Արաբեսկ (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արաբեսկ (ֆր.՝ arabesque, իտալ.՝ arabesco — արաբական),

  • բալետում. դասական պարի հիմնական կեցվածքներից մեկը։
  • Կերպարվեստում. երկրաչափական և ոճավորված բուսական մոտիվների քմահաճ միահյուսումով բարդ նախշ, որ երբեմն ընդգրկում է նաև մակագրություններ։ Մշակվել և լայն տարածում է գտել միջին դարերում Մերձավոր Արևելքի, գլխավորապես արաբական երկրների արվեստում որպես արաբանախշ։
  • Երաժշտության մեջ արաբենիք են անվանում նրբագեղ բնույթի, զարդոլոր, պաճուճապատ մշակումով, նախշուն մեղեդիով պիեսները։ Դաշնամուրի համար Արաբեսկ են գրել Արաբեսկ վերևում՝ արաբանախշ, ներքևում՝ արաբեսկ բալետում՝ Ռ. Շումանը, Ա. Լյադովը, Ա. Արենսկին, Կ. Դեբյուսին և ուրիշներ, նվագախմբի համար՝ Է. Վոլֆ-Ֆեռարին։ Արաբենիք են կոչվում նաև գրական, երաժշտական մանր երկերի ժողովածուները, օրինակ Գոգոլի «Արաբենիք»-ը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 675