Արենի գինու փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Արենի» գինու փառատոն
Տեսակփառատոն
Ժամանակաշրջան2002 -
Հաճախականությունամենամյա
Երկիր Հայաստան
Վայրգյուղ Արենի
Առաջինը2002
 Areni Wine Festival Վիքիպահեստում

Արենի գինու փառատոն, գինու ամենամյա համահայկական փառատոնը, որն ավանդաբար անց է կացվում հոկտեմբերի առաջին շաբաթ օրը Արենի գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնն առաջին անգամ կայացել է 2002 թվականին։ Այն կազմակերպում է «Արենի գինու փառատոն» հիմնադրամը։ Արենի գյուղի տարածքում գտնվող քարանձավում 2010 թվականին հայտնաբերվեց աշխարհի ամենահին գինեգործարանը, ինչն էլ ավելի մեծացրեց փառատոնի կարևորությունը[1]։

Ժամանակի ընթացքում փառատոնն այնքան հայտնի դարձավ, որ մեծ հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում[2]։ Փառատոնի նպատակը գյուղական տուրիզմի զարգացումը, հարուստ պատմության, մշակույթի, երկրի ազգային առանձնահատկությունների, Արենիում և շրջակա գյուղերում տուրիզմի զարգացման հեռանկարները ներկայացնելն է[3]։

Փառատոնի շրջանականերում կայացող իրադարձություններին մասնակցում են ինչպես բազմաթիվ հյուրեր և տուրիստներ, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Փառատոնի ծրագրում մշտապես ներառված են լինում գինու պատրաստումը, գինու համտեսը, հյուրասիրությունը և վաճառքը, գյուղատնտեսական այլ մթերքների համտեսը և վաճառքը[4][5]։

Իր անցկացման 11 տարիների ընթացքում[6] փառատոնը համախմբել է թե տնական գինիների՝ պատրաստված Արենի գյուղի և հարակից շրջանների բնակիչների կողմից, թե արտադրական գինիների։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Meg Sullivan (2011 թ․ հունվարի 10). «Chemical analysis confirms discovery of oldest wine-making equipment ever found». UCLA Newsroom. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին. копия Արխիվացված 2016-01-07 Wayback Machine
  2. ««Արենի» գինու փառատոնը կկայանա հոկտեմբերի 6-ին». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  3. Արենիում կայացավ գինու 8րդ փառատոնը
  4. Рубен Грдзелян (2009 թ․ հոկտեմբերի 20). «Фестиваль вина в Арени». Голос Армении. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  5. «Всенародный праздник вина в Армении». Мир вина. 2011 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  6. ««Արենի գինու փառատոնը»՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ». www.acba.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.