորվեգիայի հավաքականի կազմում։ Մասնակցել է Ձմեռային երեք օլիմպիական խաղերի։ 2002 թվականին նվաճել է բարձրագույն մակարդակի մեդալ 10 կմ դասական ոճի մրցավազքում՝ առաջ անցնելով հաղթողի հավակնորդներ Յուլյա Չեպալովային և Օլգա Դանիլովային։ Այս մրցումներում նա նաև նվաճել է բրոնզե մեդալ 30 կմ դասական ոճում և արծաթե մեդալ 4×5 կմ փոխանցավազքում։

Բենթե Սքարին ունի հինգ աշխարհի չեմպիոնի հինգ ոսկե (5 կմ՝ 1999 թ., 10 կմ՝ 2001 թ. և 2003 թ., 15 կմ՝ 2001 թ. և 2003 թ.), երկու արծաթե (4 x 5 կմ՝ 1997թ. և 2001թ.) մեդալներ։ Դահուկորդուհին 55 անգամ մրցահարթակ է դուրս եկել Աշխարհի գավաթի տարբեր մրցավազքերում, այդ թվում՝ 41 անգամ զբաղեցնելով առաջին, 13 անգամ երկրորդ և 5 անգամ երրորդ հորիզոնականները։

2001 թվականին Սքարին ստացել է Հոլմենկոյենի մեդալ՝ այն կիսելով լեհ Ադամ Մալիշի և նորվեգացի Թոմաս Ալսգորդի հետ։ Հատկանշական է, որ Սքարիի հայրը հանդիսանում է 1968 թվականի օլիմպիական չեմպիոն Օդ Մարտինսենը, ով 1969 թվականին նույնպես արժանացել է այդ մրցանակի։ 2003 թվականին Սքարին Հոլմենկոլենի ցատկուղում անցկացված դահուկային փառատոնի ժամանակ հաղթել է 30 կմ մրցավազքում, իսկ 2002-2003 մրցաշրջանի ավարտին հայտարարել իր սպորտային մասնագիտական կարիերայի ավարտի մասին։

Ներկայում Բենթե Սքարին բնակվում է Նորվեգիայի Նիթեդալ համայնքում։ 1999 թվականից ամուսնացած է Հարի Սքարիի հետ։ Ունի մեկ դուստր և մեկ որդի։

Աշխարհի գավաթի վերջնահաշվարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998/99 մրցաշրջան

Տեղ Մարզիկ Միավոր
1 Նորվեգիա Բենթե Սքարի 768
2 Իտալիա Ստեֆանիա Բելմոնդո 768
3 Ռուսաստան Նինա Գավրիլյուկ 705
4 Էստոնիա Քրիստինա Շմիգուն 666
5 Ռուսաստան Լարիսա Լազուտինա 648

1999/2000 մրցաշրջան

Տեղ Մարզիկ Միավոր
1 Նորվեգիա Բենթե Սքարի 1176
2 Էստոնիա Քրիստինա Շմիգուն 1165
3 Ռուսաստան Լարիսա Լազուտինա 1008
4 Ռուսաստան Օլգա Դանիլովա 880
5 Ռուսաստան Նինա Գավրիլյուկ 857

2001/02 մրցաշրջան

Տեղ Մարզիկ Միավոր
1 Նորվեգիա Բենթե Սքարի 877
2 Չեխիա Կատերժինա Նոյմարնովա 763
3 Իտալիա Ստեֆանիա Բելմոնդո 760
4 Էստոնիա Քրիստինա Շմիգուն 649
5 Ռուսաստան Յուլյա Չեպալովա 612

| 2002/03 մրցաշրջան

Տեղ Մարզիկ Միավոր
1 Նորվեգիա Բենթե Սքարի 1392
2 Էստոնիա Քրիստինա Շմիգուն 834
3 Իտալիա Գաբրիելլա Պարուցի 713
4 Գերմանիա Էվի Զախենբախեր-Շտելե 667
5 Նորվեգիա Հիլդե Պեդերսեն 543

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]