Արմատանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմատանա, հնագույն երկրամաս Հայասա ցեղային միությունում։ Հիշատակվում է խեթական արձանագրություններում։ Ոմանք այն տեղադրում են այդ ցեղային միության տարածքի հարավում, ոմանք՝ Միջագետքի ու Սամոսատի միջև, ոմանք՝ ուղղակի Կիլիկիայում, Ռամիթա բնակավայրի շրջակայքում, ոմանք էլ՝ Երզնկայից հարավ-արևմուտք, Մնձուրի լեռների շրջանում։ Ընդունելի է այն ենթադրությունը, ըստ որի Արմատանա անունը պահպանվել է Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառի Արմտան գյուղի անվան մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 510 — 992 էջ։