Արմեն Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Հարությունյան (այլ կիրառումներ)
Արմեն Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 8, 1964(1964-03-08) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1986), ՌԴ ԳԱ պետության և իրավունքի ինստիտուտ (1989) և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա (1997)
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր և իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունիրավապաշտպան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Զբաղեցրած պաշտոններJudge of the European Court of Human Rights?
Պարգևներ և
մրցանակներ
Խաչ վաստակի համար

Արմեն Շուրայի Հարությունյան (մարտի 8, 1964(1964-03-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, 2006-2011 թվականներին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981-1986 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
  • 1986 թվականին ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1989 թվականին, պաշտպանելով թեկնածուական թեզը, ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
  • 1993-1997 թթ. ուսանել է ՌԴ Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրայում, որն ավարտելուց և գիտական թեզը պաշտպանելուց հետո ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Վերապատրաստվել է Կենտրոնական Եվրոպայի և Փարիզ 12 համալսարաններում։ Նոթինգհեմի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնի Չիվնինգ ծրագրի 2006-2007 թվականների շրջանավարտ է։
  • 1989 թվականից Արմեն Հարությունյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնում։ Համատեղությամբ աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում որպես իրավախորհրդատու։ Դասավանդում է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանում և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամում։
  • 2001-2005 թթ. եղել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հարցով ՀՀ Նախագահի ներկայացուցիչ։
  • 2000-2002 թթ. եղել է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան։
  • 2002-2006 թթ. զբաղեցրել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի պաշտոնը։
  • 2001 թվականից ՀՀ եվրոպական իրավունքի ասոցիացիայի նախագահն է։
  • 2002 թվականից մինչ օրս Ժողովրդավարության և իրավունքի եվրոպական (Վենետիկյան) հանձնաժողովի ՀՀ փոխանորդ – ներկայացուցիչն է։
  • 2005-2006 թթ. եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։
  • 2006 թ. փետրվարի 20-ից 2011 թվականի փետրվարի 1-ը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։
  • 2008 թվականին անդամակցել է ֆրանկոֆոն օմբուդսմենների և հաշտարարների ասոցիացիային։ Ֆրանսիայի հայ իրավաբանների միության պատվավոր անդամ է։ Անդամակցում է նաև Հյուսիսային Ամերիկայի հայ իրավաբանների միությանը։
  • 2009 թ. դարձել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի խորհրդի անդամ։
  • 2010 թվականին անդամակցել է Միջերկրածովյան օմբուդսմենների ընկերակցությանը և Ասիական օմբուդսմենների միությանը։
  • 2011 թվականի մարտից՝ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։
  • 2015 թ. հունիսի 22-ին ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր։

Զեկույցներով հանդես է եկել Հարվարդի և Միչիգանի համալսարաններում։ Արմեն Հարությունյանն ավելի քան 80 գիտական աշխատանքի, 2 դասագրքի և 7 մենագրության հեղինակ է։

Նախորդող
Ալվինա Գյուլումյան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր
Արմեն Հարությունյան

22 հունիսի 2015 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Լարիսա Ալավերդյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Արմեն Հարությունյան

20 փետրվարի 2006 թ. - 02 մարտի 2011 թ.
Հաջորդող
Կարեն Անդրեասյան
Նախորդող
Խաչատուր Բեզիրջյան
ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր
Արմեն Հարությունյան

2002 թ. - 20 փետրվարի 2006 թ.
Հաջորդող
Հովհաննես Կառլենի Հարությունյան