Արտյոմկա (քանդակ, Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Արտյոմկա»
«Արտյոմկա» քանդակը Տագանրոգում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործԴավիթ Բեգալով
Ստեղծում2010
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՏագանրոգ
ԲնակավայրՏագանրոգ
Նյութբրոնզ
Ներկա վիճակկանգուն

«Արտյոմկա» (ռուս.՝ «Артёмка»), քանդակագործական կոմպոզիցիա ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որը ստեղծել է հայազգի քանդակագործ Դավիթ Բեգալովը ի պատիվ գրող Իվան Վասիլենկոյի գրական հերոսի։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գդակով բոկոտն տղայի բրոնզե քանդակը տեղադրված է գրանիտե չմշակված գլաքարի տեսքով պատվանդանի վրա։ Աջ ձեռքում Արտյոմկան սեղմում է զարդատուփ, որը նկարագրված է Իվան Վասիլենկոյի առաջին՝ «Կախարդական արկղիկ» հեքիաթում (1937)։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Վասիլենկոյի գրական հերոսի հուշարձանը բացվել է Տագանրոգում 2010 թվականի մայիսին՝ գրողի տուն-թանգարանի առջև (հասցեն՝ Չեխովի փող., 88)[1]։ Բացումը կայացել է գրողի 115-ամյակի տոնակատարությունների օրերին[1]։ Մանկական արվեստի դպրոցի և Բլոնսկայայի անվան մանկական գեղարվեստի դպրոցի սաները պատրաստվել էին նկարների ցուցահանդես ըստ գրողի ստեղծագործությունների, և լավագույն նկարիչներին վստահվել էր քանդակը բացելու պատիվը[1]։

Վանդալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականի սեպտեմբերի 13-ի գիշերը անհայտ անձինք հուշարձանը պատվանդանով տապալել են գետնին, և կոտրվել է արձանի գլուխը[2][3]։ Վանդալներն ակնհայտորեն չեն հետապնդել նյութական շահ, քանի որ բրոնզե տղայի կոտրված գլուխը նրանք թողել են շրջված արձանի կողքին[4]։
  • 2012 թվականի օգոստոսի 27-ի գիշերը Արտյոմկայի քանդակը պոկվել է պատվանդանից[5]։ Անհայտ անձինք փորձել են տանել արձանը, բայց նրանց, ըստ ամենայնի, ինչ-որ բան խանգարել է։ Ոստիկանությունն արձանը հայտնաբերել է տեղադրման վայրից քիչ հեռու[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ларина Т. Артемка «прописался» в Таганроге Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Таганрог.su. — 2010. — 7 июня.
  2. Сазонова Е. Кто в ответе за Артёмку? // Таганрогская правда. — 2010. — 16 сент.
  3. Собств. корр. В Таганроге вандалы разрушили скульптуру «Артемка» // Комсомольская правда. — 2010. — 18 сент.
  4. Васильев С. «Безголовые» оставили Артёмку без головы // Новая таганрогская газета. — 2010. — 18 сент.
  5. Сазонова Е. «Артёмка» ушёл, но обещал вернуться...(չաշխատող հղում) // Таганрогская правда. — 2012. — 6 сент.
  6. Дикунова У. В Таганроге вандалы разрушили памятник Артемке Արխիվացված 2018-07-12 Wayback Machine // 161.ru. — 2012. — 10 сент.