Առաջին տիկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
36 երկրների առաջին տիկինները Նյու-Յորքում (ԱՄՆ) 2008 թ. սեպտեմբերի 22-ին։

Առաջին տիկին, երկրի նախագահի կինը։

Սկզբնապես «First Lady» տերմինը վերաբերել է ԱՄՆ-ի նախագահի տիկնոջը, բայց հետո տերմինը տարածվել է նաև այլ լեզուներ և հիմա վերաբերում է ցանկացած երկրի նախագահի տիկնոջը։ Որոշ երկրներում տերմինը նաև թարգմանվում է, օրինակ՝ Իսպանիայում «Primera Dama», Ռուսաստանում «Первая Леди», Ֆրանսիայում «Première Dame»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելլա Քոչարյան, Լորա Բուշ, Լյուդմիլա Պուտինա և Զորկա Պրվանովա — առաջին տիկինները Հայաստանի, ԱՄՆ-ի Ռուսաստանի և Բուլղարիայի 2003 թվականին։

ԱՄՆ-ում տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1849 թվականին, երբ որ նախագահ Զաքարի Թեյլորը կոչեց «First Lady» 4-րդ նախագահի Ջեյմս Մեդիսոնի կնոջը՝ Դոլլի Մեդիսոնին, նրա պաշտոնական թաղմանը[1]։ Սակայն առաջին կինը, որին սկսեցին կոչել «Առաջին տիկին» Հերրիեթ Լեյնն է՝ ԱՄՆ-ի 15-րդ նախագահի՝ Ջեյմս Բյքենենի, զարմուհին էր (Բյուքենը եղել է միակ ամուրի ԱՄՆ-ի նախագահ և Սպիտակ տան տիրուհու դերը կատարում էր նրա զարմուհին)։ Բայց միջազգային ճանաչում այս հասկացությունը ստացել է 1877 թվականին։ Այն ժամանակ Մերի Էյմսը իրեն թերթի լրահաղորդման մեջ Ռութերֆորդ Խեյզի իննագուրացիայի մասին օգտագործեց «առաջին տիկին» տերմինը իր կնոջ Լյուսի Ուեբբ Հեյզին, ծայր աստիճան հանրամատչելի ամբողջ ԱՄՆ-ում։

Առաջին տիկինները դիվանագիտական հարաբերություններ են պահպանում այլ երկրների նախագահների տիկինների հետ։ Պաշտոնական այցերի ժամանակ նախագահները կազմակերպում են այսպես կոչված «կանացի ծրագրեր», որտեղ առաջին տիկինները շփվում են։ Որոշ առաջին տիկիններ եռանդուն կերպով խառնվում են երկրի դիվանագիտական գործերին, ամենահայտնի օրինակները - Էլեոնորա Ռուզվելթը և Էվա Պատտերսոնն են։ Հիլլարի Քլինթոնն առաջադրել է իր թեկնածությունը 2008 թվականի ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ժամանակ, սակայն հետո հանել է այն։ Արգենտինայի երկու առաջին տիկինները - Իսաբլ Մարթինես դե Պերոնը և Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները փոխել են իրենց ամուսիններին նրանց նախագահի դիրքում (Խուան Պերոնին և Նեստոր Քիրշներին)։ Կարելի է նշել, որ Իսաբել Պերոնը դարձել է աշխարհի առաջին կին-նախագահը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dolley Madison». National First Ladies Library. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 29-ին.