Արտաճառագայթող միգամածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտաճառագայթող միգամածություն, իոնացված գազի (պլազմա) ամպ, որը արտաճառագայթում է սպեկտրի տեսանելի գունային տիրույթում։ Իոնացումը տեղի է ունենում մոտակա տաք աստղի կողմից ճառագայթված բարձրաէներգետիկ ֆոտոնների շնորհիվ։ Տարբերակում են արտաճառագայթող միջամածությունների մի քանի տեսակներ։ Դրանց թվում կան H II տիրույթներ, որոնցում տեղի է ունենում նոր աստղերի ձևավորում, և իոնացնող ֆոտոնների աղբյուրները համարվում են երիտասարդ, զանգվածային աստղեր, ինչպես նաև մոլորակային միգամածություններ, որոնցում մահացող աստղը մի կողմ է շպրտել իր վերին շերտերը, իսկ մերկացած տաք միջուկը իոնացնում է դրանք։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար, հետագայում երիտասարդ աստղը իոնացնում է նույն ամպի մի մասը, որից նա ծնվել է, չնայած որ զանգվածային, տաք աստղերը կարող են միայն բավարար քանակությամբ էներգիա թողարկել՝ ամպի մի զգալի մասը իոնացնելու համար։ Բազմաթիվ արտաճառագայթող միգամածություններում աշխատում է երիտասարդ աստղերի մի ամբողջ կույտ (աստղակույտ)։

Միգամածության գունավորումը կախված է նրա քիմիական բաղադրությունից և իոնացման աստիճանից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «A Beautiful Instance of Stellar Ornamentation». Վերցված է մայիսի 19, 2016-ին.
  2. «Hubble revisits the Monkey Head Nebula for 24th birthday snap». ESA/Hubble Press Release. Վերցված է ապրիլի 10, 2014-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաճառագայթող միգամածություն» հոդվածին։