Ավարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավարներ (այլ կիրառումներ)
Ավարներ
Ընդհանուր քանակ

մոտ 1.205.000 մարդ

Բնակեցում
Ռուսաստան Ռուսաստան 912.090
Դաղստան Դաղստան 850.011
Ադրբեջան Ադրբեջան 49.800-160.000
Թուրքիա Թուրքիա 53.000
Վրաստան Վրաստան մոտ 12.000
Ուկրաինա Ուկրաինա մոտ 15.500
Ղազախստան Ղազախստան 52.200
Լեզու(ներ)
Ավարերեն
Հավատք(ներ)
Սուննի իսլամ

Ավարներ (ավար․` магIарулал[1][2][3]), Կովկասի ժողովուրդներից մեկը, որը բնակվում է լեռնային Դաղստանի արևմտյան մասում և մասամբ Ադրբեջանում։ Ավարների թիվը 396 հազար է (1970)։ Լեզուն ավարերենն է։

Հնուց ի վեր ավարները ապրել են լեռնային Դաղստանում, արևելյան Վրաստանում և հյուսիսային Ադրբեջանում։ Այդ տարածքը անվանում են Ավարստան։ Այսօրվա Դաղստանի քանակով ամենամեծ ժողովուրդն է։

Բնակության տարածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղեցնում են լեռնային Դաղստանի մեծագույն մասը, ապրում են նաև հանրապետության հյուսիսային (դաշտային) հատվածում։ Ադրբեջանում ավարները ապրում են հիմնականում Բալականի և Զաքաթալայի շրջաններում, որտեղ 1999 թ.-ի դրությամբ հասնում էին 49,800 մարդու։ ՌԴ-ում ապրում են նաև հարևան Չեչնիայում, Կալմիկիայում։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայր լեզուն հանդիսանում է ավարերենը, որը պատկանում է հյուսիս-կովկասյան ընտանիքի նախ-դաղստանյան լեզվախմբին։ Ավարերենը այսօր հանդիսանում է մեռյալ Ալարոդյան լեզվական աշխարհի կենդանի շարունակությունը։ Լավ են տիրապետում ռուսերենին և կումիկերենին (Դաղստանի ավարները), թուրքերենին (Թուրքիայի ավարները), ադրբեջաներենին (Ադրբեջանի ավարները

Հավատք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավատացյալները հիմնականում դավանում են իսլամը (սուննի ճյուղը)։ Հայտնի է նաև, որ 6-13 դարերում ավարյան Սարիր պետությունը եղել է քրիստոնյա երկիր։ Հավատացյալ ավարները մուսուլման-սունիներ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «АВАРЦЫ • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
  2. Косвен М О., Гарданов Б. А Народы Кавказа. — Институт этнографии имени Н.Н. Миклухо-Маклая, 1960.
  3. Малая советская энциклопедия. — 1933. — С. 47.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 608