Արոտավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովերի արածեցումն արոտավայրում

Արոտավայր, արոտատեղ, արոտ, գյուղատնտեսական կենդանիների կանոնավոր (սիստեմատիկ) արածեցման համար պիտանի և խոտհարքի տակ չօգտագործվող գյուղատնտեսական հողահանդակներ։ Լինում են բնական և ցանովի։

Գյուղատնտեսական կենդանիներին արոտավայրեր են տեղափոխում, երբ բույսերը վեգետացիոն վաղ փուլում են։ Արոտային պահվածքի ժամանակ գյուղատնտեսական կենդանիները սնվում են սպիտակուցներով, ածխաջրերով, վիտամիններով, հանքային աղերով հարուստ, դյուրամարս և տնտեսության համար մատչելի կանաչ կերով։ Կենդանիների օրգանիզմը ավելի դիմացկուն է դառնում զանազան հիվանդությունների նկատմամբ, բարձրանում է մթերատվությունը, ստեղծվում են բարենպաստ պայմաններ առողջ սերնդի ստացման և մատղաշի աճի ու զարգացման համար։ Արոտային պահվածքի տևողությունը կախված է բնակլիմայական պայմաններից և կենդանու տեսակից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցե՛ք «արոտավայր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոտավայր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 111