Ավե Մարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբուհի Մարիամ
Prayer in the Catholic Church, Marian devotion, lyrics Խմբագրել Wikidata
Մասն էԱվետարան ըստ Ղուկասի Խմբագրել Wikidata
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի, կաթոլիկություն Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվsalutation, Մարիամ Աստվածածին Խմբագրել Wikidata
Լեզուլատիներեն Խմբագրել Wikidata
Աստվածամոր ավետումը (Դուչո դի Բուոնինսենիա)

Ավե Մարիա (լատին․՝ Ave Maria՝ Ցնծա՛, Մարիամ), կաթոլիկ եկեղեցու աղոթք՝ նվիրված Մարիամ Աստվածածնին։ Աղոթքի անունը տեքստի առաջին բառերն են։ Այս աղոթքը անվանում են նաև «հրեշտակի ողջույն» կամ angelico salutatio: Քանի որ, ըստ Ավետարանիչների, երբ Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց Մարիամին և ավետեց սուրբ հղացման (Ավետումն) լուրը, ողջունեց հենց այս արտահայտությամբ՝ «Ցնծա՛, Մարիամ»։

Բյուզանդական կրոնական ծիսակատարության մեջ «Ave Maria»-յին համապատասխանում է «Սուրբ Աստվածածնի երգ» անվանումով աղոթք։

Աղոթքի տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներեն տեքստ
Գրիգորյան բազմաձայն երգչախումբ
Լատիներեն տեքստը՝
Áve, María, grátia pléna; Dóminus técum:
benedícta tu in muliéribus, et benedíctus
frúctus véntris túi, Iésus.
Sáncta María, Máter Déi, óra pro nóbis peccatóribus,
nunc et in hóra mórtis nóstrae. Ámen.[1][2][3]
Հայերեն տեքստը՝
Ողջոյն քեզ, Մարիամ,
լի շնորհքով, Տէրն ընդ քեզ.
օրհնեալ ես դու ի կանայս
եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո՝ Յիսուս։
Սրբուհի Մարիամ, մայր Աստուծոյ,
բարեխօսեա՛ վասն մեր՝ մեղաւորացս,
այժմ և ի ժամու մահուան մերոյ.
ամէն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եբրայերեն տարբերակը

Աղոթքի համար աղբյուր են հանդիսացել Ղուկաս Ավետարանիչի բանաստեղծությունները.

Et ingressus ad eam dixit: “ Ave, gratia plena, Dominus tecum ”
- Ղուկաս

[4]:

Ավե Մարիա աղոթքը կիրառության մեջ մտավ սկսած XI դարից։

Հռոմի պապ Ուրբանոս IV-ը աղոթքին ավելացրել է նաև եզրափակիչ խոսք՝ «Հիսուս Ամեն»։

XVI դարից սկսած աղոթքին ավելացվեց նաև ուրիշ խոսքեր. «Սուրբ Մարիամ, Աստծո մայր, աղոթիր մեզ՝ մեղավորներիս համար հիմա և մահվան ժամին. Ամեն»։

Ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավե Մարիան բացի ինքնուրույն աղոթք լինելուց, մաս է կազմում նաև «Աստծո հրեշտակ» աղոթքի, որն ըստ Հովհաննես XXII պապի 1326 թվականին կարգադրությամբ, կարդացվում է օրական երեք անգամ՝ զանգերի ղողանջների ներքո։

Այս աղոթքը մտնում է նաև կաթոլիկական վարդարանների հատիկների մեջ։ Վարդարաններում հատիկները տեղադրված են ինչպես Ավե Մարիայի աղոթքի բառերի չափ, այնպես էլ Տերունական աղոթքի բառերի քանակով։

Ավե Մարիա և երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Ավե Մարիա երգը կատարել են մեծ թվով աշխարհահռչակ երգիչներ ու խմբոր՝ Ռոբերտինո Լորետի, Il Divo, Տարյա Տուրունեն, Բիյոնսե Նոուլզ, Սելին Դիոն, Նինա Հագեն, The Cranberries, Gregorian:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Молитвенник для русских католиков». С.-Петербургъ. Типографія М. М. Стасюлевича, В.о., 5л., 28 Datum Petropoli die 4 Maii 1912a. Vincentius Archiepiscopus
  2. «Ave Maria մոսկովյան հռոմեակաթոլիկ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  3. «Ave Maria կազանյան հռոմեակաթոլիկ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  4. Vulgata: Evangelium secundum Lucam

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավե Մարիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավե Մարիա» հոդվածին։