Արդեններ (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արդեններ (այլ կիրառումներ)
Արդեններ
Ardennes
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի գավառ
Մտնում էՇամպան-Արդեն
ՎարչկենտրոնՇառլվիլլ-Մեզյեր
Ամենաբարձր կետBois des Haies?
Հիմնական լեզուֆրանսերեն
Բնակչություն268 859 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Խտություն54
Տարածք5 229
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էՄյոզ, Մարն, Էնա, Էնո, Նամյուր, Լյուքսեմբուրգ և Ժեմմապ
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդFR-08
Անվանված էԱրդեններ
cd08.fr
Արդենների պրեֆեկտուրայի շենքը Շարլեվիլ-Մեզյերում:

Արդեններ (ֆր.՝ Ardennes), գավառ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, սահմանակից է Բելգիային։ Անունն ստացել է Արդեններ տարածքից։

  • Արդեններ դեպարտամենտի կարգային թիվն ըստ Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի դասակարգման 08-ն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թ. մարտի 4-ին կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։ Այն ներառում է նախկին Շամպան և Արգոն գավառների մի մասը և 18-րդ դարում Իսպանական Նիդերլանդներից ետ վերցրած որոշ տարածքներ։
1793 թ. մայիսի 12-ին դեպարտամենտն ընդարձակվեց, միացնելով Լյեժի եպիսկոպոսությունը։ Վաթեռլոոյի ճակատամարտից հետո 1815 թ. հունիսի 18-ին անջատվեցին տարածքներ, փոխանցվելով Նիդերլանդներին` Բուլոնի դքսությունը, Կուվենը, Մարիեմբուրգը, Ֆանյոլը և Ֆիլիպվիլը։ Դրան ավելացրած, 1815 թ. հունիսից մինչև 1818 թ. նոյեմբերը դեպարտամենտն օկուպացրել էին պրուսական զորքերը։
1870 թ. սեպտեմբերի 2-ին Պրուսական զորքերի դեմ տեղի ունեցած ճակատամարտում Սեդանը եղել է Նապոլեոն III-ի հանձնվելու տեղը։ Պրուսիայի թագավոր Վիլհելմ I-ը և Բիսմարկը ճակատամարտին հետևում էին Սեդանը շրջապատող բլուրներից։ Այս պարտությունով նշանավորվեց Ֆրանսիական երկրորդ կայսրության վերջը և 1870 թ. սեպտեմբերի 4-ին Ֆրանսիական երրորդ հանրապետության ծնունդը։

Հրետանային գնդակոծության հետևանքով ամայացած Արգոնի անտառը 1915 թ. Հոկտեմբերին։

Երկու համաշխարհային պատերազմների ժամանակ Արդենների ռազմավարական կարևոր դիրքը նպաստում էր, որ դառնա բանակների ընդհարման վայր։ Ֆրանսիացիները հավատացած էին, որ իր տեղանքով և խիտ անտառներով տարածաշրջանը լիովին պաշտպանված է և դրան կարևորություն չէին տալիս։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում դեպարտամենտի տարածքում տեղի ունեցած Արդենների ճակատամարտի ժամանակ Շարլեվիլ-Մեզյերը դարձավ Գերմանիայի արքայազնի շտաբը։ Վուզիերում և այլ վայրերում Չեխոսլովակյան լեգեոնները կռվում էին հետագայում Չեխոսլովակիայի նախագահ դարձած Յան Մասարիկի հրամանատարությամբ, և այդ նույն քաղաքի մոտակայքում է, որ վթարի ենթարկվեց Ռոլան Գարոսի օդանավը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանական բանակի գլխավոր ջանքերն ուղղված էին այս տարածքում, հատկապես՝ Մաաս գետի աջ ափին հաստատվելու վրա։ Գեներալ ֆոն Մանշտայնի մշակած և Հիտլերի հավանությանն արժանացած ծրագրով գերմանացիները ֆրանսիական զորքերի համար այդտեղ ստեղծեցին ռազմավարական թակարդ։ Այս դեպարտամենտում է վերջանում Մաժինոյի գիծը, այստեղ է տեղակայվել վերջին ամրոցը՝ Կարինյանից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Ֆրանսիացի գեներալը չցանակացավ պաշտպանական գիծը շարունակել չեզոք և բարեկամ Բելգիայի սահմանի երկայնքով։ Բացի այդ, նրանք հույս ունեին, որ բացառիկ տեղանքն ու անտառները կկասեցնեն գերմանական բանակին։

1940 թ. զինադադարից հետո Արդեններ դեպարտամենտըը հայտարարվեց «արգելված գոտի»։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ. միջնադարյան փառատոն

Արդեններում անցկացվող փառատոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961 թվականից երեք տարին մեկ Շարլեվիլ-Մեզյերում անց է կացվում «Տիկնիկային թատրոնների համաշխարհային փառատոն»։ 2009 թ. անցկացված փառատոնին ներկա է եղել 200 000 մարդ։ Այդ նույն քաղաքում կա Տիկնիկային թատրոնների միջազգային ինստիտուտ։
  • Եվրոպայի ամենամեծ՝ Սեդանի դղյակի մոտ ամեն տարի անցկացվող փառատոնը հավաքում է ավելի քան 30 000 դերակատար։
  • Այմոնի ժողովրդական փառատոնին մի տեղում հավաքվում է մոտ 10 000 մարդ։
  • Ռոք փառատոններ են անցկացվում Վուզյերում, Էլ Մոնում։

Արդենները հեքիաթներում և լեգենդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթյուր Ռեմբոն (1854-1891 թթ.) ֆրանսիացի ամենահայտնի բանաստեղծներից մեկը, ծնվել է Շարլեվիլ-Մեզյերում:

Երկար ժամանակ տարածաշրջանն իր ժայռերով, գետերով, լճերով և խիտ մութ անտառներով եղել է եղել է լեգենդների երկիր, ինչպես, օրինակ, «Էմոնի չորս որդիները»՝ իրենց Բայար անունով ձիու վրա նստած ասպետների մասին լեգենդը, որոնց հմայել էր Մոժին։ Նրանից է իր անունն ստացել Շարլեմանի օրոք հիմնադրված Նուայե-Պոն-Մոժի գյուղը[2]։

Արդեններ դեպարտամենտի հետ կապ ունեցած նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. The Ardenne, Jean-Pierre Lambot, Éditions Mardaga, 1987, ISBN 9782870093160, 175 pages (Ֆրանսերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]