Արևելյան Թրակիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան Թրակիա
Պատմական Թրակիան և հարակից պատմական շրջանները՝ Մակեդոնիա, Իլլիրիա, Մեզիա և Դակիա Alexander G. Findlay "Classical Atlas to Illustrate Ancient Geography", New York, 1849 քարտեզից հատված
Արևելյան և Արևմտյան Թրակիաների ազգագրական քարտեզը, որտեղ հիմնականում ապրել են հույներ, թուրքեր և բուլղարներ

Արևելյան Թրակիա (թուրքերեն՝ Doğu Trakya՝ Դողու Թրակյա, հուն․՝ Ανατολική Θράκη՝ Անատոլիկի Թրակի), պատմական Թրակիայի մարզի արևելյան հատվածը, որը Բուխարեստի հաշտության պայմանագրով 1919 թվականին մնաց Օսմանյան կայսրության կազմում։ 1920-1922 թվականներին Սևրի պայմանագրով անցել է նորանկախ Հունաստանի կազմը Վերջնականապես Թուրքիային է անցել 1922 թվականին՝ Լոզանի պայմանագրով։ Արևմտյան Թրակիան անցել է Հունաստանի կազմը, իսկ Հյուսիսային Թրակիան, որն ավելի շատ հայտնի է Արևելյան Ռումելիա անվամբ, մնաց Բուլղարիայի կազմում։ Ներկայումս Արևելյան Թրակիան հանդիսանում է Թուրքիայի միակ եվրոպական տարածքը, որը կազմում է երկրի ամբողջ տարածքի 5%-ը։ Արևելյան Թրակիայում են գտնվում թուրքական հետևյալ մարզերը՝ Քըրքլարելիի մարզ (կենտրոն՝ Քըրքլարելի ), Թեքիրդաղի մարզ (կենտրոն՝ Թեքիրդաղ կամ Ռոդոստո) և Էդիրնեի մարզը (կենտրոն՝ Էդիրնե կամ Ադրիանապոլիս), ինչպես նաև Ստամբուլի և Չանաքքալեի մարզների եվրոպական հատվածները, ներառյալ նաև Գյոքչեադա լիճը (նախկինում՝ Իմբրոս)։

Մարզ Տարածք
(կմ²)
Բնակչություն
(2000, մարդահամար)[1]
Բնակչության խտություն
(կմ² կտրվածքով)
Մարզեր, որոնք նախկինում եղել են Էդիրնեի վիլայեթի կազմում
6241 402 606 64,5
6550 328 461 50,1
6218 623 591 95,2
  • Ընդամենը
19 009 1 354 658 71,2
Ստամբուլի մարզ (Եվրոպական հատված)[2] 3222 6 541 593
Չանաքքալեի մարզ (Եվրոպական հատված)[3] 1580 65 030
Արդյունք 23 764 7 920 015

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Թրակիայի բնակչությունը, ինչպես և ամբողջ Թրակիայում, միջնադարում հիմնականում կազմված է եղել հույներից և սլավոններից, չնայած VII դարի վերջից սկսած տարածքում հունական ազդեցությունը սկսել է թուլանալ և սլավոնները սկսեցին աստիճանաբար ներթափանցել նաև տարածաշրջանի արևելյան բնակավայրերը ևս՝ դառնալով տարածաշրջանի էթնիկ մեծամասնություն, հատկապես Ադրիանապոլսում։ Խաչակրաց չորրորդ արշավանքից հետո էթնիկ մեծամասնություն են դառնում բուլղարները։ XIV-XV դարերի թուրքական ասպատակություններից հետո, այստեղ գերիշխող է դառնում թուրքական բնակչությունը։ Նրանց տարածումը հիմնականում տեղի է ունենում հույների և բուլղարների ասիմիլացմամբ։ Ներկայումս Արևելյան Թրակիայում էթնիկական հիմնական խումբը թուրքերն են, չնայած կան նաև իսլամացված գնչուների համայնքներ։ Այդուհանդերձ՝ գերակշիռ են նաև հարևան Հունաստանի և Բուլղարիայի սահմանամերձ հատվածներում թուրքերի առկայությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2000 Census, population by provinces and districts». Turkish Statistical Institute. 2000. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. Ստամբուլի մարզի 35 շրջաններ գտնվում են Արևելյան Թրակիայում
  3. Շրջաններ Գելիբոլու (825 կմ²), Էջեաբադ (468 կմ²) և Գյոքչեադա (287 կմ²)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան Թրակիա» հոդվածին։