Բարգուշատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բարգուշատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Կապան համայնք[1]
Այլ անվանումներԳյոդակլու Ներքին
ԲԾՄ820 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն98[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբարգուշատցի
Ժամային գոտիUTC+4
Բարգուշատ (Հայաստան)##
Բարգուշատ (Հայաստան)
Բարգուշատ (Սյունիքի մարզ)##
Բարգուշատ (Սյունիքի մարզ)

Բարգուշատ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի պաշտոնական անունը Բարգուշատ է[1]։ Այդ անունով է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 6 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի ձախ կողմում, ծովի մակարդակից 800-900 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Բարգուշատի մշտական բնակչությունը կազմել է 98, առկա բնակչությունը՝ 43 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1988-1989 թվականները գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], որոնց հեռանալուց հետո այնտեղ վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Բարգուշատ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2011
Բնակիչ 26 154 123 60 87 95 447 294 25 98[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ և բանջարաբուծությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 886