Ավոկադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավոկադո
Ավոկադո
Ավոկադո
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Դափնածաղկավորներ (Laurales)
Ընտանիք Դափնազգիներ (Lauraceae)
Ցեղ Persea
Տեսակ Ավոկադո (P. americana)
Միջազգային անվանում
Persea americana
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Ավոկադո, ավոկադենի[1] կամ ամերիկյան Perseus (լատին․՝ Persea americana)` մշտադալար պտղատու բույսերի տեսակ, պատկանում է Lauraceae ընտանիքին։ Մշակաբույսերի ընտանիքի կարևոր պտուղ։ Ավոկադոյի պտուղները հարուստ են վիտամիներով և կարևոր հանքային նյութերով։

Իսկ անգլերենում բույսն ու պտուղները ունեն հետևյալ անունը՝ alligator pear («կոկորդիլոս տանձ»)։

Կենսաբանական նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավոկադոյի պտուղները ծառի ճյուղին

Ավոկադոն արագ աճող ծառ է, որի բարձրությունը հասնում է մոտավորապես 18 մետրի, ցողունը սովորաբար լինում է ուղիղ՝ խիստ ճյուղավարված։ Տերևները էլիպսաձև են, երկարությունը հասնում է մինչև 35 սմ-ի, ամբողջ տարին մնում են[2]։ Ծաղիկները փոքր են աչքի չնկնող, կանաչավուն են, գտնվում են ասեղնատերև տերևներում[2]։ Պտուղները տարբեր չափի են, տանձի նման, պտղի երկարությունը հասնում է 5 մինչև 20 սմ, քաշը 50գ մինչև 1,8 կգ։ Խակ պտուղը մուգ կանաչ է կեղևը կոշտ, ժամանակի ընթացքում դառնում է սև։ Հասած պտուղը կանաչ կամ դեղնականաչ գույն ունի, յուղոտ է, պարունակում է շատ ճարպ։ Պտղի կենտրոնում գտնվում է մեծ կորիզը կամ սերմը։

Աճեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճեցման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն հնագիտական տվյալների, ավոկադոն աճեցնում են մ. թ. ա. 3-րդ հազարամյակից։ Ացտեկները այն անվանել են աուակատլ («անտառային յուղ»)։ 1553 թվականին ավոկադոն առաջին անգամ հիշատակվել է Պեդրո Սիեզա դե Լեոնի[3] «Խրոնիկա Պերուի» գրքում։

Կիրառումը ացտեկների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնարդինիո դե Սաագուն (1576) իր «Նոր Իսպանիայի գործերի ընդհանուր պատմություն» հիմնարար աշխատությունում նշել է ավոկադոյի բժշկական նշանակության մասին, և եկել է այն եզրակացության, որ ավոկադոն ունի մեծ նշանակություն, նրանից պատրաստված խառնուրդները օգտագործում են որպես շամպուն թեփի դեմ, իսկ նրա պտուղները խորհուրդ չի տրվում տալ կերակրող մայրերին։ Ըստ հնագույն ացտեկական ավանդազրույցի՝ ավոկադոյի կորիզը հնդիկներին նվիրել է Աստված՝ նրանց խոստանալով մշտապես փրկել քաղցից։ Կորիզից աճում է մեծ բարձրության հասնող մշտադալար ծառ, որի բերքառատ ճյուղերը ծանրությունից թեքվում են ցած։ Ացտեկները, համտեսելով այդ աստվածային ընծան, փրկվում են սովից։

Նրանք, ովքեր տալիս են կաթ, չպետք է ուտեն ավոկադոյի պտուղներ, որովհետև դրանք երեխաների[4] մոտ առաջացնում են փորլուծություն
Արդյունաբերական աճեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավոկադոն աճեցնում են բազմաթիվ արևադարձային և մերձարևադարձային երկրներում (ԱՄՆ, Բրազիլիա, Աֆրիկա, Իսրայել)։ Մեկ ծառից հավաքում են մոտավորապես 150-200 կգ բերք։ Գոյություն ունեն ավոկադոյի 400 սորտեր։ Եվրոպայում ավոկադո կարող են ձեռք բերել ամբողջ տարվա ընթացքում։

Ավոկադոյի արտադրությունը (հազար տոննա)
Երկիր 1965 1970 1975 1980 1985 1990 1995 2000 2005 2006 2007 2008 2009
{{{2}}} Մեքսիկա 162 226 279 442 566 686 790 907 1021 1134 1143 1124 1231
 Չիլի 11 12 15 22 30 38 50 98 160 205 260 331 328
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 56 42 80 244 171 141 172 217 283 247 193 116 269
 Ինդոնեզիա 35 33 56 46 63 85 163 146 227 239 202 225 258
{{{2}}} Դոմինիկյան Հանրապետություն 116 122 130 125 129 163 120 82 114 216 183 187 184
{{{2}}} Կոլումբիա 12 13 13 16 32 57 100 132 172 192 194 184 165
 Պերու 30 87 86 73 71 88 53 84 103 113 122 136 156
{{{2}}} Բրազիլիա 111 153 146 134 126 119 94 86 169 164 154 147 139
{{{2}}} Չինաստան - - - - - - 35 70 125 90 92 95 100
 Ռուանդա - - - - - - - 8 50 60 70 79 80
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն 4 8 15 20 25 52 45 69 106 61 65 85 76
{{{2}}} Իսպանիա 0,4 0,6 2 7 28 45 28 64 75 80 82 73 75
{{{2}}} Վենեսուելա 54 45 48 44 42 51 41 52 63 59 83 72 75
{{{2}}} Քենիա 16 16 17 20 22 23 27 52 90 104 94 103 71
 Իսրայել 1 4 17 32 77 48 57 81 86 85 86 53 68
{{{2}}} Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 16 19 22 36 41 40 61 62 63 64 64 65 65
{{{2}}} Հայիթի 43 48 54 58 62 57 35 45 54 54 58 45 44
{{{2}}} Կամերուն 14 17 20 24 29 35 45 50 54 55 53 55 44
{{{2}}} Ավստրալիա 0,6 0,8 0,7 2 7 12 16 24 33 34 47 45 38
{{{2}}} Էկվադոր 24 23 32 29 28 19 12 16 27 28 28 29 26
Ամբողջ աշխարհում 857 1029 1243 1578 1753 2005 2203 2706 3456 3633 3653 3617 3854
Ավոկադոն որպես տնային բույս[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերմերի ցանելու ձևերը
Ավոկադոյի սածիլ

Ավոկադոյի ծիլերը տնկելիս դնում են բավականին խորը հողի մեջ, խորությունը՝ 2-3 սմ։ Մի քանի տարվա ընթացքում բարձրությունը կարող է հասնել 1 մետրի։ Սերմը ցանելու համար անհրաժեշտ է սերմի վրա փոքր անցքեր անել, անցքերում դնել փայտիկներ։ Փայտիկները ծառայում են որպես սյուներ, որի շնորհիվ պտուղը մնում է ջրի մակերեսին։ Շուտով առաջանում են արմատները, երբ դրանք կլինեն բավարար, պտուղը կարելի է դնել հողի մեջ։ Սերմը կարելի է նաև դնել խոնավ բամբակի մեջ, և անընդհատ այն խոնավացնել։ Երբ սերմը բաժանվի երկու մասի կարելի է դնել հողի մեջ։ Մի քանի օրից կամ շաբաթից այն կծաղկի։

Ավոկադոյի 2 շաբաթական սածիլը
Երիտասարդ սածիլ
Գյուղատնտեսական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի աճի համար անհրաժեշտ է արևոտ վայր, պաշտպանություն ուժեղ քամիներից։ Ավոկադոյի աճի համար հողը պետք է բերրի լինի, լավ պարարտացված։ Պտղաբերման համար անհրաժեշտ է խոնավություն։ Ավոկադոն չի դիմանում ոչ ցրտին, ոչ երաշտին։ [2]. Սենյակային պայմաններում ավոկադոն պետք է պահել լուսավոր վայրում (ամռանը՝ տաք, ձմռանը՝ զով), ջրել չափավոր։ Բազմանում է սերմերով, հատումներով և պատվաստով։

Ավոկադոյի պտուղները

Խոհանոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավոկադոն իր կալորիականությամբ գերազանցում է ձվին և մսին։ Ավոկադոյի պտուղը համտեսելիս բարձրանում է տրամադրությունը, հիվանդությունից հյուծված օրգանիզմին օգնում է վերականգնել կենսական ուժերը։ Պետք է հիշել, որ կտրատած ավոկադոյի պտղամսի վրա պետք է կիտրոնաթթու լցնել, քանի որ պտուղը կտրատելուց հետո մգանում է և ոչ ախորժաբեր տեսք է ստանում։ Որպես սնունդ օգտագործվում է միայն պտղամիսը։ Հիպերտոնիայի բուժման համար՝ ավոկադոյի պտղամսին ավելացնել բանջարեղենային հյութեր՝ լոլիկի, գազարի կամ բազուկի 1:2 հարաբերությամբ. օգնում է զարկերակային ճնշման նվազեցմանը։ Ավոկադոն հակացուցված է գերզգայուն անձանց. այն կարող է ալերգիկ հակազդում առաջացնել, բայցի այդ՝ ավոկադոն ունի գիրացնող հատկություն։

Հասուն Ավոկադոյի պտուղը
Ավոկադոյի սննդարար արժեքը[խմբագրել | խմբագրել կոդը]

100 գրամ ավոկադոն 118 կկալ կալորիականություն ունի։ Այն պարունակում է՝ վիտամին K` 14,6 մգ, կալիում` 437,27 մգ, ֆոլաթթվային աղեր` 45,19 մգ, վիտամին B6` 0,2 մգ, վիտամին C` 5,77 մգ, պղինձ` 0,19 մգ, դիետիկ մազաթելիկներ՝ 3,65 մգ։

Թեթև ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

3 հատ ավոկադոն (առանց կորիզի) հարիչով լավ խառնել, ավելացնել 1 կիտրոնի հյութ, 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, աղ, սև և կարմիր (աղացած) պղպեղ (ըստ ցանկության)։

2 հատ դեղնասպիտակավուն ավոկադոյի միջուկը կտրատել խորանարդիկներով, ավելացնել 1 կիտրոնի հյութ, աղ և պղպեղ։ Վերցնել 400 գրամ ծովախեցգետնի միսը, վրայից լցնել ավոկադոյի խյուսը (պյուրե) և շարել ավոկադոն, ծածկել մետաղաթաղանթով և դնել սառնարանի մեջ։ Պատրաստի սննդարար ուտեստեղենը զարդարել սամիթի ճյուղերով։

շոկոլադե օշարակ
Աղցան յոգուրտով[խմբագրել | խմբագրել կոդը]

1 ավոկադոյի միջուկը պատառաքաղով փափկեցնել, ավելացնել 2 ճաշի գդալ յոգուրտ (անյուղ), մի փոքրիկ ատամիկ ճզմած սխտոր, 1 ճաշի գդալ կիտրոնահյութ, աղ, պղպեղ՝ ըստ ցանկության։ Ստացվում է աղցան, որն օգտակար է շագանակագեղձի բորբոքման դեպքում։

Աղցան ավոկադոյից և նարնջից[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստել թանձր կերակրահյութ (սոուս)։ Անհրաժեշտ է՝ 2 ճաշի գդալ քացախ, 60 մլ կիտրոնի և 100 մլ նարնջի հյութեր, 20 մլ ձիթապտղի յուղ, մանանեխի փոշի, աղ և (համեմունքային) պղպեղ՝ ըստ ցանկության։ Հավասար քանակով (420 գ) նարինջը և ավոկադոն մաքրել կեղևներից, կտրատել, շարել հովհարի ձևով, վրան լցնել թանձր կերակրահյութը և մանր կտրատած մաղադանոսը։

Ավոկադո
Մրգի սննդային արժեքը
(100 գ Ցելյուլոզ)
կալորիա 160 ԿԿալ[5]
Ճարպեր մինչև 30 գ
Սպիտակուցներ 1,6-2,1 գ
դիետիկ մանրաթել 3,65 մգ
կալիում 437,27 մգ
Մեղր 0,19 մգ
Ֆոլիային թթու 45,19 մկգ
Վիտամին К 14,6 մգ
Վիտամին С 5,77 մգ
Վիտամին В6 0,2 մգ

Ավոկադոյի բժշկական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավոկադոյի պտուղների մեջ պարունակվող ֆոլաթթուն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ։ Ավոկադոն կիրառվում է որպես նախապահպանություն՝ սակավարյունության, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, ստամոքսաբորբի, հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի դեպքում։ Լավացնում է տեսողությունը, հիշողությունը և կրճատում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը։ Վերացնում է սթրեսները։ Ավոկադոյի կճեպը երբեմն օգտագործում են արյունալույծ հիվանդության (դիզենտերիա) ժամանակ։ Կճեպներն ունեն որդաթափ հատկություն։ Վիտամին E-ն օրգանիզմը հարստացնում է թթվածնով՝ պաշտպանելով օրգանիզմի և մաշկի բջիջները, F-ը՝ ապահովում է մազերի և մաշկի առողջ վիճակը։ Պղինձը կանխում է անեմիան՝ սակավարյունությունը, երկաթը արյունաստեղծ կարևոր էլեմենտ է, վիտամին B2-ը մասնակցում է արյան կարմիր գնդիկների առաջացմանը։ Որպես կալիումի աղբյուր՝ կարգավորում է արյան ճնշումը։ Ավելի շատ կալիում է պարունակում, քան բանանը։ Ավոկադոն մարմնի և օրգանիզմի երիտասարդության և առողջության աննկարագրելի աղբյուր է։ Մենք, իհարկե, հնարավորություն չունենք այդ պտղի տերևներն օգտագործելու, բայց ավոկադոյի հայրենիքում այն օգտագործում են տարբեր հիվանդությունների բուժման համար։ Ավոկադոյի տերևները ծամում են լնդերի (պիոռեա) հիվանդության դեպքում։ Շոգեխաշած տերևներն օգտագործում են վերքերի ապաքինման ժամանակ, իսկ տաք վիճակում տերևները տեղադրում են ճակատին, այդ միջոցը թեթևացնում է նյարդացավը (նևրալգիա)։ Տերևների եփուկը օգտագործում են բկաբորբի և արյունահոսության դեպքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Ա. Ղուլյան, Կ. Վ. Բալայան, Բուսանունների հայերեն, ռուսերեն, լատիներեն բառարան, Երևան, 2013
  2. 2,0 2,1 2,2 Ботаника, 2006
  3. «Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Первая. - Киев, 2008 (пер. А. Скромницкий)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. Саагун, 2013, էջ 129
  5. Basic Report: 09037, Avocados, raw, all commercial varieties Արխիվացված 2014-01-09 Wayback Machine // National Nutrient Database for Standard Reference / Agricultural Research Service / United States Department of Agriculture.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավոկադո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավոկադո» հոդվածին։