Աստվածատուր Ա Համադանցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստվածատուր Ա Համադանցի
Ծնվել է17-րդ դար
ԾննդավայրՀամադան, Իրան
Մահացել էհոկտեմբերի 10, 1725(1725-10-10)
ԳերեզմանՍուրբ Հռիփսիմե եկեղեցի[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Աստվածատուր Ա Համադանցի (ծ. թ. անհայտ – 10.10.1725), Ամենայն հայոց կաթողիկոս 1715 թվականից։ Հաջորդել է Աղեքսանդր Ա Ջուղայեցուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթողիկոսության շրջանը համընկել է Արևելյան Հայաստանում թուրք-պարսկական հակամարտության ծավալման հերթական սրման հետ։ Աստվածատուր Ա Համադանցին աջակցում էր Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական շարժմանը։

Ամենայն Հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցու գերեզմանը

Ռուսաստանի հետ կապեր ունենալու ամբաստանությամբ պարսիկները հալածել են նրան։ Աստվածատուր Ա Համադանցու խնդրանքով Պարսից Թահմազ շահը 1724-ին հատուկ հրովարտակով Պարսկաստանում վերացրել է իսլամ ընդունած հայերի բացառիկ իրավունքը հայրենական ժառանգության նկատմամբ (ըստ այդ իրավունքի, քրիստոնյա ընտանիքի մի անդամը կարող էր դառնալ այդ ընտանիքի միակ ժառանգորդը, եթե իսլամ ընդուներ)։ Նույն թվականին վերացնել է տվել նաև գլխահարկի հավելումները։ Այդ առիթով նա երկիր վերադառնալու կոչ է ուղղել խտրականության հետևանքով այլ երկրներում հաստատված արևելահայ վաճառականներին։ Հատուկ կոնդակով Շամախու, Շիրվանի և Շաքիի թեմերը հռչակել է տերունի և հանել Գանձասարի կաթողիկոսության իրավասությունից։ Սակայն Եսայի Հասան-Ջալալյանի՝ Էջմիածին այցելելուց հետո կրկին դրանք հանձնել է Գանձասարի աթոռի իրավասությանը։ Շինարարական աշխատանքներ է կատարել Էջմիածնի Մայր տաճարում, Էջմիածնի կալվածների մի մասն ապահովել վավերացված կալվածագրերով։

Աստվածատուր Ա Համադանցուց մեզ են հասել մի շարք երկեր՝ հիմնականում մատենագրական վկայությունների քաղվածներ և կոնդակներ։ Նրա պատվերով Ավետիք Տիգրանակերտցին կազմել է մի Գավազանագիրք։ Վախճանվել է լուսնի խավարումը դիտելու ժամանակ տանիքից ընկնելով։ Ամփոփվել է Էջմիածնի Հռիփսիմեի տաճարի գավթում։

Կաթողիկոսական գահին Աստվածատուր Ա Համադանցուն հաջորդել է Կարապետ Բ Ուլնեցին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002

Նախորդող՝
Աղեքսանդր Ա Ջուղայեցի
Կաթողիկոս
1715–1725
Հաջորդող՝
Կարապետ Բ Ուլնեցի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 592