Արթուր Թարխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թարխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Թարխանյան
Ծնվել էփետրվարի 23, 1932(1932-02-23)[1][2]
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էապրիլի 6, 2006(2006-04-06) (74 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Ոճ(եր)մոդեռնիզմ
ԿրթությունՀԱՊՀ (1957)[1]
ԱշխատավայրՀայպետնախագիծ[1]
Ուշագրավ աշխատանքներԶվարթնոց, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Երիտասարդական պալատ և Ծիծեռնակաբերդ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ ԺՏՆՑ ոսկե մեդալ
և Անանիա Շիրակացու մեդալ
Արթուր Թարխանյան Վիքիդարանում
 Arthur Tarkhanyan Վիքիպահեստում

Արթուր Արտավազդի Թարխանյան (փետրվարի 23, 1932(1932-02-23)[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - ապրիլի 6, 2006(2006-04-06), Երևան, Հայաստան[3]), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր (1972), ՀԽՍՀ ժողովրդական (1987) ճարտարապետ։ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի (1992), ՀՃԱ (1996) պատվավոր անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1957 թվականից աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1969-1986 թվականներին՝ տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար, 1990 թվականից՝ գլխավոր ճարտարապետ։

1986-1989 թվականներին՝ ՀՀ պետշինի նախագահի առաջին տեղակալ։

1968 թվականից դասավանդել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում (պրոֆեսոր՝ 1993 թվականից)։

Եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1980-1989

1997 թվականին Երևանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է Արթուր Թարխանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը[4]։

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համահեղինակների հետ Արթուր Թարխանյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝

Արթուր Թարխանյանը շուրջ 2 տասնյակ հուշարձանների ճարտարապետ է։

Նրա նախագծմամբ Երևանում կառուցվել են

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության դափնեկիր (1962, 1968)
  • Խորհրդային ճարտարապետության նվաճումների դափնեկիր (1973-1977)
  • «Տարվա լավագույն կառույց» (1982, ոսկե մեդալ)
  • «Տարվա լավագույն ստեղծագործություն» (1985, համամիութենական ստուգատեսների դափնեկիր)
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկե մեդալ
  • Անանիա Շիրակացու (1998) մեդալ
  • Ալեքսանդր Թամանյանի մեդալ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր, կինը՝ Գուբիևա Զառեմա, դուստրը՝ Անահիտ Թարխանյան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Վախճանվել է Հայաստանի ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանը(չաշխատող հղում)
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Թարխանյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Թարխանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 151