Ավգուստովյան անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավգուստովյան անտառ
Տեսակold-growth forest?
Երկիր Բելառուս և  Լեհաստան
Մակերես160 000 հեկտար
Քարտեզ
Քարտեզ

Ավգուստովյան անտառ կամ Ավգուստովյան թավուտ (լեհ.՝ Puszcza Augustowska, լիտ.՝ Augustavo giria, բելառուս․՝ Аўгустоўская пушча), փշատերև կուսական անտառ Լեհաստանի հյուսիսարևելյան, Բելառուսի հյուսիսարևմտյան և Լիտվայի հարավարևելան մասում, Վիսլա և Նեման գետերի միջակայքում[1]։

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թավուտն իր անվանումն ստացել է մերձակայքում գտնվող լեհական Ավգուստով քաղաքի անունից։ Ամբողջ անտառն ընդհանուր առմամբ զբաղեցնում է մոտավորապես 1.600 քառակուսի կիլոմետր տարածք։ Նրա մեծ մասը՝ շուրջ 1.140 քառակուսի կիլոմետրը ընկած է Լեհաստանում՝ Պոդլյասկե վոևոդությունում։ Հիմնական ծառատեսակները դարավոր եղևնիներն ու սոճիներն են։ Հարավային հատվածում հանդիպում են նաև լաստենու և հացենու թավուտներ։ Այլ բուսատեսակներից տարածված են մամռակերպերի 103, ձարխոտերի 13, անոթային բույսերի 371 տեսակներ։ Հարուստ ու բազմազան է նաև կենդանական աշխարհը՝ կաթնասունների 22, թռչունների 121, երկկենցաղների ու սողունների 17 տեսակներ։ Ընդ որում՝ այստեղ հանդիպող բույսերի ու կենդանիների 27 տեսակներ գրանցված են Բելառուսի ու Լեհաստանի, մի շարք տեսակներ էլ՝ համաեվրոպական Կարմիր գրքում։

Թավուտում շուրջ մեկ տասնյակ լճեր կան՝ Վիգրին, Սայնոն, Բյալե-Ավգուստովսկեն, Նեցկոն, Սեռվան, Բլիզնոն, Պոմորսկեն և այլն։ Դրանցում բազմանում են ձկների ու ջրլող թռչունների բազմաթիվ տեսակներ։

1989 թվականին Ավգուստովյան թավուտի հյուսիսային մասում առանձնացվել է Վիգրիյան ազգային պարկը, որ Լեհստանի ամենաերիտասարդ ազգային պարկերից մեկն է

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Suwalszczyzna, homepage
  • Puszcza Augustowska, ATIKART, Білосток, ISBN 83-902550-0-6
  • А. Вашкевич, Дз. Нарель. Між Лососно і Чорної Ганчев. Історія католицьких парафій в південно-східній частині Серпневій пущі. — М., 2006. ISBN 985-6783-18-6
  • Серпнева пуща // туристсько енциклопедія Білорусі / редкол. Г. П. Пашков [та ін]; під заг. ред. І. І. Пиріжник. — Мн., 2007. — 648 с. ISBN 978-985-11-0384-9.
  • Надія Вашкелевіч. Гродненська Terra Incognita // «Народна Газета» № 103 (4771), 06.06.2008