Բելգիայի թագավորական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելգիայի թագավորական գրադարան
Изображение логотипа
Երկիր Բելգիա[1]
Տեսակազգային գրադարան և դաշնային գիտական ինստիտուտ
Հիմնվել էհունիսի 19, 1837
ՏեղադրությունԲրյուսել[2][1]
Այլ տվյալներ
Կայքkbr.be(նիդեր.)(անգլ.)(ֆր.)

Բելգիայի թագավորական գրադարան (ֆր.՝ Bibliothèque royale de Belgique, հոլ.՝ Koninklijke Bibliotheek van België, ոչ պաշտոնական անվանումը՝ Ալբերտինա), ազգային գիտական գրադարան Բելգիայում։ Գրադարանի հիմնական նպատակն է հավաքագրել և պահպանել Բելգիայում հրապարակվող, ինչպես նաև արտերկրում բելգիացիների աշխատանքների բոլոր հրատարակությունները։ Համաձայն Բելգիայում գործող օրենսդրության՝ գրադարանը ստանում է Բելգիայում լույս տեսնող յուրաքանչյուր խմբագրության առնվազն մեկ օրինակ։ Բացի բելգիական գրականությունը, գրադարանն ունի նաև մեծ քանակությամբ արտասահմանյան հրապարակումներ։ Գրադարանը գտնվում է Բրյուսելի Mont des Arts-ում (Արվեստի լեռ)՝ Բրյուսելի կենտրոնական կայարանի հարևանությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքերի հավաքածուի պատմությունը, որը հետագայում դարձել է թագավորական գրադարան, սկսվում է դեռևս 15-րդ դարից, երբ բուրգունդյան դուքսերը սկսել են ձեռագրեր հավաքել։ 1559 թվականին Ֆիլիպ II-ի հրամանով այդ ձեռագրերը տեղափոխվել են Բրյուսելի Կաուդենբերգ պալատ։ 1731 թվականին Կաուդենբերգ պալատն այրվել է, սակայն գրադարանի մեծ մասը փրկվել է։

1837 թվականի հունիսի 9-ին կառավարության որոշմամբ Բելգիայում ստեղծվել է թագավորական գրադարան, որի հիմքը կազմել է Կառլ վան Հյուլետի հավաքածուն՝ բաղկացած շուրջ յոթանասուն հազար գրքերից։ Բուրգունդյան դուքսերի օրոք հիմնված գրքերի հավաքածուն թագավորական գրադարանի հիմնադրման ժամանակ պատկանել է Բրյուսել քաղաքին (սկսած 1803 թվականից)։ 1842 թվականին այն դարձել է պետական սեփականություն և ներառվել է թագավորական գրադարանի կազմում։

1935 թվականին որոշվել է կառուցել Թագավորական գրադարանի նոր շենք։ Պատերազմի պատճառով կառույցի շինարարությունն սկսվել է միայն 1954 թվականին։ Շենքը, որտեղ տեղակայված է գրադարանը, հանդիսավոր բացվել է 1969 թվականի փետրվարի 17-ին։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանն ունի ավելի քան 6 միլիոն գիրք (ավելի քան 150 կմ գրադարակներ) և համարվում է երկրի ամենամեծ գրադարանը։ Այն ներառում է՝

  • 4000000 գիրք
  • 21500 ամսագիր
  • 150000 քարտեզ
  • 32000 ձեռագիր
  • 300000 անտիկ տպագիր նյութեր
  • 700000 նկարներ
  • 9200 միկրոֆիլմեր
  • 50000 երկարաձիգ ձայնագրություններ

Գրադարանն ունի 6 «հատուկ» բաժիններ, մասնավորապես՝ արժեքավոր աշխատանքների, քարտեզների և պլանների, պարտիտուրի, ձեռագրերի, մետաղադրամների[3], մեդալների։ Այն նաև ծառայում է որպես հոլանդերենով արվեստի գործերի հավաքման կետ։

Գրադարանն ունի երաժշտությանը վերաբերող շուրջ 60 փոքր հավաքածու։ Երաժշտության բաժանմունքը հանդիսանում է նշանակալից ռեսուրս Բելգիայում և արտերկրում երաժշտական պատմության ուսումնասիրության համար։ Հավաքածուների ներկայացուցչական մաս են կազմում Ֆրանսուա Ժոզեֆ Ֆետին, Էժեն Իզային, Անրի Վիյոտանը, Մարկ Դանվալը, Այվես Բեկոն[4], Ֆլոր Պիտերսը, Էդգար Տինելը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://erfgoedkaart.be/?id=7740
  2. https://arthive.com/places/1853~The_Royal_Library_of_Belgium
  3. Murray, Stuart A. P. “The Library: An Illustrated History.” New York, NY: Skyhorse Publishing, 2012, p. 249-250.
  4. Opera.be : la collection Yves Becko / F. Lemmers (ed.) - ISBN 9782872124992
  5. Edgar Tinel (1854-1912) : een levensschets [exhibition catalogue ] / N. Verstraeten (ed.) - ISBN 9066371293

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]