Ասիական ցիվետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասիական ցիվետ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Viverra zibetha
Linnaeus, 1758
Հոմանիշներ
  • Viverra tainguensis
    Sokolov, Rozhnov & Pham Chong, 1997
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ասիական ցիվետ[1][2], մեծ ցիվետ[1] կամ հնդկական ցիվետ[1] (լատին․՝ Viverra zibetha), գիշատիչների կարգի ցիվետների ընտանիքին պատկանող կենդանատեսակ։

Տարածված է Հեռավոր Արևելքում։ Վերջին տարիներին կենդանատեսակների թիվը կտրուկ նվազել է և ասիական ցիվետը Բնության պահպանության միջազգային միության կողմից գնահատվել է, որպես վտանգման սպառնացող տեսակ։

Քիչ քանակությամբ պահպանվել են միայն Հարավարևելյան Ասիայի որոշ հատուկ պահպանվող տարածքներում՝ արգելոցներում և ազգային պարկերում։

Տարածվածութուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են Հարավարևելյան Ասիա տարածաշրջանի պետությունների տարածքներում։

Ազատության մեջ ապրում են Լաոսում, Թաիլանդում, Վիետնամում, Կամբոջայում, Նեպալում, Բութանում, Մյանմայում, Սինգապուրում, Չինաստանի հարավում, Հնդկաստանի հյուսիս-արևելքում, ինչպես նաև ամբողջ Մալակկա թերակղզու տարածքում։

Այս տեսակները հայտնաբերվել են Հեռավոր Արևելքի կուսական անտառներում, ինչպիսիք են սաղարթավոր և մշտադալար անտառները։

Ապրում են նաև տնկադաշտերում և միջնակարգ անտառներում՝ ծովի մակադրակից մինչև 1600 մետր բարձրության վրա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանց պոչի մարմնի երկարությունը կազմում է 50-95 սմ։ Պոչը բավականին երկար է՝ 38-59 սմ։ Կշռում է 3,4-9,2 կգ։

Կոկորդի վրա ունի զարդանախշեր՝ սև և սպիտակ գույներով։ Մարմնի հիմնական գույնը կարմրավուն կամ մոխրագույն է, ոչ հաճախ նաև շագանակագույն։

Պոչը գծավոր է և հզոր։ Այն ունի գրեթե նույն գունավորումը, ինչ որ կոկորդային հատվածը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն. էջ 106
  2. Սոկոլով Վ.Ե., Աշխարհի ֆաունա // Կաթնասուններ. տեղեկատու — Մ.: Ագրոպրոմիզդատ, 1990. — С. 108. — 254 էջ — ISBN 5-10-001036-3
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիական ցիվետ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիական ցիվետ» հոդվածին։