Բանսկա Բիստրիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բանսկա Բիստրիցա
սլովակ.՝ Banská Bystrica
Դրոշ Զինանշան

ԵրկիրՍլովակիա Սլովակիա
Առաջին հիշատակում1255
Մակերես103,37 կմ²
ԲԾՄ362 մետր
Բնակչություն76 018 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ048
Փոստային դասիչ974 01, 974 04, 974 05, 974 09 և 974 11
Ավտոմոբիլային կոդBB
Պաշտոնական կայքbanskabystrica.sk
Բանսկա Բիստրիցա (Սլովակիա)##
Բանսկա Բիստրիցա (Սլովակիա)

Բանսկա Բիստրիցա (սլովակերեն՝ Banská Bystrica, գերմ.՝ Neusohl; հունգ.՝ Besztercebánya; ուկրաիներեն՝ Банська Бистриця), քաղաք Սլովակիայի կենտրոնական մասում, Հրոն գետի ափին։ Նույնանուն երկրամասի վարչական կենտրոնն է, համարվում է Կենտրոնական Սլովակիայի ոչ պաշտոնական մայրաքաղաքը։ Բնակչության թվաքանակը՝ շուրջ 83 հազար։ Պատմականորեն եղել է հանքագործական կարևոր կենտրոն (միջին դարերում)։ Հարուստ է պատմական և գեղարվեստական բարձր արժեք ունեցող հուշարձաններով։

2017 թվականին Եվրոպայի Բողոքական եկեղեցիների ընկերակցությունը Բանսկա Բիստրիցային շնորհել է «Ռեֆորմացիայի եվրոպական քաղաքի» պատվավոր կոչում[2]։

2000-ական թվականներին Բանսկա Բիստրիցան դարձել էր Ուկրաինայի աշխարհազորային բանակի (УПА-ի) ռազմական պատմության ուսումնասիրման ակադեմիական կենտրոններից մեկը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկայիս տարածքում ու նրա մերձակայքում մարդիկ դեռևս մ. թ. ա. 2000-1700 թթ. պղնձի հանքաքար են հանել ու մշակել։ Ըստ սլովակ հնագետների տեսակետի՝ Բանսկա Բիստրիցայի՝ որպես մշտամնա բնակավայրի հիմքը դրվել է մ. թ. 9-րդ դարում։ Սկզբնական շրջանում եղել է սլովակյան ոչ մեծ գյուղ։ 1243–44 թթ. հիմնովին ավերվել է մոնղոլ-թաթարների հարձակման հետևանքով։ Շուտով այստեղ վերաբնակվել են գերմանացիների մի քանի տասնյակ ընտանիքներ, և հանքագործների այս բնակավայրը բուռն ծաղկում է ապրել։ Ստեղծվել են արհեստավորների շուրջ հինգ տասնյակ գիլդիաներ (համքարություններՀունգարիայի թագավոր Բելա Չորրորդը բնակավայրին քաղաքի կարգավիճակ և որոշակի արտոնություններ է շնորհել, որն ապահովել է վարպետ արհեստավորների նոր հոսքը դեպի բնակավայր։ Բանսկա Բիստրիցան դարձել է Հունգարիայի թագավորության արդյունագործական ու առևտրական կարևոր կենտրոն։ Այստեղ կառուցվել են ամրոց, դղյակներ ու պալատներ, պաշտամունքային շինություններ։

1944 թվականի օգոստոսին քաղաքը դարձել է գերմանացի զավթիչների դեմ սլովակյան համազգային ապստամբության կենտրոն, որտեղ գործել է ապստամբության շտաբը։ Գերմանացիներին հաջողվել է ճնշել ապստամբությունը և վերագրավել քաղաքը, բայց կաճ ժամանակ անց ապստամբներին օգնության են եկել խորհրդային զորքերը, և Բանսկա Բիստրիցան 1945 թ. մարտի 25-ին ազատագրվել է ֆաշիստական լծից։

Քաղաքին առնչված անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարտին Բաբյակ — օպերային երգիչ (բարիտոն)
  • Դոմինիկ Սկուտեցկի — գեղանկարիչ
  • Անաստասիա Կուզմինա — օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն (բիաթլոն)
  • Ֆերենց Վեշելիենի — Հունգարիայի թագավորության զորահրամանատար
  • Մատեյ Ֆաբեր (1587—1653) — կղերական գրող
  • Ռոլանդ Յակոբի (1893—1951) — ազգությամբ հունգար թենիսիստ, սեղանի թենիսի աշխարհի առաջին չեմպիոն
  • Մարեկ Համշիկ -ֆուտբոլիստ

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային բերդը

Սլովակյան ապստամբության հրապարակի կառույցների համալիրը

Բազմաթիվ կոստյոլներ, պալատներ

Սլովակյան ապստամբության թանգարանը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանսկա Բիստրիցան գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[4].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The 2021 Population and Housing CensusBratislava: Statistical Office of the Slovak Republic.
  2. Bekenntnis im Gebirge(գերմ.)
  3. «Michal ŠMIGEĽ. Banderovci na Slovensku 1945—1947. Banská Bystrica: Katedra histórie FHV UMB». Արխիվացված է օրիգինալից 12 червень 2008-ին. Վերցված է 28 жовтень 2010-ին.
  4. |аўтар = |прозьвішча = |імя = |аўтарlink = |суаўтары = |дата публікацыі = |url = http://eng.banskabystrica.sk/sister-cities.phtml?id5=2367%7Cзагаловак Արխիվացված 2020-02-25 Wayback Machine = Banská Bystrica. Sister cities — Twin towns|фармат = |назва праекту = Афіцыйная бачына Банскай Быстрыцы|выдавец = |дата = 9 траўня 2013|мова = en|камэнтар = }}
  5. «Arhivirana kopija». Արխիվացված է օրիգինալից 18. 12. 2007-ին. Վերցված է 18. 1. 2009-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիիքպահեստ