Արա Պապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Արտուշի Պապյան
Արա Պապյանն աշխատանքի ժամանակ
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կանադայում
2000 - 2006
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա
Մասնագիտություն՝ դիվանագետ, պատմաբան
Ազգություն հայ
Ծննդյան օր հունիսի 6, 1961 (62 տարեկան)
Ծննդավայր Երևան ՀԽՍՀ
Քաղաքացիություն  Հայաստան և  Կանադա
Զավակներ Նարեկ Պապյան
Տարոն Պապյան
 
Կայք՝ modusvivendicenter.org

Արա Արտուշի Պապյան (հունիսի 6, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ պատմաբան և դիվանագետ։ 2000-2006 թվականներին եղել է Կանադայում Հայաստանի դեսպան։ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի հունիսի 6-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Ծառայել է խորհրդային բանակի կազմում Աֆղանստանում որպես ռազմական թարգմանիչ[1]։

1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը և նույն թվականին ստացել է բակալավրի աստիճան։ 1989 թվականին ստացել է պատմության մագիստրոսի աստիճան։ 1994 թվականին ավարտել է Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան, իսկ 1999 թվականին Հռոմում գտնվող ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջը[1]։

Լեկցիաներով հանդես է եկել Կիպրոսի Նիկոսիա քաղաքի Մելքոնյան կրթահամալիրում[1]։

Դիվանագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում եղել է ԱԳՆ բազմաթիվ վարչությունների քարտուղար և պետ։ Աշխատել է որպես քարտուղար Թեհրանում և Բուխարեստում։ Հետագայում նշանակվել է որպես Հասարակության հետ կապերի վարչության պետ։ 2000-2006 թվականներին եղել է Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Պապյանը ՄՀՄՊՀ-ում

Դիվանագիտական կարիերան թողնելուց հետո Պապյանը սկսում է ուսումնասիրել հայկական հարցի իրավաբանական կողմերը՝ Արցախյան պատերազմ, Վիլսոնյան Հայաստան և այլն։ Այդ հարցերով բազմաթիվ ելույթներ է ունեցել հայկական համայնքներում աշխարհով մեկ, այդ թվում՝ Լոս Անջելեսում[2][3]։

Զբաղվում է ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցերով և իր հարցազրույցներում բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Հայաստանը պետք է աջակցի Ադրբեջանում ազգային պետականությունից զրկված ժողովուրդներին (թալիշներին, լեզգիներին և այլն) սեփական պետության ստեղծման հարցում[4]։

Հիմնել և ղեկավարում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնը[5]։

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապյանը տիրապետում է մի շարք լեզուների՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և հունարեն։ Ամուսնացած է, ունի երկու զավակ՝ Նարեկ և Տարոն[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ara Papian, Legal Bases for the Armenian Claims (Collection of Articles), 2008, Toronto.
  • Arbitral Award of the President of the United States of America Woodrow Wilson: Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, Washington, November 22, 1920, (Prepared with an Introduction and Indexes by Ara Papian), 2011, Yerevan.
  • Ara Papian, HAYRENATIRUTYUN (Reclaiming the Homeland)։ Legal Bases for the Armenian claims and Related Issues (Collection of Articles), 2012, Yerevan.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ARA PAPIAN TO SPEAK AT 'ANC GRASSROOTS' PANEL ON TRANSNATIONAL JUSTICE». Armenian National Committee. 2011 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. «Woodrow Wilson's Arbitral Award the Best Solution, Says Ara Papian». Asbarez. 2011 թ․ մայիսի 2. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. «Հայաստանը պետք է Ադրբեջանին, որպես քաղաքական միավոր, տրոհի՝ համագործակցելով պետականազուրկ ազգերի հետ. Արա Պապյան». Tert.am. 2013 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  4. «Staff of Modus Vivendi Center». Modus Vivendi Center. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]