Արփիար Արփիարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արփիար Արփիարյան
արմտ. հայ.՝ Արփիար Արփիարեան
Ծնվել էդեկտեմբերի 21, 1851(1851-12-21)[1][2]
ԾննդավայրՍամսուն, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել էփետրվարի 12, 1908(1908-02-12)[1][2] (56 տարեկան)
Վախճանի վայրԿահիրե, Եգիպտոսի խեդիվատ[1][2]
Մասնագիտությունգրող, հրապարակախոս, գրական քննադատ, խմբագիր, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՍուրբ Ղազար կղզու վանք և Մուրադ-Ռափայելյան վարժարան[1]
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
ԱշխատավայրԱրևելք[1], Մասիս[1], Հայրենիք[1], Նոր կյանք[1], Հայ հանդես[1] և Շիրակ[1]
Արփիար Արփիարյան Վիքիքաղվածքում
Արփիար Արփիարյան Վիքիդարանում
 Arpiar Arpiarian Վիքիպահեստում

Արփիար Փիլիպպոսի Արփիարյան (դեկտեմբերի 21, 1851(1851-12-21)[1][2], Սամսուն, Օսմանյան կայսրություն[1][2] - փետրվարի 12, 1908(1908-02-12)[1][2], Կահիրե, Եգիպտոսի խեդիվատ[1][2]), արևմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր։ Խմբագրել է «Արևելք» և «Մասիս» թերթերը, որոնց շուրջ փորձել է համախմբել ռեալիստական ուղղությանը հարող գրողներին[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սամսուն նավահանգստում։ Աշակերտել է Ղևոնդ Ալիշանին։ «Արարատյան ընկերություն հայոցի» և «Արևելք» (Կ.Պոլիս) թերթի հիմնադիրներից։ Խմբագրել է պարբերականներ («Մասիս», «Հայրենիք», «Նոր կյանք», «Հայ հանդես», «Շիրակ») երեք տասնամյակ թղթակցել «Մշակին»։ Հայկական ջարդերի տարիներին, խուսափելով թուրք կառավարության հետապնդումներից, 1896 թվականին մեկնել է արտասահման և այնտեղ շարունակել է ակտիվ գործունեությունը։ Եգիպտոսում, Անգլիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիաում հրատարակել է հայերեն լրագրեր, գրել հրապարակախոսական, գրական և քննադատական երկեր։ Արփիարյանը բարձր է գնահատել արևելահայ գրականությունը և ջանքեր է թափել արևելահայ և արևմտահայ հատվածների գրական ուժերին մերձեցնելու համար։

Արփիարյանը գրել է մի շարք նովելներ և վիպակներ («Դատապարտյալը», «Երազի մը գինը», «Ոսկե ապարանջանը», «Մինչև ե՞րբ», «Կարմիր ժամուց»), որոնց մեջ արծարծում է սոցիալական, բարոյական կարևոր հարցեր, արտահայտում աշխատավորության բողոքը անարդար կարգերի դեմ։ Հոդվածներում արծարծել է սոցիալ-քաղաքական և մշակութային հարցեր։ Արփիարյանը արևմտահայ գրականության մեջ ռեալիզմի հետևորդներից է[5]։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր ժամուց, Կ. Պոլիս, ա. թ., 45 էջ։
  • Կեանքի պատկերներ, Կ. Պոլիս, 1885, 144 էջ։
  • Ապուշը (Կեանքի պատկերներ), Կ. Պոլիս, 1886, 108 էջ։
  • Կարմիր ժամուց, Վառնա, 1909, 104 էջ։
  • Կարմիր ժամուց, ա. տ., 1920, 92 էջ։
  • Խնդամոլիկ աղջիկը, Կ. Պոլիս, 1928, 74 էջ։
  • Պատմուածքներ եւ վիպակներ, Փարիզ, 1931, 248 էջ։
  • Կարմիր ժամուց, Պէյրութ, 1937, 96 էջ։
  • Պատմութիւն ԺԹ. դարու Թուրքիո հայոց գրականութեան, Գահիրէ, 1943, 232 էջ։
  • Կարմիր ժամուց, Գահիրէ, 1950, 96 էջ։
  • Հատընտիր, Պէյրութ, 1950, 420 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, 1951, 336 էջ։
  • Կարմիր ժամուց, Պէյրութ, 1956, 88 էջ։
  • Կարմիր ժամուց, Վենետիկ, 1956, 88 էջ։
  • Կարմիր ժամուց, Պէյրութ, 1966, 92 էջ։
  • Ամբողջական երկեր, Երուսաղէմ, 1972, 256 էջ։
  • Կարմիր ժամուց, Պէյրութ, 1979, 92 էջ։
  • Ժամանակակից պատմութեան էջեր, Պոսթըն, 1979, 416 էջ։
  • Երկեր. Պատմվածքներ, Կյանքի պատկերներ, Մինչև ե՞րբ, Ոսկի ապրանջան, Կարմիր ժամուց, Գրականագիտական հոդվածներ, Երևան, 1987, 524 էջ։
  • Ոսկի ապրանջան, Պէյրութ, 1988, 109 էջ։
  • Ոսկի ապրանջան, Պէյրութ, 2011, 109 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄԱՍԻՍ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  4. «Համահայկական թվանշային գրադարան».
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրանտ Թամրազյան «Հայ Գրականություն», Երևան, «Լույս» հրատարակչություն, էջ 7-8։
  • Գառնիկ Ստեփանյան, Արփիար Արփիարյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1955, 289 էջ։
  • Հակոբ Մարգարյան, Արդարության ոգեշունչ մունետիկը, տես Արփ. Արփիարյան, Երկեր, Երևան, 1987, էջ III-XIV:
  • Հայ քննադատության պատմություն, հատ. 1, Երևան, 1985։
  • Հայ գրական քննադատության քրիստոմատիա, հատ. 2, Երևան, 1984։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատ. 4, Երևան, 1972, էջ 374-405։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 155
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արփիար Արփիարյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արփիար Արփիարյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արփիար Արփիարյան» հոդվածին։