Արծվաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծվաշեն
Գյուղ
Արծվաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Հիմնադրված է1859 թ.
Մակերես40 կմ²
ԲԾՄ1463 մետր
Պաշտոնական լեզուհայերեն և ադրբեջաներեն
Բնակչություն4500 մարդ (1991)
Տեղաբնականունարծվաշենցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (265)
Արծվաշեն (Հայաստան)##
Արծվաշեն (Հայաստան)
Արծվաշեն (Գեղարքունիքի մարզ)##
Արծվաշեն (Գեղարքունիքի մարզ)

Արծվաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում[1]։ էքսկլավի կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում[2]։ 1992 թվականի օգոստոսի 8-ից մինչ օրս բռնազավթված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

Համաձայն Ադբեջանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Գետաբեկի շրջանի շրջանում, համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Գեղարքունիքի մարզում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Գեղարքունիքի մարզպետարանից ստացված տեղեկատվության համաձայն Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների թիվը ներկայումս կազմում է 719, որոնցից 664 ընտանիքներ բնակություն են հաստատել Հայաստանի Գեղարքունիքի մարզի բնակավայրերում և 55 ընտանիքներ այլ մարզերի բնակավայրերում։ Գյուղն ուներ 4500 բնակիչ (1991 թ), գորգագործական ֆաբրիկա, հաստոցաշինական գործարան, կոշիկի ֆաբրիկա, տեքստիլ արդյունաբերություն, 2 դպրոց, մանկապարտեզ, մշակույթի պալատ և այլն։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճ Արծվաշենի մոտակայքում

1873 թվականին գյուղի բնակչությունը կազմում էր 1015 մարդ, 1897 թվականին՝ 1847, 1926 թվականին՝ 2909, 1939 թվականին՝ 4280, 1959 թվականին՝ 4112, 1970 թվականին՝ 3368, 1979 թվականին՝ 2771 մարդ, 1991 թ. ուներ 4500 բնակիչ[3]։ 1992 թվականին գյուղը բնակեցվել է ադրբեջանցիներով[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1992 թվականի օգոստոսը գյուղն ուներ երկու եկեղեցի՝ Սուրբ Հովհաննեսի և Սուրբ Մինասի եկեղեցիները, որոնց ճակատագրերը, գյուղի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցնելուց հետո անհայտ է։

Արծվաշենի արևելքում տեղակայված է դամբարան, որը տեղի բնակիչները մինչ հեռանալը կոչել են «Պատած տուն»։ Դամբարանը բաժանված էր 8 հատուկ հատվածների այն արծվաշենցի հերոսների համար, որոնք իրենց կյանքը տվել են 1905-1906 թվականների հայ-թաթարական արյունահեղության համար[3][5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. Հայաստանի օրենքը վարչատարածքային բաժանման մասին հաստատված 07.11.1995թ.-ին
  3. 3,0 3,1 Словарь топонимов Армении и прилегающих областей («Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»). Том 1. 1986 год.
  4. Azerbaijan Seven Years of Conflict in Nagorno-Karabakh, Christopher Panico, Human Rights Watch, Jemera Rone (1994), p.92
  5. «Cemetery of Artsvashen». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.