Արգիլիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արգիլիթ (<հին հունարեն՝ ἄργιλλος — կավ, հին հունարեն՝ λίθος - քար), մուգ գույնի նստվածքային ապար, առաջանում է կավերի ջրազրկման, խտացման և մասամբ ցեմենտացման հետևանքով։ Հաճախ պարունակում է մանրահատիկ ավազ։ Կարող է լինել պարզ կամ նուրբ-շերտավոր։ Արգիլիթ կավերի՝ թերթաքարերի անցման պրոցեսի առաջին ստադիայի արդյունք է։ Կավերից տարբերվում է բարձր կարծրությամբ, ջրում չթրջվելու հատկությամբ և ոչ պլաստիկությամբ։ Տարածված է երկրակեղևի գեոսինկլինալային մարզերում։ Օգտագործվում է որպես քիմիկատների և պլաստմասսաների լցանյութ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգիլիթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 715