Բեն Էյմոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Էյմոս
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Benjamin Paul Amos
Ազգությունը Անգլիա անգլիացի
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1990(1990-04-10)[3][4] (34 տարեկան)
Ծննդավայր Մաքլսֆիլդ, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 185 սմ[1][2]
Քաշ 90 կգ[1]
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 40
Պատանեկան կարիերա
Անգլիա Կրյու Ալեքսանդրա
2001—2008 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008- Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 1 (0)
2009  Անգլիա Փիթերբորո Յունայթեդ 1 (-2)
2010  Նորվեգիա Մոլդե 8 (0)
2011  Անգլիա Օլդհեմ Ատլետիկ 11 (0)
2012  Անգլիա Հալլ Սիթի 17 (0)
2013  Անգլիա Կարլայլ Յունայթեդ 9 (0)
Ազգային հավաքական
2006 Անգլիա Անգլիա (մինչև 18) 1 (0)
2007-2009 Անգլիա Անգլիա (մինչև 19) 2 (0)
2009 Անգլիա Անգլիա (մինչև 20) 1 (0)
2011- Անգլիա Անգլիա (մինչև 21) 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 29 մայիս 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 29 մայիս 2014

Բե՛նջամին Փոլ Է՛յմոս (անգլ.՝ Benjamin Paul Amos, ապրիլի 10, 1990(1990-04-10)[3][4], Մաքլսֆիլդ, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի որպես Բեն Է՛յմոս (անգլ.՝ Ben Amos), անգլիացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի դարպասապահ։

Էյմոսը սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Կրյու Ալեքսանդրի» պատանեկան ակադեմիայում, սակայն ընդունվել է «Մանչեսթեր Յունայթեդ» 11 տարեկանում[5]։ «Յունայթեդի» պատանիների կազմում նա առաջին անգամ դաշտ է դուրս եկել 2005 թվականի հոկտեմբերի 8-ին՝ դարպասում փոխարինելով Ռոն-Ռոբերտ Ցիլլերին։ Հոկտեմբերի 29-ին Բենը մեկ ամսով վարձակալվեց «Պիտերբորոյի» կողմից, բայց միայն մեկ խաղ անցկացրեց «Բարնսլիի» դեմ, որում «Պիտերբորոն» պարտվեց 1-2 հաշվով։ 2010 թվականի հունվարին Էյմոսը ուղևորվեց նորվեգական «Մոլդե», որտեղ հանդես եկավ 10 խաղերում՝ բաց թողնելով 4 գնդակ։ 2010 թվականի մայիսի 19-ին Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարեց, որ ակումբից հեռանում է Բեն Ֆոսթերը և 2010/11 մրցաշրջանում պատանի Էյմոսը կլինի թիմի երրորդ դարպասապահը։

2005-2006 թվականների մրցաշրջանում Բենը կանոնավոր կերպով մնում էր ակումբի պատանեկան թիմի պահեստայինների նստարանին, իսկ հաջորդ 2006-2007 թվականների մրցաշրջանում՝ պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելուց հետո նա դարձավ «Յունայթեդի» պատանեկան թիմի հիմնական դարպասապահը։

Էյմոսի դեբյուտը «Յունայթեդի» հիմնական կազմում տեղի ունեցավ 2008 թվականի սեպտեմբերի 23-ին Լիգայի Գավաթի 3-րդ փուլում «Միդլսբրոյի» դեմ խաղում, որում Ֆերգյուսոնի թիմը հաղթեց 3-1 հաշվով։ 2008 թվականի դեկտեմբերի 14-ին Բենը հիմնական կազմի հետ գնաց Ճապոնիա՝ աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու, քանի որ Բեն Ֆոստերը մարզման ժամանակ վնասվածք ստացավ։

Հոկտեմբերի 29-ին Բենը մեկ ամսով վարձակալվեց «Պիտերբորոյի» կողմից, բայց միայն մեկ խաղ անցկացրեց «Բարնսլիի» դեմ, որում «Պիտերբորոն» պարտվեց 1-2 հաշվով։ 2010 թվականի հունվարին Էյմոսը ուղևորվեց նորվեգական «Մելդե», որտեղ հանդես եկավ 10 խաղերում, բաց թողնելով ընդամենը 4 գնդակ։

2010 թվականի մայիսի 19-ին Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարեց, որ ակումբից հեռանում է Բեն Ֆոստերը և 2010-2011 թվականների մրցաշրջանում պատանի Էյմոսը կլինի թիմի երրորդ դարպասապահը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Player Profile. Ben Amos» (անգլերեն). Premier League. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  2. «Squad Profiles. Ben Amos» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  3. 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. 4,0 4,1 FBref.com(բազմ․)
  5. «Ben Amos Club Profile». ManUtd.com. Manchester United. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Էյմոս» հոդվածին։