Ավելուկ գանգուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավելուկ գանգուր
Ավելուկ գանգուր
Ավելուկ գանգուր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հնդկացորենազգիներ (Polygonaceae)
Ենթաընտանիք Հնդկացորենայիններ (Polygonoideae)
Տրիբա Rumiceae
Ցեղ Ավելուկ (Rumex)
Տեսակ Ավելուկ գանգուր (R. crispus)
Միջազգային անվանում
Rumex crispus

Ավելուկ գանգուր (լատին․՝ Rumex crispus), մատիտեղազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանցքային ամուր արմատային համակարգով արմատով, խոշոր տերևներով, 50-120 սմ բարձրությամբ և ակոսավոր ցողունով բազմամյա խոտաբույս է։ Մինչև 25 սմ բարձրությամբ, երկարավուն նշտարաձև, երկարակոթ արմատամերձ տերևները սրածայր են, իսկ ցողունայինները՝ նստդիր։ Տերևների եզրերը գանգուր-ալիքավոր են։ Տերևապատ, երկար և նեղ հուրաններում օղակաձև դասավորված ծաղիկները մանր կանաչավուն են և աննշմար։ Պտուղը եռանիստ ընկուզիկ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մոլախոտ աճում է ստորին և միջին լեռնային գոտիների խոնավ վայրերում, գետափերին, ճանապարհների եզրերին, մարգագետիններում և բանջարանոցներում։ Տարածված է Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործվում են կանաչ զանգվածը ծաղիկներով և արմատները։ Արմատները հարուստ են դաբաղանյութերով։ Օգտագործվում են սահմանափակ քանակություններով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավելուկ գանգուր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավելուկ գանգուր» հոդվածին։