Արկանզաս (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկանզաս
անգլ.՝ State of Arkansas
flag of Arkansas?




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ՀիմնArkansas? և Arkansas?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնԼիթլ Ռոք
Ամենաբարձր կետMount Magazine?
ԲԾՄ198 մետր
Օրենսդրական մարմինArkansas General Assembly?
Դատական մարմինArkansas Supreme Court?
նահանգապետԱսա Հաթճինսոն
Միության մուտքհունիսի 15, 1836
Պաշտոնական լեզուներանգլերեն[1]
Բնակչություն
3 011 524 մարդ (ապրիլի 1, 2020)[2] (25 տեղ)
Տարածք137 733 կմ²  (32 տեղ)
Հիմնադրված էհունիսի 15, 1836 թ.
Սահմանակցում էԹենեսի, Միսսուրի, Օկլահոմա, Տեխաս, Լուիզիանա և Միսսիսիպի
Ժամային գոտիUTC-6, CDT? և Ամերիկա/Չիկագո
ՀապավումAR[3] և Ark.
ՓոխարինեցArkansas Territory?
ISO 3166-2 կոդUS-AR
Անվանված էԿուապո
ՄականունThe Natural State
Միության մուտքհունիսի 15, 1836
portal.arkansas.gov(անգլ.)

Արկանզաս (անգլերեն՝ Լսել Arkansas), նահանգ ԱՄՆ-ի հարավային մասում։ Տարածքը՝ 137, 5 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Լիթլ Ռոք։ Անվանումն առաջացել է Արկանզաս գետի անունից։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկանզասի մակերեսը 137 732 կմ² է։ Հարևան նահանգներն են Լուիզիանան՝ հարավից, Տեխասը և Օկլահոման՝ արևմուտքից, Թեննեսին և Միսսիսիպին՝ արևելքից, Միսսուրին՝ հյուսիսից։ Արևելյան մասը եզերվում է Միսսիսիպի գետով, բացառությամբ Գրին և Կլեյ շրջանների, որտեղ Միսսուրի նահանգի հետ սահման է հանդիսանում Սուրբ Ֆրանցիսկոյի գետը։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանականորեն Արկանզասը բաժանում են երկու մասերի՝ հյուսիսարևելյան բարձրադիր վայրեր և հարավարևելյան ցածրավայրեր։ Հյուսիս-արևելքի բարձրադիր վայրերը հանդիսանում են Ամերիկայի հարավային բարձունքների մի մասը, որոնք իրենց մեջ ընդգրկում են Ազարկի բարձրավանդակը և Ուոշիտոյի լեռները։ Հարավ-արևելքի ցածրավայրերն իրենց մեջ ընդգրկում են Մեքսիկական ծոցի մերձափնյա հարթավայրերը և Արկանզասի դելտան։

Արկանզասի տարածաշրջանում առանձնացնում են 7 բնական շրջաններ՝ Ազարկի, Ուոշիտոյի լեռները, Արկանզաս գետի հովիտը, Մեքսիկական ծոցի ափամերձ հարթավայրերը, Կրոուլիի լեռնաշղթան և Արկանզասի դելտան։

Նահանգի ամենաբարձր կետը Ուոշիտոյի լեռների Մաունթ Մագազին (Mount Magazine) լեռն է, որն ունի ծովի մակարդակից 839 մետր բարձրություն։

Ջրագրական ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկանզասը հարուստ է գետերով, լճերով և ջրամբարներով, որոնք պատկանում են հիմնականում Միսսիսիպի գետի ավազանին։ Միսսիսիպի գետի հիմնական վտակներն են Արկանզասը, Ուայթ-րիվերը, սուրբ Ֆրանցիսկոյի գետը։ Բուֆֆալո, Ռեդ-րիվեր, Բլեք-րիվեր, Քեշ-րիվեր գետերը հանդիսանում են Ուայթ-րիվերի վտակները։ Լիթլ-Միսսուրի աղի գետը և Քադդոն թափվում են Ուոշիտո գետը, որը հոսում է նահանգի հարավով։ Ռեդ-րիվեր գետի որոշակի մասը հանդիսանում է Արկանզաս ու Տեխաս նահանգների միջև սահման։ Արկանզասում են գտնվում ԴեԳրեյ, Ուոշիտո, Գրիրս, Ֆերրի և այլ լճեր։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկանզասը գտնվում է Մեքսիկական ծոցին բավական մոտ, որպեսզի ընդունի նրանից եկող հոսանքները։ Արկանզասին բնորոշ են տաք, խոնավ ամառները և ցուրտ, պակաս խոնավ ձմեռները։ Նահանգի մայրաքաղաք Լիթլ-Ռոքում հուլիսին միջին առավելագույն ջերմաստիճանը 34 °C (93 °F) է, նվազագույնը՝ 0 °C (32 °F)։ Տարվա ընթացքում տեղումների քանակը տատանվում է 1000-1500 մմ-ի միջև։ Ձյուն գալիս է հազվադեպ, հիմնականում նահանգի հյուսիսում։ Նահանգում առավելագույն ջերմաստիճանը 49 °C (120 °F) է, որը գրանցվել է Օզարկ քաղաքում 1936 թվականի օգոստոսի 10-ին։ Նվազագույն ջերմաստիճանը՝ −34 °C (-29 °F), գրանցվել է Գրեյվեթթ քաղաքում 1905 թվականի փետրվարի 13-ին։ Արկանզասում հաճախ են լինում փոթորիկներ, ամպրոպներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև եվրոպական ցեղերի Արկանզասում վերաբնակեցումը, այստեղ ապրում էին Կեդդո, Օսեյնջի և Կուապո ցեղերը։ Արկանզաս այցելող առաջին հետազոտողներից է եղել նաև Էռնանդո դե Սոտոն (1541 թվական), Ժակ Մարկետը և Լուի Ժոլիեն (1673 թվական), Ռոբեր լա Սալը (1681 թվական)։ Եվրոպացի վերաբնակիչները, այդ թվում նաև վաճառականները սկսել են բնակվել տարածքում 18-րդ դարի սկզբին։ Տարածքը ստացել է իր անվանումը վաղ իսպանական և ֆրանսիական հետազոտողներից։ Տարածքը միացվել է ԱՄՆ-ին 1803 թվականին Լուիզիանայի գործարքի արդյունքում։ 1813 թվականի հուլիսի 4-ին, ստրկության մասին շատ վեճերից հետո ձևավորվեց Արկանզասի նահանգը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի բնակչությունը, 2012 թվականի հուլիսի 1-ի տվյալներով, կազմում է 2 949 132 մարդ։ 1820 թվականի բնակչությունը կազմել է 15 000 մարդ, 1835 թվականին՝ 52 240 մարդ։ 1836 թվականին նահանգի կարգավիճակ ստանալուց հետո նրա բնակչությունը սկսեց կրկնապատկվել ամեն 10 տարին մեկ մինչև Քաղացիական պատերազմը։ 1980 թվականին բնակչությունը հասավ 2 միլիոնի։

Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության ռասայական կազմը. սպիտակամորթներ՝ 80,1%, աֆրոամերիկացիներ՝ 15,6%, հնդիկներ և Ալյասկայի բնիկներ՝ 0,9%, ասիացիներ՝ 1,3% և 1,8% մարդիկ, ովքեր պատկանում են երկու և ավելի ռասաների։

Արկանզասի բնակիչները ծագումով պատկանում են.

  1. անգլիացիներ՝ 20,7%
  2. աֆրոամերիկացիներին՝ 15,6%
  3. իռլանդացիներին՝ 12,5%
  4. գերմանացիներին՝ 11,2%
  5. ֆրանսիացիներին՝ 2,1%
  6. դանիացիներին՝ 2,7%
  7. իտալացիներին՝ 1,6%
  8. շոտլանդացիներին՝ 1,6%
  9. հյուսիսային իռլանդացիներին՝ 1,3%

2006-2008 թվականների տվյալներով՝ Արկանզասի բնակիչների 93,8%-ը տանը խոսում են միայն անգլերենով, մոտ 4,5%-ը՝ իսպաներենով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 77