Բաարլե-Հերթոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բաարլե-Հերթոխից)
Կոմունա
Բաարլե-Հերթոխ
Baarle-Hertog
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելգիա Բելգիա
ՏարածաշրջանՖլանդրիա
ՆահանգԱնտվերպեն
Կոմունայի ղեկավարԼեո ֆան Թիլբուրխ
Մակերես7.48 կմ²
Պաշտոնական լեզուհոլանդերեն
Խոսվող լեզուներնիդերլանդերեն
Բնակչություն2,663 մարդ (2016)
Խտություն360 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ014
Փոստային ինդեքս2387
Փոստային դասիչ2387[1]
Պաշտոնական կայքbaarle-hertog.be
Բաարլե-Հերթոգ (Բելգիա)##
Բաարլե-Հերթոգ (Բելգիա)

Բաարլե-Հերթոգ (հոլ.՝ Baarle-Hertog, ֆր.՝ Baerle-Duc), կոմունա Բելգիայում, Ֆլանդրիա տարածաշրջանի Անտվերպեն նահանգում։ Ըստ 2006 թվականի հունվարի 1-ի վիճակագրական տվյալների՝ կոմունայի բնակչությունը կազմում է 2306 մարդ։ Բաարլե-Հերթոգի կազմի մեջ է մտնում Բաարլե կոմունայի բելգիական հատվածը (Բաարլեն բաժանված է Բելգիայի և Նիդերլանդների միջև)։

Ընդհանուր տարածքը՝ 7,48 կմ², բնակչության խտությունը՝ 308 մարդ/կմ²։

Բաարլե-Նասաուի հետ սահման[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանային սրճարան, որի սեղանների միջև անցնում է Բելգիայի և Նիդերլանդների սահմանը։

Հետաքրքիր է բելգիական Բաարլե-Հերթոգ և նիդերլանդական Բաարլե-Նասաու կամունաների միջև անցնող պետական սահմանը, որը անցնում է թաղամասերի և առանձին տների միջով՝ այն կիսելով 24 առանձին թաղամասերի (24 էքսկլավներ, որոնք շրջապատված են Նիդերլանդների տարածքով, և 3 թաղամաս՝ բելգիական տարածքին սահմանակից)[2]։

Իրավիճակը, երբ առանձին տներ հայտնվում են պետական սահմանի մեջտեղում, առաջացել է այն ժամանակ, երբ ըստ նիդերլանդական օրենքների ռեստորանները պետք է շուտ փակվեին։ Այդ ժամանակ ռեստորանների տերերը տեղափոխվել են սահմանագծին և սահմանված ժամանակը լրանալուն պես հաճախորդներին տեղավորել են բելգիական տարածքի սեղաններին։

Նման բարդ սահման առաջացել է Բրեդայի կառավորողների և Բրաբանտի դքսերի միջև բազմամյա գործարքների արդյունքում․ այդ գործարքները մեծ մասամբ կապված էին օրենսդրությունների տարբերությունների հետ։ Սահմանն ամրագրվել է 1843 թվականի Մաաստրիխտյան համաձայնագրով։

Դեղինով նշված է բելգիական տարածքը։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

   Հարևան բնակավայրեր   
    Բաարլե-Նասաու (ՆԼ)    
 Բաարլե-Նասաու (ՆԼ) և
Հոոխստատեն էն Բաարլե-Նասաու (ՆԼ) 
 Բաարլե-Նասաու (ՆԼ) 
    Մարկսպլաս   Թուրնհաութ 

Բնակչության աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավիճակը, երբ պետական սահմանն անցնում է քաղաքի միջև՝ կիսելով թաղամասեր և առանձին տներ, ներկայացված է «Օրենքը օրենք է» ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]